«Հանուն Դե Նիրոյի Լեո Դի Կապրիոն այցելել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոն». Դիանա Մարտիրոսյանը ներկա է եղել բացման երեկոյին ու մանրամասներ պատմել (տեսանյութ) Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում (տեսանյութ) Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան Իմ կողմից 1000 դոլար եմ տալիս Մերձավանի ուսուցչուհուն. Արամ Մելիքյանի անդրադարձը սկանդալային դեպքին «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը․ Արտակ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ


Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ուժերի դասավորության փոփոխությունները տեղի են ունենում ինչպես գլոբալ մասշտաբով, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Ու արագ փոփոխությունների մեր ժամանակաշրջանում որոշ տերություններ փորձում են դիրաքավորվել ոչ միայն որպես տարածաշրջանային ուժեր, այլև որպես համաշխարհային ազդեցություն ունեցող խաղացողներ։

Այդ երկրներից է Թուրքիան, որն ունի չափազանց մեծ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հավակնություններ։ Անկարան միջազգային խաղացողի չափից ավելի մեծ բեռ է վերցրել իր ուսերին, շատ ավելին, քան իր ունեցած հնարավորությունները ներում են այդ ծանրությունը տանելու համար, ու պատահական չէ, որ միջազգային շատ փորձագետների կարծիքով, Թուրքիան կարող է այդ այդ ծանրությունը պարզապես «գցել ոտքին»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի ունեցած տնտեսական, աշխարհաքաղաքական ու ռազմական հնարավորություններին, որոնք չեն համապատասխանում թուրքական հավակնությունների ավելացող սանդղակին։ Ճիշտ է, Թուրքիան Մերձավոր Արևելքում ամենահզոր բանակն ունեցող երկիրն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ուղղություններով իրենց հաջողությունները ապահովված են։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ ռեսուրսների սակավության հանգամանքը չի խանգարում, որ թուրքական իշխող վերնախավը տարվի այնպիսի խոշոր գաղափարական նպատակների իրականացմամբ, ինչպիսիք են պանթուրքիզմը, պանօսմանիզմը և պանիսլամիզմը։

Նման հավակնոտ ծրագրերի առաջմղման արդյունքում Թուրքիան բոլոր կողմերից խնդիրների ու հակասությունների մեջ է ներգրավվել։ Սկսենք նրանից, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Բալկանյան երկրների վրա, բայց այս հարցում խոր հակասությունների է բախվում կոնկրետ Հունաստանի հետ։ Իհարկե, եթե Հունաստանը միայնակ մնա ընդդեմ Թուրքիայի, ապա չի կարող դիմադրել, դրա համար էլ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները (հատկապես Ֆրանսիան) սպառազինություններ են տրամադրում Հունաստանին, ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում են հակակշռել Թուրքիային ու շահագրգռված չեն, որ այն շատ հզորանա։ Մյուս կողմից էլ, երբ ԱՄՆ-ը հրաժարվում է պաշտպանական երաշխիքներ տալ Եվրոպային, ու եվրոպական երկրները տրամադրված են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ու պաշտպանական համակարգ ստեղծել, ապա այս հարցում կարող է իրենց օգնել Թուրքիան՝ որպես անվտանգային մոդել, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր ցամաքային զորքերն ունեցող պետությունն է։

Զուգահեռաբար Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել Միջերկրական ծովի արևել յան հատվածում ու տիրանալ ընդերքի ռեսուրսներին, սակայն այս ուղղությամբ էլ նրա շահերը հակադրվում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Իսրայելի շահերի հետ։ Եվ այս խնդրով նշված պետությունները նույնիսկ համագործակցում են միմյանց հետ, որպեսզի զսպեն Թուրքիայի՝ անընդհատ աճող ախորժակը։

Այս ամենով հանդերձ, Թուրքիային հաջողվել է ներթափանցել արաբական երկրներ, որտեղ հակամարտությունները եռում են։ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Լիբիայում ընթացող հակամարտությունում, որտեղ ներկայում երկիշխանություն է տիրում. Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանն, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան ու մի շարք արաբական երկրներ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին։ Լիբիական քաոսում դժվար է լինելու Թուրքիայի համար մինչև վերջ պահել իր դիրքերը և փորձել օգտվել այդ երկրի ունեցած ածխաջրածնային ռեսուրսներից։ Այսինքն, դեռ հարցական է՝ արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի լիակատար վերահսկողություն հաստատել Լիբիայում, ինչպես եղավ Սիրիայում։ Եթե Սիրիայի հարցում մինչ այս Թուրքիային կոնկրետ հակադրվում էին Ռուսաստանն ու Իրանը, թուրքամետ ընդդիմադիր ուժերի կողմից Դամասկոսը վերցնելուց ու Ասադի իշխանությունը տապալելուց հետո Թուրքիան Սիրիայում փաստացի մնաց միայնակ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նույնպես որոշել է Սիրիան թողնել թուրքական վերահսկողության տակ, դրա համար էլ Վաշինգտոնում որոշում կա քիչ-քիչ դուրս բերել ամերիկյան զորքերը, որոնք գտնվում էին Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի կոնտեքստում և աջակցում էին քրդական ուժերին։

