Իրանը հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկությունը Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվե Երկրաշարժ է եղել Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել պետական ​​սահմանի պաշտպանության միջոցները. Արտակ Թովմասյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ին ավելի դшժшն պատասխանով նոր հարձակման դեպքում Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան Էս ի՞նչ մանկապարտեզ է, ե՞րբ է վերջանալու. քաղաքացի


Հայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան

TV

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում և նախատեսել խստացնող կարգավորումներ, մասնավորապես,

-Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին:

-Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ:

-Ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։

-Ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նախատեսված են այլ փոփոխություններ ևս։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, խոսելով առաջարկվող փոփոխությունների մասին, նախ նշեց՝ Հայաստանի պայմաններում ավելի շատ ոչ թե 18 տարեկաններն են խուսափում ծառայությունից, այլ հենց նրանց ծնողները, հետևապես՝ խնդիրը ծնողների գիտակցության մեջ է։

Ըստ Չալաբյանի՝ ՔՊ-ական պատգամավորի առաջարկներից որոշներն իր համար ընդունելի են, մասնավորապես, դրական է համարում զորակոչի տարիքը 37-ի հասցնելու առաջարկը։

«Կարծում եմ՝քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվող 15 միլիոն դրամ տուրքի չափն արդարացված է։ Չի՛ կարելի սեփական քաղաքացիությանը վերաբերվել այնպես, որ այսօր կարող ես ընդունել քաղաքացիությունը, վաղը՝ դրանից հրաժարվել։ Կարծում եմ՝ քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը բարդացնելը խելամիտ է»,– ասաց Չալաբյանը։

Խոսելով իր համար անընդունելի առաջարկների մասին՝ վերջինս հարց բարձրացրեց՝ ի՞նչ է նշանակում 15 միլիոն դրամով ծառայել 6 ամիս, կամ՝ 20 միլիոն դրամով՝ 1 ամիս։

«Հատուկ ուսումնասիրել ենք այս հարցը, աշխարհում նման երկիր չկա, որտեղ գործում է նման պրակտիկա, բայց, ուշադրություն, նման բան կա Թուրքիայում։ Ես կառաջարկեի հակառակը անեին՝ 6 ամսվա ծառայությունը դարձնել պարտադիր, 6 ամսից հետո՝ կամավոր և վճարովի, որովհետև, երբ ասում ենք՝ վճարի՛ր ծառայության դիմաց, նշանակում է, որ ասում ենք՝ հարուստնե՛ր, դուք կարող եք հայրենիքի առաջ չկատարել ձեր պարտքը և այդ բեռը թողնել աղքատների վրա։ Երբ մարդուն ասում ենք, որ կարող է փողով ծառայությունից ազատվել, նշանակում է, որ ասում ենք՝ մենք միասնական ազգ չենք։ Բացի այդ, ինձ թվում է, որ այդ գաղափարի՝ «փող վճարի՛ր, ծառայությունից ազատվի՛ր» կարգախոսի մեջ թուրքականություն կա»,– ասաց Չալաբյանը։

Նրա համոզմամբ՝ եթե ՀՀ իշխանության նպատակն իսկապես Զինված ուժերում զինծառայողների թվակազմի ավելացումն է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերում չեն ներառում Արցախից Հայաստան տեղափոխված մոտ 10 հազար զինվորականի։

«Օրինակ՝ կարելի էր հենց Սյունիքում նրանց տեղակայել։ Իշխանությունն այդ քայլին չգնաց, որովհետև հասկանում է՝ ռազմականացված արցախցիները վտանգավոր են իրենց իշխանության համար։ Սա ակնհայտ է, դրա համար էլ նրանց, օրինակ, ծառայության չուղարկեցին Սյունիքում։ Մյուս կողմից՝ դա չանելու պատճառն այն է, որ այս իշխանությունը Սյունիքը պաշտպանելու ծրագիր չունի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Իրանը հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկությունը Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվեԵրկրաշարժ է եղել Թուրքիայում ԶՊՄԿ-ի նոր գործընկերությունը՝ Սյունիքում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել պետական ​​սահմանի պաշտպանության միջոցները. Արտակ Թովմասյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ին ավելի դшժшն պատասխանով նոր հարձակման դեպքում Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ ՍրբազանԷս ի՞նչ մանկապարտեզ է, ե՞րբ է վերջանալու. քաղաքացիԳազ չի լինի հունիսի 26-ին․ հասցեներ Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ» Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ» «Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ» Կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել․ Թրամփ«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են«Խորապես հիասթափված ենք «Ստամբուլի հռչակագրում» տեղ գտած ձևակերպումների առնչությամբ»․ ՀՀ ԱԳՆ Զելենսկու դեմ երկու մաhափորձ է իրականացվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանԻրանցիների հոսքը դեպի Հայաստան ակտիվացե՞լ, թե՞ պասիվացել է, ինչ իրավիճակ է Սյունիքում Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամWTA․ Էլինա Ավանեսյանը մնացել է 48-րդ տեղումԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի էՁերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և այլ անձինք Ռոզա Դավթյանը ամուսնու եղբոր հետ բացառիկ հրապարակում է արել. Տեսանյութ Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն 20-ամյա երիտասարդը դшնшկшհարել է 27-ամյա համաքաղաքացուն Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին Իսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանական hրթիռի hարվածի պահը՝ Աշդոդում ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված