ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները Նոր տեղեկություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած uպանությունից Եռակողմ հայտարարություն է տարածվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում Ինչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина «Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր Կամենդատյան Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան


«Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմների անդառնալի հետևանքները տեսնելուց հետո և մշտապես անհանգստության մեջ ապրելու պայմաններում, որ վաղն Ադրբեջանը կարող է հերթական պատերազմը սանձազերծել կամ էլ ռազմական սադրանքների դիմել, իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին՝ վճարել 15-20 միլիոն դրամ և ավելի քիչ ծառայել: Նման միտք թերևս նրա գլխում առաջացել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ 2020-24 թթ. ընթացքում արական սեռի 8721 ներկայացուցիչ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: Ուստի, որոշվել է նրանց իբր «այլընտրանք» առաջարկել. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Անարդարություն, ակնհայտ առավելություն ապահովված ընտանիքներին, բանակի կազմաքանդում և այլն: Պատգամավորի առաջարկների շուրջ քննարկումներն այս հիմնական կետերին են հանգում: Մի կողմից՝ այս նախագիծը կարող է դիտարկվել որպես պետական բյուջե հավել յալ եկամուտ ներգրավելու միջոց, մյուս կողմից՝ օրինական տարբերակով բանակում քիչ ծառայելու կամ չծառայելու տարբերակ: Մեկ ամիսն ի՞նչ ծառայություն: Իսկ գուցե սա հարված է մեր երկրի անվտանգության երաշխավորին՝ բանակին: Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշում է՝ որքան էլ նմանատիպ նախագծերը մի կողմից դիտարկենք զուտ որպես պետբյուջեն հավել յալ եկամուտներով լրացնելու մեխանիզմ, հակառակ տեսանկյունից փաստ է, որ նմանատիպ նախագծերը խորքային կերպով վնասելու են բանակի նկատմամբ վստահությանը, մեծացնելու են սոցիալական անարդարությունը և կարճատև, նաև երկարատև ժամանակահատվածում թուլացնելու են պետության պաշտպանունակությունը: «Նախ՝ բազմաթիվ հարցեր կան այն մասով, թե այդպիսի նախաձեռնությունը, որն ընդունելի է նաև պետության ղեկավարի կողմից, անվտանգության ոլորտի ի՞նչ մասնագետների գնահատականների և որոշումների արդյունքում է կայացվել, ի՞նչ հաշվարկներ են դրված, թե անգամ պետբյուջե գումարներ մուտք անելով՝ զորակոչը 20 տոկոսով կավելանա, այդ ի՞նչ կանխատեսումներ են ընդհանրապես: Կամ՝ ենթադրենք՝ 20 տոկոսով ավելանում է, մեկ ամիս իբր ծառայություն կրող զինծառայողի օգտակար գործողության գործակիցը բանակին ի՞նչ է տալու: Այս նախագիծն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Այն բերելու է սոցիալական անհավասարության խորացման, ինչը կարող է լրջորեն քայքայել հանրային համերաշխությունը, արդարության զգացումը երիտասարդների և, ընդհանրապես, հասարակության լայն շրջանակների մեջ: Հասարակության բևեռացումը լրջագույն խնդիր կդառնա պետության համար: Երկրորդ՝ կարծում եմ, որ զինվորական համակարգի հեղինակազրկման գործընթաց է տեղի ունենում, այն էլ՝ վաղուց, երբ իշխանականները փորձում են հանրային գիտակցության մեջ նվազեցնել բանակային ծառայության դերը: Խնդիր է նաև այն, որ օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, երկարատև պլանում ոչ թե ավելանալու է, այլ կրճատվելու է համալրման բազան, ինչն արտաքին սպառնալիքների պայմաններում քաղաքական սխալ (իսկ գուցե՝ միտումնավոր) ուղերձ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Իսկ այս նախագծի կյանքի կոչումը կհանգեցնի՞ նաև քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը: Կա՞ վտանգ, որ լավ ֆինանսական վիճակում չգտնվող մարդիկ, անգամ պարտքեր կուտակելու գնով, կձգտեն բանակից «ազատել» իրենց որդիներին: «Այո, կա նման վտանգ, երբ այս նախագծի կյանքի կոչումը կարող է նպաստել մարդկանց սոցիալական վիճակի վատթարացմանը՝ հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների շրջանում: Օրինակ՝ բազմաթիվ ընտանիքներ, հատկապես գյուղական համայնքներում, ինչու չէ՝ նաև