Իսկ Թուրքիան փորձում է ոչ միայն ուղղորդել սիրիական նոր կառավարությանը, այլև կոնկրետ ռազմական ու տնտեսական ներկայություն հաստատել այդ երկրում՝ հետագայում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի լայն աշխարհագրությամբ պրոյեկտելու համար։ Բայց Սիրիան ահռելի ռեսուրսներ է խլելու Թուրքիայից ու լուրջ ծանրություն է դառնալու, քանի որ այս երկիրը խայտաբղետ բնակչություն ու կրոնական կազմ ունի, և կան բազմաթիվ անուղղակի ազդեցություններ։ Օրինակ՝ շիաների վրա միշտ էլ մեծ է լինելու Իրանի ազդեցությունը, իսկ դրուզների վրա մեծ է Իսրայելի ազդեցությունը։ Մյուս կողմից էլ՝ Սիրիայում Թուրքիայի հաստատվելը կոնկրետ մտահոգությունների տեղիք է տվել Իսրայելում, քանի որ Անկարան ջանքեր է գործադրում սիրիական բանակը վերակազմավորելու ուղղությամբ, որը կարող է կիրառվել հենց Իսրայելի դեմ։ Որոշ վերլուծական շրջանակների կողմից էլ նույնիսկ կանխատեսումներ են արվում Իսրայել-Թուրքիա հնարավոր բախման մասին։

Հարավային Կովկասի մասով էլ Թուրքիան վաղ թե ուշ բախվելու է Ռուսաստանի հետ, քանի որ ցանկանում է այս տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության ներքո ու աջակցում է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի շահերի հաշվին պանթուրքական ծրագրերն իրականացնելու հնարավորություն առաջանա։ Բայց Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Հարավային Կովկասով, Էրդողանի ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես Միջին Ասիան՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ ստեղծելու շրջանակներում։ Սակայն Միջին Ասիայի երկրների կողմից կոնկրետ հակադրության նշաններ կան, որոնք երևում են հատկապես այս տարածաշրջանի երկրների դիրքորոշումներում Կիպրոսի և այլ հարցերում։ Նրանք այնքան էլ տարված չեն պանթուրքիզմով։

Բացի այդ, Միջին Ասիայի երկրներում մեծ է Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն պանթուրքական ծրագրերի առաջխաղացմամբ։ Մյուս կողմից էլ՝ ակտիվանում է Իրանը, որը փորձում է թույլ չտալ, որ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Ընդ որում, Թեհրանի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ։ Եթե հանկարծ միջուկային գործարքի շուրջ ԻրանԱՄՆ համաձայնությունը կայացավ, ապա Իրանը տարածաշրջանում կարող է լուրջ հակակշիռ դառնալ Թուրքիային։ Այնուամենայնիվ, որպես ամփոփում կրկնենք՝ գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հանուն Դե Նիրոյի Լեո Դի Կապրիոն այցելել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոն». Դիանա Մարտիրոսյանը ներկա է եղել բացման երեկոյին ու մանրամասներ պատմել (տեսանյութ) Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում (տեսանյութ) Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի ՍարգսյանԻմ կողմից 1000 դոլար եմ տալիս Մերձավանի ուսուցչուհուն. Արամ Մելիքյանի անդրադարձը սկանդալային դեպքին «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը․ Արտակ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. Կոստանյան ՆԳՆ-ից հայտնում ենUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, տեղանքի տիեզերքի լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ին. ԲՏԱ նախարար Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ․ Հայկ ԿոստանյանԹուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Իշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ ՍարգսյանԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին Ո՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ ՄխչյանումԱռողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ» Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ» Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Հաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Հակակարկտային կայանը ժամանակին գործարկելու խնդիր ունեն. ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են այգիներ. գյուղոլորտի փորձագետ Սկանդալային բաժանումից հետո երգիչ Անդրեն հրապարակում է արել Սելավը լցվել է Քաղցրաշենի տներ և հողամասեր․ ինչ իրավիճակ է այս պահին Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն Մանվելյան
Ամենադիտված