Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետ Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի դեմ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին․ CNN Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն Առնվազն 4 մարդ մաhացել է, առնվազն 70-ը՝ վիրավnրվել Իրանի հրթիռային հարվածների հետևանքով․ նաև կործանիչներ են ոչնչացվել (տեսանյութ, լուսանկար) Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»


«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին

Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հայ պատանի երաժիշտները Դուբայում են՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy - MECMA) միջազգային կրթական ծրագրին և InClassica միջազգային երաժշտական փառատոնին։

Ուղևորության երկրորդ շաբաթը ևս հագեցած է՝ լի մասնագիտական փորձառությամբ, նոր գիտելիքներով, ոգեշնչող հանդիպումներով և դասական համերգներով։ Հայ պատանիները շարունակում են ամեն երեկո այցելել InClassica միջազգային երաժշտական փառատոնի համերգներին՝ «Դուբայ օպերա»-ում։ Երեխաները ունկնդրել են համաշխարհային բեմերի վարպետների՝ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Դանիել Լոզակովիչի, Ֆումիակի Միուրայի, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնիի, դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի հիանալի ելույթները։

Ապրիլի 16-ին ամենահիշարժան պահերից էր «Դուբայ օպերա»-ի բեմում կայացած համերգը, որի ընթացքում հանդես եկավ լեգենդար ջութակահար Գիլ Շահամը, իսկ համերգը ղեկավարում էր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը՝ Ֆրանց Շուբերտ Ֆիլհարմոնիայի մասնակցությամբ։ Հայ պատանիները հպարտությամբ և մեծ ոգևորվածությամբ վայելեցին այս հիանալի դասական համերգը։

Պատանի երաժիշտները շարունակում են նաև մասնակցել անհատական վարպետության դասերի, սեմինարների և դասախոսությունների՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ։ Յուրաքանչյուր հանդիպում դառնում է մի նոր հնարավորություն՝ խորացնելու իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելու կատարողական հմտությունները։

Վարպետության դասերի ընթացքում պատանի երաժիշտների նվիրումն ու պատրաստակամությունն արժանացել է բարձր գնահատանքի՝ հայտնի արտիստների կողմից։

Հայտնի իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն նշել է․ «Ուրախ եմ կրկին հանդիպելու այս հրաշալի հիմնադրամի՝ «Երաժշտություն հանուն ապագայի», պատանի երաժիշտներին։ Նրանց առաջին անգամ հանդիպեցի երեք տարի առաջ Դուբայում՝ այս նախագծի շրջանակում և շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարի անց նրանք այդքան զարգացել և աճել են։ Հայ երեխաները շատ տաղանդավոր են և ինձ համար մեծ հաճույք է աշխատել նրանց հետ։»

 Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Շուիչի Կավատան ընդգծել է․ «Մենք՝ շեփորահարներս, լավ գիտենք, որ հայերը հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի շնորհիվ։ Այսօր վարպետության դասին ես զգացի այդ երաժշտական «արյունը»՝ ամբողջությամբ փոխանցված այս պատանի երաժիշտների կատարումներով, և դա ինձ շատ ուրախացրեց։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նորից հանդիպելու հայ երաժիշտների հետ։»

Ռուս հայտնի սաքսոֆոնահար Նիկիտա Զիմինը նշում է․ «Տղան (Հիմնադրամի կրթաթոշակառու Միքայել Հարությունյան) շատ տաղանդավոր է, շատ զգայուն և բաց երաժշտության նկատմամբ։ Նման հատկանիշները տրված են, դրանք չեն սովորեցվում։ Մեր վարպետության դասի ընթացքում խոսեցինք, թե ինչպես է պետք զարգանալ։ Պետք է իմանալ՝ ինչպես աշխատել, կենտրոնացված ու ինքնակարգապահ լինել։ Նա արդեն ամեն ինչ ունի՝ տաղանդ, արագ արձագանք, և երկու դասի ընթացքում ես տեսա առաջընթաց։»

Ուղևորությունը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր օր դառնում է մի նոր էջ՝ լի նոր փորձառությամբ, արժեքավոր ինֆորմացիայով և մեծ ոգեշնչմամբ։  MECMA ակադեմիայի և InClassica փառատոնի կազմակերպած այս կրթական ծրագիրը անցկացվում է բարձր մակարդակով՝ ապահովելով պատանի երաժիշտների համար մասնագիտական աճի և մշակութային փոխանակման համար լավագույն պայմաններ։

Կրթական նախաձեռնության էքսկլյուզիվ հովանավորն է GTB Holdings ընկերությունը՝ ի դեմս Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությամբ այս ուղևորությունը դարձավ իրականություն և դարձավ արժեքավոր ներդրում  Հայաստանի երիտասարդ սերնդի կրթության և մշակութային ապագայի կառուցման գործում։

 

 

Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետԻրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի դեմԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին․ CNNԵթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Առնվազն 4 մարդ մաhացել է, առնվազն 70-ը՝ վիրավnրվել Իրանի հրթիռային հարվածների հետևանքով․ նաև կործանիչներ են ոչնչացվել (տեսանյութ, լուսանկար) Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Վանաձորում այսօր տեղացած կարկուտն ու դրա հետևանքները (տեսանյութ, լուսանկարներ) Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը Դիտեք Euromedia 24 TV-ի շուրջօրյա եթերը Ucom-ի 289-րդ և OVIO-ի (Rostelecom) 46-րդ ալիքներով Հայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարՓաշինյանը մեղքը բարդում է բոլորի վրա` բացի իրենից. Դավիթ ՍարգսյանԻնչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբՆիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր երեխաների զրկել է տնից ու մանկությունից. Հովհաննես ԻշխանյանԻսրայելը պլանավորել է 14-օրյա գործողություն Իրանի դեմ. Wall Street JournalԱրքան այստեղ է. Նապոլին հայտարարեց դե Բրույնեի տեղափոխության մասին Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը. Ժաննա ԱնդրեասյանԻսրայելի հարձակումը ինչո՞վ է սպառնում ՀայաստանինԻրանի տարածքին Իսրայելի հարվածները շարունակվում ենԻրանում բողոքի ցույցեր են Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում Երբ համաշխարհային գերտերությունները պատերազմում են միմյանց դեմ, ոչ ոք չի կարող երկու լարի վրա խաղալ. Մհեր Ավետիսյան Ինքը չուլանում է ծնվել, մեր եկեղեցիներին է անուն դնում. Հունան ՄարտիրոսյանԹշնшմին կզղջա արածի համար. Իրանի նախագահը դիմել է ժողովրդինԻրանում հայտարարեն են, որ 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառովՆիդեռլանդներն արագացնում են անցումը «կանաչ» էներգիայի Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պшյթյունԱրա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքովԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելում զանգվածային զորահավաք է․ Գլխավոր շտաբի պետ Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ է Եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում. Աննա Կոստանյան Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել խոշոր հակամարտության. Օմանի ԱԳՆԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Իսրայելի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, թե Իրանի որ շրջաններն են թիրախավորվել
Ամենադիտված