Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Ադրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Երկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխային


Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024 թ. ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար։ Այդ մասին օրեր առաջ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

«Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների եւ մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի եւ էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը եւ երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան»,-նշել է նա։

Օբյեկտիվորեն, միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ. դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են: Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն. այս մասին էլ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6%: Մյուս կողմից, ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար։ Սա պահանջների և չափանիշների մի շարք է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարով»,-նշել է նա:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ ՌԴ-ն հայկական իշխանություններին կոշտ մեսիջ է ուղարկում՝ դուրս չգալ ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական գոտուց և շարունակել խորացնել կապերը ռուսական ինտեգրացիոն ֆորմատների շրջանակներում. «Մոսկվայի մեսիջները փոխանցվում են թե ռուսաստանաբնակ հայ գործարարների միջոցով, ովքեր ունեն նաև լուրջ տնտեսական լծակներ ՀՀ-ում, ինչպես նաև դիվանագիտական մակարդակով՝ Գալուզինի շուրթերով։

ԵՄ-ում ՀՀ-ին չեն սպասում, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը Տիտանիկի տոմս գնել է։ Հայկական տնտեսությունը սերտորեն, բազմաթիվ խողովակներով կապված է ԵԱՏՄ-ին ու ռուսական շուկային, ինչի խզումը աղետալի հետևանքներ է ունենալու հայկական տնտեսության և հասարակ ՀՀ քաղաքացիների համար։ ՀՀ-ն պետք է խորացնի ռազմա-քաղաքական ու տնտեսական կապերը ՀյուսիսՀարավ ուղղությամբ՝ ՌԴ-ի, Վրաստանի հետ՝ հյուսիսում, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի հետ՝ հարավում։ ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, ՀՀ-ում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ ՌԴ-ում բնակվում է բազմամիլիոնանոց հայկական համայնքը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի տարածքով են անցնում ՀՀ-ի կյանքի ճանապարհները՝ դեպի Սև ծով և Վերին Լարս՝ ՌԴ։ Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող հայ համայնքը, Վրաստանը բարեկամ երկիր է, և Վրաստանը ցանկանում է ՀՀ-ի տարածքով ելք ունենալ դեպի Իրան և Պարսից ծոց։ Բացի այդ, Վրաստանում ուժեղ են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը, և Թբիլիսին ցանկանում է բալանսավորել և թուլացնել թուրքական ազդեցությունը Վրաստանում՝ այդ թվում խորացնելով կապերը ՌԴ-ի ու ՀՀ-ի հետ»։

Ինչ վերաբերում է Հարավային ուղղությանը, ապա Իրանն ու Հնդկաստանը հայամետ դիրքորոշում ունեն թե՛ Սյունիքի և «Զանգեզուրի միջանցքի» հարցում, թե՛ ՀՀ-ի բանակի վերազինման։ «Իրանը ցանկանում է խորացնել ՀՀ-ի հետ տրանսպորտային, էներգետիկ կապերը՝ ՀՀ-ն Թեհրանի համար կամուրջ է, ելք է դեպի ԵԱՏՄ շուկա և Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, ինչպես նաև ՌԴ։ Բացի այդ, վերջերս անցկացվեցին հայ-իրանական համատեղ զորավարժություններ՝ դա կարևոր մեսիջ էր Բաքվին և Անկարային ու նրանց պանթուրքական ծրագրերին։ Հնդկաստանը զինում է ՀՀ-ին՝ ցանկանում է մաս կազմել Հնդկաստան-Իրան-ՀՀ-Վրաստան լոգիստիկային, ինչը բազմամիլիարդանոց ներդրումներ կարող է բերել հայկական տնտեսություն»,-նշում են հեղինակներն ու հավելում, որ Արևմուտքը, բացի խոստումներից, ՀՀ-ին ոչինչ չի տալիս, իսկ ԵՄ-ին անդամակցությունը հեքիաթ է, այնտեղ ՀՀ-ին ոչ ոք չի սպասում. այսպիսով, Հայաստանի ռազմա-քաղաքական և տնտեսական անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ դաշինքի ֆորմատի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարմրաշեն՝ գյուղ, որի վերջին հույսն էլ է մարում․ Նարեկ Սուքիասյան Քոչարյանի գրասենյակի կոշտ պատասխանը Փաշինյանի նյարդային պոռթկմանըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՄինչեւ 18 տարեկանների շուրջ 64 %-ն ասել է, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային միավորման կոչ անիՀիմա մենք պետք է մեր ողջ քաղաքական միտքը ներդնենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ գնալով դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» կրթական ու սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում. Արմեն Մանվելյան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն ՄարուքյանՍարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Չենք մոռանա մեր քաղաքացիների մասին, ովքեր ունեն ֆունկցիոնալ սահմանափակումներ․ Սուրեն ԽաչիկյանԱդրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ինչպես են Աղավնատանը դիմավորում ՀՃԿ-ի թեկնածուինԳեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը Խաչիկ Մանուկյանն ժողովրդին ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնումԱդրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Ընտրություններից առաջ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը՝ ասելով, թե խաղաղություն է բերելԱրշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս Արդյոք գեներալ Արտակ Դավթյանն է կեղծ ցուցմունք տվել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ ԱՄՆ-ի շահը նախևառաջ Իրանին ու ՌԴ-ին այստեղից դուրս մղելն է. Մենուա ՍողոմոնյանԵրկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխայինՏեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Եգիպտոսում մշակվել են ինքնամաքրվող արևային վահանակներ Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է. Պիպոյան Փաստաբան Սոսե Չանդոյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում հանդիպում-քննարկում է ունեցել ազատազրկված անձանց հետԷմմա Մկրտչյանը՝ բաժանության, ծնողների կորստի և դժվար օրերի մասին Անիրատեսական է խոսել Մեսսիի վերադարձի մասին որպես խաղացող. «Բարսելոնայի» նախագահ Ողբերգական դեպք՝ Աբովյանում. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել. դեպքի վայրում և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹՍթարմերի խորհրդականը փորձել է կապ հաստատել ՌԴ իշխանությունների հետ. FT Լոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար. օրվա աստղագուշակ Ինչպես մյուս հարցերում, տնտեսության մեջ ևս այս իշխանությունը խաբել է. Հրայր ԿամենդատյանԵվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Խոշոր վթար՝ Սյունիքում, «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է, վիրավnր կաԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Բարկանում եմ… Նազենի Հովհաննիսյանը անկեղծ հոլովակ է հրապարակել. Ինչ է պատահել Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Հայտնի է ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով որքան գումար կծախսվի Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ
Ամենադիտված