Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Իրանը պլանավորում է հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետ Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի դեմ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին․ CNN Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան


Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը նպատակ ունեն համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ և բազմակողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է խորացնել կապերը թյուրքական պետությունների և Պակիստանի հետ։ Թեմայի հետ կապված՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ փաստացի Թուրքիան խորացնում է կապերը սուննիական երկրի՝ միջուկային պետություն Պակիստանի հետ. «Թուրք-պակիստանյան կապերի հիմքում ընկած են պանիսլամիստական ծրագրերը՝ Իսլամաբադը ցանկանում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերից ելնելով։ Թուրքիայի համար Պակիստանն ելք է դեպի Հնդկական օվկիանոս և կապ է իսլամական աշխարհի հետ։

Թուրքիան և Պակիստանը վերջերս ստորագրել են 24 համաձայնագիր համագործակցության շուրջ։ Կողմերը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի»։ Մյուս կողմից, ըստ ալիքի վերլուծաբանների, Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել թուրք-պակիստանյան դաշինքի և կապող օղակ հանդիսանալ Անկարայի և Իսլամաբադի միջև. «Պակիստանը հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, գեոպոլիտիկ հարմար դիրքով՝ Կասպից ծով-Սև ծով միջանցքի շրջանակներում։ Իր հերթին, Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից, խորացնում է երկկողմ տնտեսական կապերն ու ձեռք է բերում նոր դաշնակից իսլամական աշխարհում։

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եռակողմ ֆորմատով համատեղ զորավարժություններ են անցկացնում, և դրանք կրելու են պարբերական բնույթ։

Ադրբեջանն ու Պակիստանը վերջերս ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի»։

Իսկ ո՞րն է Հայաստանի անելիքը. «Հայաստանը պետք է խորացնի կապերը հարևան ու բարեկամ Իրանի հետ՝ երկկողմ կապերը պետք է բարձրացնել ռազմավարական դաշինքի մակարդակի։ Վերջերս հայ-իրանական համատեղ զորավարժություններ են կայացել, ինչը սթափեցնող մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին։

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հնարավոր է Իրանից հանվեն պատժամիջոցներ, թուլանա Արևմուտք-Իրան լարվածությունը, ինչը դրական կազդի նաև հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Իրանը Հայաստանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջանցքով կարող է դուրս գալ վրացական սևծովյան նավահանգիստներ և Եվրոպա, ինչպես նաև Վերին Լարսով՝ դեպի ՌԴ։ ՌԴ-ն և Իրանը վերջերս ստորագրեցին ռազմավարական դաշնակցային նոր պայմանագիր, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև ՌԴ-ՀՀ-Իրան եռակողմ նախագծերը խթանելու համար։

Դրան զուգահեռ, ՀՀ-ն պետք է խորացնի կապերը միջուկային տերություն, հզոր տնտեսություն ունեցող Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ գեոպոլիտիկ հակառակորդն է, և եթե Պակիստանը խորացնում է կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապա Հայաստանը դրան ի հակակշիռ պետք է սերտացնի կապերը Հնդկաստանի հետ։

ՀՀ-ն զենքեր է գնում Հնդկաստանից, բայց դրան զուգահեռ պետք է միլիոնավոր ներդրումներ ներգրավել Հնդկաստանից հայկական տնտեսության մեջ։Հնդկաստանը ցանկանում է կյանքի կոչել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը՝ դրանով հնդկական ապրանքները կարող են նաև Հայաստանի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա։

Հայ-իրանա-հնդկական կապերի խորացումն ու ռազմա-քաղաքական ու տնտեսական դաշինքը բխում է նաև Մոսկվայի շահերից, քանի որ այդ դաշինքը փակելու է Մեծ Թուրանի ճանապարհը։ Մեծ Թուրանն ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, անգամ Հնդկաստանի համար։ Հնդկաստանում չեն բնակվում թյուրքախոս ժողովուրդներ, սակայն բնակվում է կես միլիարդի հասնող մահմեդական բնակչություն, իսկ Թուրքիան պանթուրքիզմին զուգահեռ առաջ է քաշում նաև պանիսլամիստական ծրագրեր։

Այսպիսով, Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց դաշնակից Պակիստանին դիմագրավելու համար ՀՀ-ն պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական և տնտեսական»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Իրանը պլանավորում է հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետԻրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի դեմԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին․ CNNԵթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Առնվազն 4 մարդ մաhացել է, առնվազն 70-ը՝ վիրավnրվել Իրանի հրթիռային հարվածների հետևանքով․ նաև կործանիչներ են ոչնչացվել (տեսանյութ, լուսանկար) Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Վանաձորում այսօր տեղացած կարկուտն ու դրա հետևանքները (տեսանյութ, լուսանկարներ) Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը Դիտեք Euromedia 24 TV-ի շուրջօրյա եթերը Ucom-ի 289-րդ և OVIO-ի (Rostelecom) 46-րդ ալիքներով Հայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարՓաշինյանը մեղքը բարդում է բոլորի վրա` բացի իրենից. Դավիթ ՍարգսյանԻնչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբՆիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր երեխաների զրկել է տնից ու մանկությունից. Հովհաննես ԻշխանյանԻսրայելը պլանավորել է 14-օրյա գործողություն Իրանի դեմ. Wall Street JournalԱրքան այստեղ է. Նապոլին հայտարարեց դե Բրույնեի տեղափոխության մասին Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը. Ժաննա ԱնդրեասյանԻսրայելի հարձակումը ինչո՞վ է սպառնում ՀայաստանինԻրանի տարածքին Իսրայելի հարվածները շարունակվում ենԻրանում բողոքի ցույցեր են Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում Երբ համաշխարհային գերտերությունները պատերազմում են միմյանց դեմ, ոչ ոք չի կարող երկու լարի վրա խաղալ. Մհեր Ավետիսյան Ինքը չուլանում է ծնվել, մեր եկեղեցիներին է անուն դնում. Հունան ՄարտիրոսյանԹշնшմին կզղջա արածի համար. Իրանի նախագահը դիմել է ժողովրդինԻրանում հայտարարեն են, որ 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառովՆիդեռլանդներն արագացնում են անցումը «կանաչ» էներգիայի Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պшյթյունԱրա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքովԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելում զանգվածային զորահավաք է․ Գլխավոր շտաբի պետ Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից
Ամենադիտված