Հուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվել Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ) Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի


Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ: Իսկ այդպես է հնչում, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այն է՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, որպես նվազ երևակայությամբ օժտվածներ, ասենք ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք. «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, անգամ պարզվել էր, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ և այլն: Կարճ ասած՝ շատ լուրջ կոռուպցիոն սկանդալ, որն անգամ «Ֆրիդոմ հաուսի» ուշադրությանն արժանացավ: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ Փաշինյանի ու նրա թիմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա, թե...

Դե, «համակարգային կոռուպցիա» չկա, բայց քպական զանազան ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները մեկ էլ հանկարծ, պարզվում է, գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, իսկ քպականների հենց միայն պաշտոնապես ներկայացված հայտարարագրերն ինչ ասես արժեն: Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկեր ասացինք, Դավիթ Սանասարյանի պատկերը հառնեց հիշողության խորխորատներից: Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո այդ ակտիվիստին պետական վերահսկողական ծառայության պետ կարգեցին: Իսկ հիշո՞ւմ եք դրանից որոշ ժամանակ անց նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները, որ շրջանառվեցին մամուլում, իսկ ինքն էլ հեռացավ այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ ոչինչ էլ չեղավ:

Հա, ի դեպ, քպական մի նախկին նախարար կա, որ հանկարծ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայել ու ԱԺ ամբիոնից հայհոյում է: Իսկ հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան վաղուց ինչ աղմկոտ տեղեկություններ էին շրջանառվում՝ կորոնավիրուսի ժամանակ ծախսված գումարների հետ կապված: Դե, այդ ամենի խորապատկերում էլ ասֆալտապատման պատվերների, զանազան ծախսումների և դրանց հետ շաղկապվող սկանդալների պակասություն չկա: Լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Դե, Սնուփ Դոգի չեղած համերգի ու դրա համար պետական միջոցներից 6 միլիոն դոլար «ցնծալու» մասին էլ չենք խոսում: Կամ մի դաշնակահարուհու՝ պետբյուջեի միջոցներով համերգ կազմակերպելու մասին, երբ նույնիսկ կառավարության համապատասխան որոշումը չկա՝ ֆինանսավորում հատկացնելու մասին:

Մյուս կողմից՝ փաշինյանական իշխանավարման այս 7 տարիներին ի՞նչն է առատ: Այո, զանազան «շոուները» ու հատկապես՝ «մասկի-շոուները»: Աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու «պատին ծեփելը»: Որպես կանոն՝ այդ բոլոր տեսարանները փաշինյանական իշխանությունը ցուցադրում է բացառապես իր քաղաքական հակառակորդների կամ պարզապես իրենց քպական թանին թթու ասածների, ընդդիմադիրների կամ ընդդիմությանն առնչվող անձանց նկատմամբ:

Եվ՝ ի՞նչ: Իսկ էլի՝ ոչինչ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են: Ինչպես, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խրոխտ հայտարարությունները, կուրծք ծեծելը, թե իրենք որքա՜ն բյուրեղյա են՝ մի կողմից: Եվ ընդդիմադիրների, պարզապես այլախոհների վրա ԱԱԾ-ով, «դիմակավորված» հատուկջոկատայիններով հարձակում-ձերբակալությունները, աղմուկ անելը՝ մյուս կողմից:

Մի դեպքում, երբ խնդիրը վերաբերում է իրենց՝ ՔՊ-ին, քպամերձ, «թավիշին» առնչվող անձանց ու շրջանակների, ինչ էլ բացահայտվի կամ որքան էլ հնչեղ մեղադրանքներ ու հիմնավոր կասկածներ հրապարակվեն ու շրջանառվեն, որոշ ժամանակ անց աղմուկը «մարեցվում» է, իսկ «գործերը» սահուն կերպով մոռացության են մատնվում: Իսկ հնարավոր պատասխանատուներն էլ պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելին, կարելի է չկասկածել, որ «յուրային» օրինազանցները դառնում են Փաշինյանի «կոմպրոմատային» պատանդները:

Մյուս դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ընդդիմադիրներին կամ ոչ իշխանականներին, հնարավորինս աղմկոտ ձերբակալություններ կամ առնվազն հայտարարություններ են լինում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ տակը ոչ մի բան չկա, ապացույցներ չկան, եղածն էլ ընդամենը օդում կախված լուրեր էին, ավելին՝ փուչիկներ:

Միով բանիվ՝ «տեսարաններ ու… ոչինչ»: Ու դա բնութագրական է: Տեսարաններ՝ հանուն իշխանության, իշխանություն՝ հանուն քպականների անձնական բարեկեցության ու հարստացման: Իսկ այդ խորապատկերում մեկ էլ քպական կարկառունը հայտարարում է, թե կոռուպցիոն գործարքները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե քպականներ լինեն…

Չէ, հասկանալի է, որ երկրի քաղաքական գնացքը մոտենում է «Ընտրություններ» կայարանին, ու տեսարաններ դեռ կլինեն: Բայց զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գուցե մեկնումեկը նրանց այնուամենայնիվ հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված