ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան


Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային վարքն ու գործունեությունը բացահայտորեն նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ են դրսևորվում, արդեն հասցրել են շատերը նկատել: Ըստ որում, Փաշինյանի ճառերի, ելույթների կամ արտահայտությունների, մարզային այցելությունների, տարբեր հնարածին թեմաներով «դասախոսությունների» հաճախականությունն ու ցուցաբերած եռանդն այնպիսին են, որ առանձին մեկնաբաններ հակվում են այն վարկածին, թե Փաշինյանը կարող է «հանկարծակի» արտահերթ ընտրությունների մասին հայտարարել նույնիսկ այս տարի:

Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններով կհեռանա Փաշինյանը: Հարցն այն է, որ նա, օրինակ՝ կառավարության ծրագրով հաշվետու զեկույցով հանդես գալիս լինի, կամ թե՝ Սյունիքի գյուղերում ոռոգման ջուր չունենալը Երևանում ոմանց կողմից ատամները դավադրաբար լվանալու հետ կապի, նույն՝ ընտրարշավային կեցվածքի ու հռետորաբանության մեջ է:

Նախօրեին էլ, ասենք, մեկնել էր սահմանազատման հետևանքով իր կենսատարածքից էականորեն զրկված և ավելի վատ ձևով թշնամական նշանառության տակ դրված Կիրանց: Կանգնել էր պատի տակ: Չէ, ոչ թե իր՝ մի քանի անգամ ակնարկված մարկեսյան պատի, այլ իր իսկ «քաղաքականության» հետևանքով հայկական տարածքների վրա գոյացրած սահմանապատի: Ու, բնականաբար, էլի փիլիսոփայում էր. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց»:

Ի դեպ, կոնկրետ Կիրանցի վերաբերյալ, կարծում ենք, ամենից դիպուկը հենց կիրանցեցի Գոհար Վարդանյանի հակադարձումն էր. «Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո՝ մոտ 7 հա...»:

Առաջին հայացքից շատերին միգուցե կարող է թվալ, թե ինչի՜ մասին է խոսում բնակիչը: Փաշինյանը գաղափարախոսության մասին է ասում, իսկ կիրանցեցին՝ ինչ-որ նվազած հեկտարների, վարելահողերի: Դե, հնարավոր է՝ Փաշինյանը գաղափարներով է ապրում, բայց մարդիկ ապրում են շատ ավելի հողեղեն իրողություններով: Մարդիկ ասում են ու, բոլորը դա կարող են տեսնել, եթե կույր չեն, որ իրենց կենսատարածքը, երկրի կենսատարածքը Փաշինյանն ուղղակի վերցրել ու նվիրել է թշնամուն, ու շարունակելու է հանձնել, և ոչ միայն Տավուշում կամ Սյունիքում...

Ու ո՞րն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Այն ամփոփված է Փաշինյանի, օրինակ՝ այն մոտեցումներում, որ Արցախը Հայաստանի պետականության թշնամին է, որ Արցախի հայերը հայության թշնամիներ են, ու պետք է անխնա ատելություն սերմանել նրանց նկատմամբ, տնազրկել, հայրենազրկել ու ծաղրել, հայտարարել, թե՝ «բա մնայիք, կռվեիք...», ու այդպես շարունակ:

Է՞լ որն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Դա այն է, որ Արարատը պետք է ջնջել, որ ոչ մի Արևմտյան Հայաստան էլ չկա ու չի եղել, որ թուրքը եղբայր է ու բարեկամ, իսկ ադրբեջանցի թուրքն ընդհանրապես՝ հարազատ: Սա է Փաշինյանի «գաղափարախոսությունը»: Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը փաստացի նույնն է, ինչ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Նրանք երկուսն էլ նույն բանն են ասում, նույն սպառնալիքներով են խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Ու հիմա, երբ իր իշխանությունը պահելու տենդով համակված Փաշինյանը հայտարարում է, թե ներկայիս Կիրանցը մարմնավորում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, դա հնչում է ոչ թե որպես նախընտրական կարգախոս, այլ ամենաուղիղ սպառնալիք: Սպառնալիք՝ ամբողջ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի համար: Այսինքն, «իրական Հայաստանը» այն է, որ քո կենսատարածքը նվիրես քեզ կոտորելու ձգտող թշնամուն, պատսպարվես ինչ-որ կղզյակների վրա, ինքնացանկապատվես և «ո՜ւֆ, մենակ թե խաղաղություն լինի» մրմնջալով հուսաս, թե թշնամին քեզ խնայելու է: Հա, այդ ընթացքում «իրական Հայաստանի» փաշինյանական գաղափարախոսությունը պարտադրում է, որ մոռանաս քո ազգը, ուրանաս քո պատմությունը, ուրանաս քո զոհվածներին, ուրանաս քո հավատը, քո լեզուն:

