Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Իրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա


Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հազարավոր գործիչներ իրենց դատապարտման խոսքն են հնչեցրել, առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանությանը, մի շարք երկրներում էլ օրենսդրական մակարդակով են հիշատակել, դատապարտել Թուրքիայի կատարած ոճրագործությունը։

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Գայիկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։ Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայերեն գրառում նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին է արել։

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հոդվածում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու Բաքվում գտնվող հայ գերիներին. «Պատմական և ընթացիկ հանցագործությունների միջև առկա անխզելի կապը պահանջում է, որ մենք այսօր խոսենք առանց երկիմաստության։ Նույն հայերի սերունդները նորից հարձակման են ենթարկվում, այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023-ին ավարտեց Արցախի էթնիկ զտումները՝ 120000 հայերին բռնությամբ տեղահանելով իրենց հնագույն հայրենիքից»:

Ցանկը երկար կարելի է շարունակել: Ու ստացվում է, ցավոք, այսօր Հայոց ցեղասպանությունը հիշելու և պահանջելու գործը մնացել է միայն օտարերկրյա գործիչների, մամուլի, աշխարհի բոլոր հայերի, քաղաքակիրթ հանրության ուսերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փորձում է ամբողջությամբ հրաժարվել պատմական հիշողությունից և Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։

Դրա վառ օրինակը Ապրիլի 23-ին տեղի ունեցած ավանդական Ջահերով երթն էր, որին աջակցելու փոխարեն ՀՀ իշխանությունները հազարավոր ոստիկանների էին մոբիլիզացրել՝ երթի մասնակիցներին ահաբեկելու համար։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ հանդես եկավ երթի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը դատապարտող հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մտահոգությունը, սակայն, ընդդիմության կողմից օրերս խորհրդարանում ներկայացված օրինագիծն էր՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ նախագծի ընդունման շուրջ միասնությունը կարող է համախմբման գործոն ու ազդակ դառնալ։ Ի վերջո, հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ազգային արժեքների դեմ ոտնձգությունների այն շարքը, որ հետևողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը։

Խորհրդանշական է, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցին օգտագործվող խորհրդանիշները երկուսն էին՝ անմոռուկը, որ վաղուց դարձել է Ցեղասպանության ճանաչման պայքարի նշան, և Արարատ լեռը, որ Թուրքիայի պնդմամբ ու Փաշինյանի թեթև ձեռքով դուրս է մղվում։ Հայաստանի իշխանությունները, Ցեղասպանության ուրացման իրենց ջանքերից բացի, նաև ոտնձգում են Սուրբ լեռան դեմ, անգամ փորձում այն հեռացնել ՀՀ զինանշանից։ Սակայն հանրության արձագանքը տեսնելով՝ վստահ կարելի է ասել, որ միանշանակ չի հաջողելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրանջատում Լոռու մարզումՆԳՆ կիբեռոստիկանությունը՝ DDoS հարձակումների մասինՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանՄաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկիՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՄալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանՄաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱռեղծվածային դեպք, Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԲաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կանՋերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները կշարունակվեն Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 22-ինՍպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն Վելիցյան500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունիցԻրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Զինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի
Ամենադիտված