Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով Վեհափառը ճի´շտ է անում, որ խոսում է Արցախի մասին. Լիլիթ Արզումանյան Օդանավակայանում մի տղամարդ գետնին է հարվածել 2 տարեկան երեխայի, վերջինս կոմայի մեջ է․ ՌԴ (տեսանյութ 18+) ԻՀՊԿ հրամանատարը Թրամփին սպառնացել է և անվանել նրան հիմար Արտակարգ պատահար` Չարենցավանի մոտ. բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր. Գագիկ Ծառուկյան Իրանը հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկությունը Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվե Երկրաշարժ է եղել Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը


ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին

Blog
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգելի գործընկերներ,

Մայիսի 20-ին ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն՝

«Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա»:

ՄԻՊ-ի այս հայտարարությունում նշված չէ միջոցառման անունը, անձի անունը, լրատվամիջոցի անունը, տեղանքը, տրված չէ որևէ աղբյուր։

Սակայն որոնողական գործիքների օգնությամբ կարելի է պարզել, որ մայիսի 20-ին «մարդու իրավունքների» վերաբերյալ եղել են երկու թեմայի առնչվող հրապարակումներ`

1․ Սյունիքի մարզ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցելության մասին և
 
2․ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀԴՊ) թեմայով Հայաքվեի և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիայի հրավիրած մամուլի ասուլիս:

Երկրորդ իրադարձության, այն է՝ ասուլիսի ընթացքում ներկայացվել են բացառապես ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը ներկայացված զեկույցները, ներառյալ՝ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՄԱԿ-ին ներկայացված զեկույցին, և մասնագիտական տեսանկյունից բավականին ջանք էր պետք գործադրել այս զեկույցները շփոթելու հարցում։

Ուստի բացառման և համատեքստի կիրառման սկզբունքով եզրահանգում ենք, որ ՄԻՊ կողմից հրապարակված անհասցե հայտարարությունը վերաբերում է նշված իրադարձությանը, քանի դեռ հակառակի վերաբերյալ փաստարկված պնդում չի կատարվել, և եթե անգամ կատարվի, միևնույն է, անհասցե հրապարակումն արդեն իսկ վարկաբեկում է քաղաքացիական հասարակության աշխատանքը, քանի որ մարդու իրավունքների այլ միջոցառման բացակայության պայմաններում կապվում է միայն ու միայն մամուլի ասուլիսի հետ։

Մինչև խնդրի բովանդակությանը անդրադառնալը` ցանկանում ենք բարեկամաբար ուշադրություն հրավիրել նրա վրա, որ զանգվածային լրատվության միջոցների հետ ամեն բացօթյա շփումը չէ, որ կարող է կոչվել ակցիա: Ուստի խնդրում ենք հետագայում ավելի նրբանկատ գտնվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրապարակային քննադատություններին արձագանքելիս, քանի որ կիրառված որակումները կարող են ընկալվել որպես քողարկված անհարգալից վերաբերմունք:

Միևնույն ժամանակ, գնահատում ենք քաղաքացիական հասարակության ներկայացրած քննադատությանը ականջալուր լինելու համար:

Այնուամենայնիվ, ստիպված ենք արձանագրել, որ հաշվի առնելով, որ ողջ ասուլիսի ընթացքում խոսվել է բացառապես ՄԱԿ-ի ՀՊԴ և դրանում տեղ գտած զեկույցների մասին, և որ ԶԼՄ-երի ներկայացված տեղեկությունների սահմաններում առհասարակ չի քննարկվել ՀՀ մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի առանձին հատվածներ ներկայացված են ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում, հետևապես անհականալի է, թե ինչպես է տեղի ունեցել նման թյուրըմբռնում մասնագիտական դաշտում։ Ինչու ՄԻՊ-ը չի անդրադառնում ասուլիսի ընթացքում նշված և իր կողմից ներկայացված ՀՊԴ զեկույցին, և փոխարենը անդրադարձ է անում այլ զեկույցների, որոնց մասին ընդհանրապես խոսք չի եղել։