Ճիշտ է, դա ներկայացվում է ոչ թե ուրացում, այլ «հանուն խաղաղության»:

Այ, սա է մեխը: «Խաղաղությունը»: Նշում ենք չակերտների մեջ, որովհետև Փաշինյանի բերածը խաղաղություն չէ: Նա պաշտոնավարում է արդեն 7 տարի, որից 5 տարին, 2020-ի ամառվանից սկսած, պարբերական պատերազմներ են, ռազմական գործողություններ, մարդկային ու տարածքային կորուստներ, կորուստներ, կորուստներ:

Եվ այդքան մահ, աղետ ու կորուստ բերած Փաշինյանն ու նրա «կարկառունները» դեռ համարձակվում են ոչ միայն ընդհանրապես խոսել, այլ խոսել... խաղաղությունից:

Մեծ հաշվով, ի՞նչ են ցույց տալիս Փաշինյանի այս այցելությունները, «փիլիսոփայական» ու «գաղափարախոսական» ճառաբանությունները: Մեծ հաշվով շարունակում են զիջումները, հանձնումները, պարտությունները ներկայացնլ որպես հաղթանակ, հաջողություն, առաջընթաց:

Արցախն աղետած Փաշինյանը, բնականաբար, պիտի Արցախը սպառնալիք համարի, իսկ արցախցիներին էլ մեղադրի, թե ինչո՞ւ 150 հազար հոգով, մեծուփոքրով չգերադասեցին ադրբեջանական հրոսակի զոհ դառնալ:

Բայց վերադառնանք «մեխին»: Նորություն չէ, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն խաղում են ժողովրդի նուրբ ընկալումների վրա՝ խաղաղությունը շահարկելով բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով: Պատերազմով սպառնալով հայ ժողովրդին, մարդկանց գլխին պատերազմ ու աղետ բերելով՝ «խաղաղություն» բառն են «ծախում» նույն մարդկանց վրա:

Չի կարող որևէ նորմալ մարդ խաղաղության չձգտել: Բայց ինչի՞ հաշվին խաղաղություն, երկիրը կործանելո՞ւ, թշնամական տիրապետության տակ դնելո՞ւ: Եվ այդ ի՞նչ խաղաղություն է, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով թշնամին կրակում է, սպառնում է նոր զավթումներով, բացահայտ ծրագրեր է մտմտում՝ Հայաստանը ոչնչացնելու:

Հա, ու ո՞րն է խաղաղության երաշխիքը: Ըստ Փաշինյանի, խաղաղության երաշխիքը... խաղաղությունն է, որը կնքված է «խաղաղության համաձայնագրով»...

Ոչ մի թուղթ ոչ մի դեպքում ոչ մի խաղաղություն չի կարող ու չի էլ երաշխավորել:

Մի խոսքով, Փաշինյանը դեռ էլի ու էլի ընտրարշավային դրսևորումներ կունենա, բայց եթե իսկապես շատ եք ուզում տեսնել նրա «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչպես ասվում է՝ ակնառու տեսքով, ապա պետք է գնալ Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Մարտակերտ: Կարելի է Շուռնուխ էլ գնալ, Ներքին Հանդ էլ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում 2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելելՄեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներինԱրտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայումՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա ԱրաբյանըՎարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըԳերմանական շունը հայտնվել է Գինեսի գրքումՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր Միքայելյան«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԻնչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանՍաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՄեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh
Ամենադիտված