Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այս պահին Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատարերի ինքնությունը:
Մանրամասներ ճշտելու համար Auroranews-ը փորձում է կապ հաստատել ՆԳՆ ոստիկանություն։
Հետևեք մեզ՝ այստեղ