քաղաքաբնակների ցածր եկամուտ ունեցողների շրջանում, կարող են վարկեր վերցնել, գույք վաճառել կամ պարտքեր անել՝ իրենց զավակներին բանակից ազատելու համար: Իսկ դա կհանգեցնի մարդկանց վարկերի մեջ ընկնելու, սնանկացման, ֆինանսական անկայունության: Իսկ դա, էլի եմ կրկնում, հասարակության շրջանում առաջացնելու է սոցիալական բևեռացում, դժգոհություն, անարդարության զգացում, պետության հանդեպ վստահության կորուստ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Կաշառքի՝ որպես արատավոր երևույթի դեմ պայքարը մշտապես եղել է բոլոր ժամանակներում: Սրանից, ավաղ, զերծ չի մնացել նաև պաշտպանական համակարգը: Այս նախագծին ծանոթանալուց հետո տպավորություն է, որ օրինականացվում է կաշառքը: «Տեսեք, եթե պետությունն ինքն է փորձում կիրառել այնպիսի մեխանիզմ, որի համար մինչ այդ պատժում էր՝ որպես կաշառք կամ ծառայությունից խուսափելու փորձ, մարդկանց շրջանում հարց է առաջանում, թե ի՞նչ տարբերություն կա նախկինում գաղտնի վճարելու և հիմա օրինական ճանապարհով նույն արդյունքին հասնելու միջև: Դրա համար արդեն այս քանի օրվա ընթացքում մարդկանց հետ շփումներից նաև ես եկել եմ այն եզրահանգման, որ հանրության լայն շրջանակների կողմից նման նախագիծը ընկալվում է որպես կաշառքի օրինականացված ձև: Ստացվում է, որ հնարավոր է պետական պարտականությունից ազատվել վճարով, եթե միջոցներ ունես: Սա էլ ձեզ՝ այս իշխանությունների կողմից տարվող հակակոռուպցիոն քաղաքականության ճկունության աստիճանը»,-հավելում է փորձագետը:

Բանակում իրականացվող «բարեփոխումների» մասին գործող իշխանությունները պարբերաբար խոսում են: Թե ինչ արդյունքներ են տալիս դրանք, կարծես բոլորիս համար է ակնհայտ: Սա ևս կարո՞ղ ենք այդ «բարեփոխումներից» մեկը համարել: «Տպավորություն է, որ այս նախագծով, ինչպես նաև ատեստավորման գործընթացով օրինական բարեփոխումների անվան տակ իշխանությունները զինված ուժերի թվաքանակի կանխամտածված կրճատման են տանում: Իրական բարեփոխումները զինված ուժերում պետք է ուղղված լինեն բանակի կառավարման որակի մարտունակության բարձրացմանը, սպառազինության արդիականացմանը, ռազմավարական պլանավորման բարելավմանը և այլն, իսկ այն, որ նման օրենքների պարագայում շեշտը դրվում է ծառայությունից ազատվելու իրավունքի, բանակում եղած կադրերի «մաղման» պրոցեսի վրա, ապա կողքից այս ամենը նման է ոչ թե բարեփոխումների, ամրապնդման քաղաքականության, այլ համակարգված ապամոնտաժման գործընթացի»,-եզրափակում է Շիրազ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները Նոր տեղեկություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած uպանությունից Եռակողմ հայտարարություն է տարածվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում Ինչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина Երեք օրում բացահայտվել է 221 հանցագործություն. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 49 մարդ«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր ԱվետիսյանԼռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ ԱրզումանյանԿամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն«ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Գազալցակայանում uպանություն է եղել, 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով Արտակարգ դեպք՝ Երևանում, ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց մասամբ ընկել է. Shamshyan ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան Ե՞րբ է պետք վճարել գազի համար Կանխվել է հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում Ինչպես են Գետազատում կորած և գտնված երեխային «շտապօգնությունով» տեղափոխում ԲԿ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կա տուժած Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամ է փոխանցվել է բյուջե․ ՔԿ ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք ՉալաբյանՆիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԱնի Երանյանը՝ հարսանեկան զգեստով (լուսանկար) Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Գիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված