ԻՀՊԿ հրամանատարը Թրամփին սպառնացել է և անվանել նրան հիմար Արտակարգ պատահար` Չարենցավանի մոտ. բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր. Գագիկ Ծառուկյան Իրանը հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկությունը Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվե Երկրաշարժ է եղել Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել պետական ​​սահմանի պաշտպանության միջոցները. Արտակ Թովմասյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում


Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ: Իսկ այդպես է հնչում, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այն է՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, որպես նվազ երևակայությամբ օժտվածներ, ասենք ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք. «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, անգամ պարզվել էր, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ և այլն: Կարճ ասած՝ շատ լուրջ կոռուպցիոն սկանդալ, որն անգամ «Ֆրիդոմ հաուսի» ուշադրությանն արժանացավ: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ Փաշինյանի ու նրա թիմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա, թե...

Դե, «համակարգային կոռուպցիա» չկա, բայց քպական զանազան ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները մեկ էլ հանկարծ, պարզվում է, գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, իսկ քպականների հենց միայն պաշտոնապես ներկայացված հայտարարագրերն ինչ ասես արժեն: Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկեր ասացինք, Դավիթ Սանասարյանի պատկերը հառնեց հիշողության խորխորատներից: Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո այդ ակտիվիստին պետական վերահսկողական ծառայության պետ կարգեցին: Իսկ հիշո՞ւմ եք դրանից որոշ ժամանակ անց նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները, որ շրջանառվեցին մամուլում, իսկ ինքն էլ հեռացավ այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ ոչինչ էլ չեղավ:

Հա, ի դեպ, քպական մի նախկին նախարար կա, որ հանկարծ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայել ու ԱԺ ամբիոնից հայհոյում է: Իսկ հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան վաղուց ինչ աղմկոտ տեղեկություններ էին շրջանառվում՝ կորոնավիրուսի ժամանակ ծախսված գումարների հետ կապված: Դե, այդ ամենի խորապատկերում էլ ասֆալտապատման պատվերների, զանազան ծախսումների և դրանց հետ շաղկապվող սկանդալների պակասություն չկա: Լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Դե, Սնուփ Դոգի չեղած համերգի ու դրա համար պետական միջոցներից 6 միլիոն դոլար «ցնծալու» մասին էլ չենք խոսում: Կամ մի դաշնակահարուհու՝ պետբյուջեի միջոցներով համերգ կազմակերպելու մասին, երբ նույնիսկ կառավարության համապատասխան որոշումը չկա՝ ֆինանսավորում հատկացնելու մասին:

Մյուս կողմից՝ փաշինյանական իշխանավարման այս 7 տարիներին ի՞նչն է առատ: Այո, զանազան «շոուները» ու հատկապես՝ «մասկի-շոուները»: Աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու «պատին ծեփելը»: Որպես կանոն՝ այդ բոլոր տեսարանները փաշինյանական իշխանությունը ցուցադրում է բացառապես իր քաղաքական հակառակորդների կամ պարզապես իրենց քպական թանին թթու ասածների, ընդդիմադիրների կամ ընդդիմությանն առնչվող անձանց նկատմամբ:

Եվ՝ ի՞նչ: Իսկ էլի՝ ոչինչ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են: Ինչպես, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խրոխտ հայտարարությունները, կուրծք ծեծելը, թե իրենք որքա՜ն բյուրեղյա են՝ մի կողմից: Եվ ընդդիմադիրների, պարզապես այլախոհների վրա ԱԱԾ-ով, «դիմակավորված» հատուկջոկատայիններով հարձակում-ձերբակալությունները, աղմուկ անելը՝ մյուս կողմից:

Մի դեպքում, երբ խնդիրը վերաբերում է իրենց՝ ՔՊ-ին, քպամերձ, «թավիշին» առնչվող անձանց ու շրջանակների, ինչ էլ բացահայտվի կամ որքան էլ հնչեղ մեղադրանքներ ու հիմնավոր կասկածներ հրապարակվեն ու շրջանառվեն, որոշ ժամանակ անց աղմուկը «մարեցվում» է, իսկ «գործերը» սահուն կերպով մոռացության են մատնվում: Իսկ հնարավոր պատասխանատուներն էլ պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելին, կարելի է չկասկածել, որ «յուրային» օրինազանցները դառնում են Փաշինյանի «կոմպրոմատային» պատանդները:

Մյուս դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ընդդիմադիրներին կամ ոչ իշխանականներին, հնարավորինս աղմկոտ ձերբակալություններ կամ առնվազն հայտարարություններ են լինում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ տակը ոչ մի բան չկա, ապացույցներ չկան, եղածն էլ ընդամենը օդում կախված լուրեր էին, ավելին՝ փուչիկներ:

Միով բանիվ՝ «տեսարաններ ու… ոչինչ»: Ու դա բնութագրական է: Տեսարաններ՝ հանուն իշխանության, իշխանություն՝ հանուն քպականների անձնական բարեկեցության ու հարստացման: Իսկ այդ խորապատկերում մեկ էլ քպական կարկառունը հայտարարում է, թե կոռուպցիոն գործարքները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե քպականներ լինեն…

Չէ, հասկանալի է, որ երկրի քաղաքական գնացքը մոտենում է «Ընտրություններ» կայարանին, ու տեսարաններ դեռ կլինեն: Բայց զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գուցե մեկնումեկը նրանց այնուամենայնիվ հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ հրամանատարը Թրամփին սպառնացել է և անվանել նրան հիմար «Խոսքը խնայողության մասին չէ». արդյո՞ք Խարկովում և տարածաշրջանում արևային վահանակներից որևէ օգուտ կա Արտակարգ պատահար` Չարենցավանի մոտ. բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր. Գագիկ Ծառուկյան Իրանը հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկությունը Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվեԵրկրաշարժ է եղել Թուրքիայում ԶՊՄԿ-ի նոր գործընկերությունը՝ Սյունիքում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել պետական ​​սահմանի պաշտպանության միջոցները. Արտակ Թովմասյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ին ավելի դшժшն պատասխանով նոր հարձակման դեպքում Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ ՍրբազանԷս ի՞նչ մանկապարտեզ է, ե՞րբ է վերջանալու. քաղաքացիԳազ չի լինի հունիսի 26-ին․ հասցեներ Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ» Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ» «Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ» Կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել․ Թրամփ«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են«Խորապես հիասթափված ենք «Ստամբուլի հռչակագրում» տեղ գտած ձևակերպումների առնչությամբ»․ ՀՀ ԱԳՆ Զելենսկու դեմ երկու մաhափորձ է իրականացվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանԻրանցիների հոսքը դեպի Հայաստան ակտիվացե՞լ, թե՞ պասիվացել է, ինչ իրավիճակ է Սյունիքում Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամWTA․ Էլինա Ավանեսյանը մնացել է 48-րդ տեղումԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի էՁերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և այլ անձինք Ռոզա Դավթյանը ամուսնու եղբոր հետ բացառիկ հրապարակում է արել. Տեսանյութ Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն 20-ամյա երիտասարդը դшնшկшհարել է 27-ամյա համաքաղաքացուն Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ
Ամենադիտված