Մահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկը Ասեցին ու չարեցին, մինչև հիմա խնդիրը չի լուծվել. Փաշինյանը ստո՞ւմ է Բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց. Արաղչի «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է բենզինի թերլիցքավորման դեպք Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Ամերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով Ադրբեջանը ռшզմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Հիքմեթ Հաջիև


«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն

Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն ամփոփել է 2024 թվականի բարեգործական նախագծերը, արդյունքում՝ ընկերությունների խումբը նախորդ տարի կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, ի դեմս Վահե, Վիգեն, Վահագն և Ռոման Բադալյանների, կարևորում և իրականացնում է սոցիալական, կրթական, գիտական, սպորտային, առողջապահական և մշակութային ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը։

Բադալյան ընտանիքը նախորդ տարվա ընթացքում բնակարաններ է գնել Արցախից տեղահանված երեք ընտանիքների համար։ 

Ընկերությունների խումբը տարեսկզբին ձեռագիր կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարք և Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանն է նվիրաբերել Մատենադարանին։ Ի դեպ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների նախաձեռնությամբ ընթացիկ փուլում է Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

Ընկերությունների խումբը նախորդ տարի եղել է սպորտի ակտիվ հովանավոր՝ խրախուսելով հաղթանակները և ոգևորելով մարզիկներին։ Խմբին պատկանող Fastex ընկերությունը 2024 թ․-ին հայ մարզիկներին, մարզիչներին և բժշկական անձնակազմին հատկացրել է շուրջ 712,000 FTN՝ համարժեք 673 միլիոն ՀՀ դրամի։ 

Ընկերությունների խումբն անմասն չի մնացել նաև մշակութային ոլորտից։ Տարեսկզբին աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի, Լուի Լորթիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ բացառիկ համերգը կայացել է խմբի օժանդակությամբ:  Կայացել են նաև բազմաթիվ այլ համերգներ, ֆիլմի պրեմիերա, ինչպես նաև աջակցություն է եղել հայ արվեստագետներին:

Բադալյան ընտանիքի աջակցությամբ կայացել է բացառիկ ծրագիր Վենետիկում։  Մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարիչների 20 ստեղծագործություն: Ֆասթեքսի AKNEYE նախագծի աջակցությամբ 100 տարի անց նկարները թվային տարբերակով ցուցադրվել են Վենետիկում՝ «վերստեղծելով» հայկական պատը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ վերանորոգվել և այս ընթացքում էլ վերանորոգվում և արդիականացվում են Հայաստանի մշակութային վայրերի՝ թատրոնների սանհանգույցները: Վերանորոգվել և վերանորոգման փուլում են 11 մշակութային կենտրոնների սանհանգույցներ։   

Խումբը զգալի ներդրումներ է կատարել կրթական ոլորտում՝ աջակցելով Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնանորոգմանը։

2024 թ․-ին Ֆասթեքսը և Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կազմակերպելով դասընթացներ բլոկչեյնի հիմունքների, կրիպտոգրաֆիայի, DeFi-ի, Web3-ի անվտանգության և իրավական կարգավորումների վերաբերյալ։ 

Ֆասթեքսը 20 միլիոն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերազինման համար։ Ֆասթեքսի աջակցությամբ կայացել է «Ապագայի տնտեսությունը» համաժողովը: Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երում կազմակերպվել են դասընթացներ, լավագույն ուսանողները պարգևատրվել են ու հնարավորություն ստացել աշխատանքի անցնել «Բադալյան եղբայրներին» պատկանող տարբեր ընկերություններում: 

Բադալյան ընտանիքը հովանավորել է WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը. Հանրապետության հրապարակում երեկոյի բացման համերգին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

Իրենց շարունակական և հետևողական գործունեությամբ Բադալյան եղբայրները կարևոր ներդրում են կատարում երկրի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում:

Գազ չի լինելու Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվեն․ ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ Կարապետյան«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանConverse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցԻտալիայում բանկ թալանողները դեպքի վայրից փախել են կոյուղու միջոցովՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանՀրազդան-Չարենցավան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլորվել է ձորըԻրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՄահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկը Ասեցին ու չարեցին, մինչև հիմա խնդիրը չի լուծվել. Փաշինյանը ստո՞ւմ է Բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց. Արաղչի «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է բենզինի թերլիցքավորման դեպք Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքինՎթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի «Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ադրբեջանը ռшզմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Հիքմեթ Հաջիև Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն Կարապետյան
Ամենադիտված