Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղել Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա


Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է դինամիկ զարգացման փուլում։ Երևանում և նրա մերձակա տարածքներում նկատվում է շինարարական բում, գներն աննախադեպ աճում են, իսկ պահանջարկը՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ արտաքին, չի նվազում։ Սակայն այս ակտիվության մակերեսի տակ գոյություն ունեն համակարգային խնդիրներ, որոնք մի կողմից՝ ազդում են քաղաքացիների իրավունքների և տնտեսական կայունության վրա, իսկ մյուս կողմից՝ սպառնում են երկարաժամկետ հեռանկարում ամբողջ շուկայի կայունությանը։

Անշարժ գույքի գների աճը, որը սկսվեց 2020 թվականից հետո, մինչ օրս չի դադարում։ Որոշակի նվազման միտումներ արդեն նկատվում են, բայց դրանք ժամանակավոր բնույթի են։ Երևանում որոշ թաղամասերում 1 քմ բնակելի տարածքի գինը գերազանցում է անգամ 2000 ԱՄՆ դոլարը, ինչը համարվում է չափազանցված արժեք։ Շուկայի մասնակիցները հաճախ են բարձրաձայնում, որ այս աճը ոչ այնքան բնական պահանջարկի արդյունք է, որքան արհեստական գնաճի հետևանք։ Կառուցապատողներն ու միջնորդական օղակները հաճախ շահագրգռված են գների անհարկի բարձրացման մեջ՝ նպատակ ունենալով կարճաժամկետ հեռանկարում առավելագույն շահույթ ստանալ։ Սա անշարժ գույքը դարձնում է առավել անհասանելի շարքային քաղաքացիների համար։

Հատկապես լուրջ է խնդիրը երիտասարդների և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնց բնակարան ձեռք բերելու միակ միջոցը հիպոտեկային վարկն է։ Սակայն բարձր գների պայմաններում վարկային պարտավորությունները դառնում են չափազանց ծանրաբեռնող՝ հաճախ սպառնալով ընտանիքների ֆինանսական կայունությանը։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում լայն տարածում ունի նաև մի երևույթ, երբ քաղաքացիները ձեռք են բերում բնակարաններ շինարարության փուլում կամ մուտք են գործում բնակարան, վերանորոգում և այնտեղ ապրում են, սակայն երկար ժամանակ չեն կարողանում ստանալ սեփականության վկայականը։ Այս երևույթը հաճախ պայմանավորված է կառուցապատողների կողմից շահագործման ակտի ուշացմամբ, թույլտվությունների բացակայությամբ կամ իրավական գործընթացների խոցելիությամբ։

Դրան զուգահեռ՝ աճում են կառուցապատող ընկերությունների սնանկացման դեպքերը։ Մեծամասամբ այս սնանկացումները տեղի են ունենում կասկածելի հանգամանքներում, երբ ընկերություններն ուղղակի դադարում են կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեծածավալ վարկեր էին վերցրել իրենց ուսերին՝ բնակարան գնելու նպատակով, կանգնում են կոտրված տաշտակի առաջ։ Պատճառն այն է, որ երաշխիքներ չեն ստեղծվում շինարարական գործընթացի պատշաճ իրականացման հետ կապված։

Ինչպես այս խնդիրը, այնպես էլ բազմաթիվ թերացումներ կապված են կոնկրետ պետական վերահսկողության թերի համակարգի հետ։ Չկան հստակ վերահսկողական օրենսդրական, վարչական ու ֆինանսական խստորեն գործող մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել, որ շինարարությունը կատարվի գործող նորմերին և ստանդարտներիբ համաձայն։ Շատ կառուցապատողներ շինարարական գործընթացում օգտագործում են ավելի էժան նյութեր, խուսափում են սեյսմիկ պաշտպանությամբ պայմանավորված ծախսերից, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել երկարաժամկետ հեռանկարում։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը երկրաշարժավտանգ գոտում է գտնվում, և այս իրողությունը պահանջում է սեյսմիկ անվտանգության բարձր չափանիշների պահպանություն։ Սակայն այս հարցում ևս հստակ վերահսկողություն չկա։ Տասնյակ շենքեր շահագործման են հանձնվում առանց պատշաճ սեյսմիկ փորձաքննության։ Այս երևույթը հիշեցնում է Թուրքիայի օրինակը, որտեղ 2023 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ հարյուրավոր շենքեր փլուզվեցին, քանի որ չէին բավարարում սեյսմիկ նորմերը։

Մյուս խնդիրը վերաբերում է շինարարական ծավալների կենտրոնացմանը Երևանում, որը լուրջ խնդիր է տարածքային համաչափ զարգացման համատեքստում։ Մարզերում նորակառույց շենքերն ընդամենը հաշված թվով են, իսկ գոյություն ունեցող բնակֆոնդը՝ հիմնականում խիստ հնացած։ Շատ շենքեր էլ դեռևս շահագործվում են, բայց շահագործումից դուրս հանելու ենթակա են։ Այդուհանդերձ, մարզերում կառուցվող բնակարանների գները նույնպես բավական բարձր են՝ հաճախ նույն մակարդակի վրա, ինչ մայրաքաղաքի ծայրամասերում։ Այս երևույթը բնակիչներին մղում է նախընտրել Երևանը կամ մերձմայրաքաղաքային տարածքները՝ ավելի զարգացած ենթակառուցվածքների ու հնարավորությունների պատճառով։ Բայց այսպիսի քաղաքականությունը խիստ վտանգավոր է երկրի զարգացման տեսանկյունից, քանի որ միտված է բնակչության գերկենտրոնացմանը, որը կարող է հանգեցնել մարզերի դատարկմանը և ներքին միգրացիոն հոսքերի ակտիվացմանը։

Հիպոտեկային շուկայի զարգացումը թեև սկզբնական շրջանում դրական ազդակ էր տնտեսության համար, սակայն ներկայում դարձել է ռիսկային ոլորտ։ Բնակչության մեծ մասը՝ հատկապես երիտասարդ ընտանիքները, բնակարան ձեռք բերելու համար դիմում են երկարաժամկետ վարկերի, իսկ տնտեսական անկայունության պայմաններում մեծ է հավանականությունը, որ իրենց ստանձնած պարտավորություններն ուղղակի չեն կարողանա կատարել։ Հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսությունն էլ մեծ չափով կախված է արտաքին գործոններից, ու դրանց փոփոխությունը կարող է տնտեսական ակտիվության անկման ու մարդկանց եկամուտների նվազման պատճառ դառնալ։

Այս ֆոնին անհրաժեշտ է, որ պետությունը մշակի ռիսկերից պաշտպանող մեխանիզմներ՝ ապահովագրական համակարգեր, պետական երաշխիքներ, և որոշ դեպքերում՝ նպատակային սուբսիդավորում։ Պետական քաղաքականությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն՝ ուղղված շուկայի կայունացմանը, քաղաքացու շահերի պաշտպանությանը և տարածքային հավասարաչափ զարգացման ապահովմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակելՃապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՀովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ
Ամենադիտված