Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ՆԳՆ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանը Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Կառավարության շենքի մոտ Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր Ավետիսյան Իրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ Մհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը


Հայաստանը ներկայացնում է աշխարհին. Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

Մշակույթ

2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամները՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։ Ինչպես նախագծի մշակմանը, այնպես էլ գիտագործնական աշխատաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Նախագծի գիտական ղեկավարն է Նարինե Տյուտչևան, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «ՌԵ-Դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբնական լանդշաֆտ, որը միավորում է Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության և ինքնության մեր իրավունքը»։

Նախագծի շրջանակներում 2023–2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավներ և դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանական դոսյեն։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հեկտար, բուֆերային գոտին՝ 20 180 հեկտար։ Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը՝ նեոլիթից մինչև XIX դարի հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաև պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ և ճանապարհներ։

Կոնֆերանսը դարձավ բաց մասնագիտական հարթակ՝ նման ընդարձակ և բազմաֆունկցիոնալ տարածքի կառավարման հետ կապված մարտահրավերների քննարկման համար։ Միջոցառման ընթացքում փաստագրվեց հաջողված միջազգային փորձը, բացահայտվեցին ընդհանուր խնդիրներն ու ռիսկերը, մշակվեցին գործնական մոտեցումներ՝ ժառանգության պահպանման և տեղական համայնքների կյանքում դրա ներառման, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության զարգացման համար։

Ողջույնի խոսքերով հանդես եկան ՃՇՀԱՀ-ի, «301. Իմաստության երկիր» հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ արտաքին գործերի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի և «Ամարյան» հիմնադրամի ներկայացուցիչները։

Հիմնական զեկույցները ներկայացրեցին ժառանգության ոլորտի միջազգային փորձագետներ և մասնագետներ, որոնց թվում էին Նարինե Տյուտչևան, Անտուան Բրուգերոլը՝ ICOMOS Ֆրանսիայի և CIVVIH-ի փոխնախագահ, Իվ Դոշը՝ Ֆրանսիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ասոցիացիայի նախագահ, Կատերինա Մադոնին՝ ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ, Խաչիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն և այլք։

Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ գիտական հանրության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ելույթների նյութերն ու տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումով։

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար մեծ պատիվ է հյուրընկալել նման մասշտաբային և նշանակալի նախագծին նվիրված աշխատաժողովը։ Նման միջոցառումների անցկացումը մեր բուհի պատերում ահռելի նշանակություն ունի ոչ միայն ակադեմիական հանրության համար, այլև ապագա ճարտարապետների, վերականգնողների, քաղաքաշինարարների պատրաստման համար։ Սա եզակի հնարավորություն է ուսանողներին փոխանցելու հաջողած միջազգային փորձը և նրանց ներգրավելու երկրի մշակութային ու բնական ժառանգության պահպանման իրական գործընթացներում», - նշեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) պրոռեկտոր Վարդգես Եդոյանը։

Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԲագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ՆԳՆ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Կառավարության շենքի մոտ Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր ԱվետիսյանԻրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններՄհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունըԹշնամու կամակատարներից պետք է պաշտպանենք Սուրբ Էջմիածինը. Ավետիք ՉալաբյանԻսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ նոր հարձակում է սկսվել «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունիՔույր ու եղբոր ծեծի գործով ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը Հայտնի է Փաշինյան-Էրդողան բանակցությունների ժամն ու տեղը Դժվար է գտնել Քրեական օրենսգրքի մի հոդված, որը սրանք չեն խախտել. Ցոլակ Ակոպյան 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը իր կարողությունը կբաժանի 106 երեխաների միջևՀնարավոր է կարճատև անձրև, քամու ուժգնացում ԶՊՄԿ-ն նոր նախաձեռնություն է սկսում կրթական ոլորտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական բնակավայրի ուղղությամբ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներին Փաշինյանի ամենասարսափելի վախերը «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները հանդիպել են Բելգիայի խորհրդարանի անդամ, «Ֆլամանդական շահ» խմբակցության ներկայացուցիչ Էլեն Սամինի հետՆվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպանԳիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ․ ՀԺ Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են ԵրևանՄեծ խցանում Փարաքարում՝ Փաշինյանի՝ Թուրքիա գնալու պատճառով Ջուր չի լինելու Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»«Իրանի ռեժիմի տապալումը մեր հիմնական նպատակը չէ». Նեթանյահու Այն մասին, թե ինչի ենք մենք պատրաստ՝ պաշտպանելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թշնամու կամակատարներից․ Ավետիք ՉալաբյանԻրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ են արել Փաշինյանը թող իր հարցերը լուծի, ոչ թե եկեղեցու. քաղաքացիներՀունիսի 20-ին ժամը 10:00-ից գազ չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոh, 2 վիրшվոր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում. Աբրահամյան Զախարովան զգուշացրել է Հայաստանին Այս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Կարեն Խաչանովը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում է
Ամենադիտված