Մանուէլ Պետրոսյանը՝ Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան),
2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան),
3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո (Ռուսաստան)։