Մեծամորում «Opel» է այրվել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Ես թիրախավորում եմ և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները. Ռուբեն Ռուբինյան Զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 7 վիրավոր ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Երկու եղբայրներ uպանություն են կատարել, մեկն էլ անչափահաս․ ի՞նչ է եղել Մարկո Ռուբիոն կմասնակցի ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին. Axios Անժամանակ կյանքից հեռացել է Սեդա Կարապետյանը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT


Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղի ունեցավ «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ֆիլմի գաղափարը պատկանում է Վիկտոր Սողոմոնյանին, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, պրոդյուսերը՝ Սուրեն Հովնանյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի Alpha Cinema Production-ի կողմից։

Հայոց ցեղասպանության թեման անքննարկելի է եղել մեր հասարակության շրջանում, և նույնիսկ չէինք կարող մտածել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կասկածի տակ կառնի ցեղասպանության փաստը: Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք՝ ո՞ւմ է ուղղված ֆիլմի հիմնական ասելիքը, այն տարբերակներից մեկն է ցույց տալու, որ շարունակո՞ւմ ենք պահանջատեր լինել և հակադարձում Հայաստանի իշխանության վարած քաղաքականությա՞նն այս հարցում: Նշում է՝ եթե առավոտյան արթնանում եք, պատուհանից նայում, տեսնում Արարատը և ապահովության, երջանկության, ոգեշնչման զգացումներ ապրում, ուրեմն այս ֆիլմը նաև ձեզ համար է: «Տարածված մի ձևակերպում կա, որ գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն այդ փոքրամասնության իշխանության գործունեության կամ անգործության վերաբերյալ: Մարդիկ իրենց պատկերացրած տարբերակով են բողոքի խոսք ուղղում իշխանությունների վարած քաղաքականությանը։ Մեր ֆիլմը նաև դրա արտացոլումն է: Քիչ է հասկանալ, ընկալել, որ գործ ունես փոքրամասնության իշխանության հետ: Կարևոր է նաև արտահայտման տարբերակներ գտնելով՝ այս ամենին քո վերաբերմունքը ցույց տաս, ցույց տաս, որ հայ ազգի համար ինքնությունը ֆունդամենտալ, կարևոր նշանակություն ունեցող երևույթ է: Ինքնության անբաժան մաս է դարձել Արարատը: Ցավոք, ինքնության անբաժան մաս է դարձել նաև Ցեղասպանությունը: Իշխանությունները սրան բացասական են նայում, բայց Արցախի հետ միասին սա դարձել է մեզ միավորող այն հենման կետերից մեկը, որ անկախ նրանից՝ Երևանի, Ստեփանակերտի, Լիսաբոնի, թե Սիդնեյի հայ ես, գիտես հայ ազգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հենման կետերի մասին, Արցախի ցեղասպանության մասին: Մոռացության մատնելով սա՝ ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգն ես ոչնչացնում՝ դրա փոխարեն ոչինչ չառաջարկելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ֆիլմի սցենարի հեղինակը:

Նշում է՝ այս ֆիլմով հեղինակները ցանկացել են ասել՝ եթե նույնիսկ մոռացության մատնես, հրաժարվես քո պատմական անցյալից, հիշողությունից, արժեքներից, դրանից քո՝ ոչ բարով հարևանների վերաբերմունքը քո նկատմամբ չի փոխվում: «Կարող ես նույնիսկ ներողություն խնդրել: Բայց իրենց ընկալման մեջ էլ կա այն, որ այս հողում իրենք եկվոր են, որ ինչ-որ մի պահի հայերը, հույները, ասորիները կարող են ինքնակազմակերպվել և բարձրաձայնել հետևյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվել, որ այս հողում ձևավորվել է մեր քաղաքակրթությունը, բայց այստեղ կան թուրքեր, ու դրան չհասնելու համար թուրքական կողմը ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում: Մեր ֆիլմը սրա մասին է, որ անկախ նրանից, թե ինչ ենք այստեղ անում, անկախ նրանից՝ պատրա՞ստ ենք ամեն ինչից հրաժարվել, թե ոչ, թուրքական կողմը մեզ չի ընդունում, որովհետև իրենց պետականության հիմքում դրված են այն երևույթները, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ տնտեսականից մինչև հայերի գոյության ժխտում այդ տարածքում: Այս ամենի շուրջ է կառուցված նաև ներկայիս թուրքական քաղաքական իշխանությունը»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանՄեծամորում «Opel» է այրվել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Թուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Ես թիրախավորում եմ և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները. Ռուբեն Ռուբինյան Զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 7 վիրավորԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Տղամարդուն վարձատրում են, կնոջը՝ քննադատում»․ ի՞նչու են տնային գործերը աննկատ մնում«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Երկու եղբայրներ uպանություն են կատարել, մեկն էլ անչափահաս․ ի՞նչ է եղել Կայծակը հարվածել է 75-ամյա տղամարդուն և իր շանըՄարկո Ռուբիոն կմասնակցի ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին. Axios Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Անժամանակ կյանքից հեռացել է Սեդա Կարապետյանը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելուԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթըԺողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱրագածոտնի մարզում 29-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարումՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Մրգաշենում սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր․ նրան դանակահարել են իր տան դիմացԶգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծՍպանության նախապատրաստում Գյումրիում. 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են
Ամենադիտված