{Ելույթներին ամբողջությամբ ծանոթանալու պարագայում կասկած չի հարուցի այն, որ քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բացառապես այն զեկույցը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ՀՊԴ-ին, հղումը՝ https://rb.gy/f9k2tr/):
Համոզված ենք, որ ասուլիսի ընթացքում հնչած ելույթները նշված պարզաբանման լույսի ներքո վերանայելիս ակնհայտ է դառնում, որ դրանցում չկա որևէ հակասություն կամ սխալ տեղեկություն:

Հակառակը, ՄԻՊ-ի կողմից նման թյուրներկայացումը և փաստերի խեղումը կարող է տպավորություն ստեղծել հանրությանը միտումնավոր մոլորեցնելու մասին։ Իսկապես, ՀՀ ՄԻՊ նշված զեկույցում առհասարակ ոստիկանությունը հիշատակվում է շատ ընդհանրական միայն երկու դեպքում, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառման համար ոստիկանների վերապատրաստման անհրաժեշտությանը և ազատազրկված անձանց բուժզննությունը ոստիկանների ներկայությամբ անցկացնելու խնդրին։

Լիահույս ենք, որ նշված փաստարկները և պարզաբանումը կօգնեն լուծել թյուրըմբռնման կամ թյուրներկայացման խնդիրը և փարատել մեր վերը նշված մտահոգությունները:

Եվ անդրադառնալով ՄԻՊ-ի կոչին, կոչ ենք անում հարգարժան ՄԻՊ գրասենյակին «հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից», քանի որ դա կարող է դիտարկվել որպես քաղաքացիական հասարակության աշխատանքը նսեմացնելու և վարկաբեկելու միջոց։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիա

Հայաքվե պետաիրավական հանձնախումբ
 
21․05․2025թ․

Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով Վեհափառը ճի´շտ է անում, որ խոսում է Արցախի մասին. Լիլիթ Արզումանյան Օդանավակայանում մի տղամարդ գետնին է հարվածել 2 տարեկան երեխայի, վերջինս կոմայի մեջ է․ ՌԴ (տեսանյութ 18+) ԻՀՊԿ հրամանատարը Թրամփին սպառնացել է և անվանել նրան հիմար «Խոսքը խնայողության մասին չէ». արդյո՞ք Խարկովում և տարածաշրջանում արևային վահանակներից որևէ օգուտ կա Արտակարգ պատահար` Չարենցավանի մոտ. բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր. Գագիկ Ծառուկյան Իրանը հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկությունը Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվեԵրկրաշարժ է եղել Թուրքիայում ԶՊՄԿ-ի նոր գործընկերությունը՝ Սյունիքում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել պետական ​​սահմանի պաշտպանության միջոցները. Արտակ Թովմասյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ին ավելի դшժшն պատասխանով նոր հարձակման դեպքում Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ ՍրբազանԷս ի՞նչ մանկապարտեզ է, ե՞րբ է վերջանալու. քաղաքացիԳազ չի լինի հունիսի 26-ին․ հասցեներ Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ» Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ» «Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ» Կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել․ Թրամփ«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են«Խորապես հիասթափված ենք «Ստամբուլի հռչակագրում» տեղ գտած ձևակերպումների առնչությամբ»․ ՀՀ ԱԳՆ Զելենսկու դեմ երկու մաhափորձ է իրականացվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանԻրանցիների հոսքը դեպի Հայաստան ակտիվացե՞լ, թե՞ պասիվացել է, ինչ իրավիճակ է Սյունիքում Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամWTA․ Էլինա Ավանեսյանը մնացել է 48-րդ տեղումԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի էՁերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և այլ անձինք Ռոզա Դավթյանը ամուսնու եղբոր հետ բացառիկ հրապարակում է արել. Տեսանյութ Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն
Ամենադիտված