Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան


«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրելը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար այսօր առաջնային խնդիր է դարձել: Կարծիք կա, որ սա նրա համար ներքին սպառման՝ քաղաքացիներին համոզելու մի թուղթ է, որ նա խաղաղություն հաստատեց, և երկրորդ՝ որ արտաքին խաղացողների առջև ստանձնած պարտավորությունները կատարում է: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն այս երկու դիտարկմանը հավելում է ևս մեկը. «Նա ուզում է փակել Արցախի հետ կապված բոլոր խնդիրները: Փորձենք իր տեսանկյունից հարցին նայել: Ենթադրենք՝ ստորագրեց այդ փաստաթուղթը, արդեն խաղաղություն է, մի քանի ամսից հասավ նրան, որ ճանապարհները բացվեցին, մի տարի հետո Ալիևը «մարդասեր» դարձավ և ռազմագերիներին, ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակեց: Այս դեպքում կկարողանա գոնե մասամբ արդարանալ իր թիմակիցների մոտ այն բոլոր ողբերգությունների համար, որոնք եղան իր իշխանության օրոք: Ընտրություն է լինելու, և նա ուզում է փակել «ռևանշի ճանապարհը», որ իրեն, իր թիմին չմեղադրեն: Նա կասի՝ ճիշտ է, դա եղել է, բայց դրա փոխարեն, ինչպես հիմա է հաճախակի ասում, ստացել ենք ինքնիշխանություն, անկախություն: Այսօր իր այդ խոսքերին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց ձեռքին ստորագրված թուղթ ունենալու պարագայում գոնե դա ցույց կտա և կասի՝ սրան հասա, «թալանչի նախկինները» չունեին խաղաղության պայմանագիր, իսկ մենք ունենք: Որքան մտածում ես, վերջում հանգում ես նրան, որ հիմնական խնդիրն իր անձնական անվտանգության ապահովմանն է վերաբերում: Կարող ես լավ հռետոր լինել, մանիպուլացնել, բայց փաստը մնում է փաստ, որ ՔՊ-ի իշխանության օրոք կորցրել ենք Արցախը, որը հազարամյակներ շարունակ հայերով է բնակեցված եղել թե՛ անկախ, թե՛ կիսաանկախ վիճակում, թե՛ կայսրությունների տարածքում: Եղել է, հիմա չկա: Սա է պայմանագիրը ստորագրելու իր մոտիվացիան, որ արագ հարցը փակի և տանի ուրիշ տեղ, ասի, որ հիմա ուրիշ ճանապարհով ենք շարժվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Բայց Ադրբեջանը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, առաջ է քաշում հին ու նոր պահանջներ: «Փաշինյանը փորձում է ներգրավել միջազգային հանրությանը, որպեսզի նրանք ճնշեն Ադրբեջանին: Վերջինիս դիրքորոշումը պարզ է՝ քանի կարելի է ինչ-որ բան պոկել, փորձելու են պոկել, երբ հնարավորություն չլինի, գուցե ստորագրեն այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է շտապի, եթե քայլ առ քայլ հասնում է իր ցանկացածին»:

Տեսակետ կա, որ Ադրբեջանի ախորժակը զսպում են գերտերությունները, որոնք աշխարհում խաղաղություն հաստատելու ճանապարհն են ընտրել: Մյուս կողմից՝ սահմանային գյուղերից կրակոցների մասին ահազանգում են քաղաքացիները, ՊՆ-ն հայտնում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ «Այսօր մի իրավիճակ է, երբ նոր արկածախնդրության գնալը մի քիչ վտանգավոր է Ադրբեջանի համար: Տեսնում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպումները, որտեղ, երևի թե, քննարկվում են բոլոր հարցերը, ինչի մասին բարձրաձայն չի ասվում: Որոշել են լուծել ամենաբարդ՝ Ուկրաինայի թնջուկը, մեծ դժվարությամբ, բայց առաջ են գնում: Ըստ իս, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան չեն հանդուրժի, որ Ադրբեջանը նոր լայնածավալ խնդիր ստեղծի: Փոքր սադրանքներ կարող են լինել, բայց լուրջ բախումների չեն գնա: Կրակոցները, սադրանքները մի քիչ կապում եմ Հայաստանի ներքին զարգացումների՝ ընտրությունների հետ: Արցախի էթնիկ զտման ժամանակաշրջանը համընկավ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, ՔՊ-ն մեծամասնություն չէր հավաքել: Հիմա Գյումրիում են ընտրություններ սպասվում: Նպատակն է, որ մարդկանց մեջ տագնապը մի քիչ ավելանա, եթե այն ավելանում է, շահում է Նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը: ՔՊ-ի կողմից սադրանքները շարունակվում են: Օրինակ՝ ԱԺ-ն ընդունեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Կարող էին դա հետաձգել մի որոշ ժամանակով, բայց Մոսկվային ուղղված մանր կսմթոցները շարունակվում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ջանում են փակել Արցախի հարցը, տարբեր երկրներից, կազմակերպություններից ու անհատներից հակառակի մասին վկայող գործողություններ ենք տեսնում: «Բոլորի համար ակնհայտ է, որ չկա հայկական Արցախ, տեղի է ունեցել էթնիկ զտում: Շվեյցարիայի խորհրդարանի որոշումն է այս մասին փաստում, ԱՄՆ-ից են պարբերաբար ակնարկներ հնչում, Ռուսաստանն ասում է՝ եռակողմ հայտարարությունն ակտուալ է: Բոլոր հիմքերը կան իրավիճակ փոխելու, բայց կա նաև Նիկոլի և Ալիևի ցանկությունը՝ հարցը փակելու: Ընդդիմադիր գործիչներին հաճախ են ասում՝ լինեիք իշխանության, ի՞նչ էիք անելու: Նախ՝ այս մարդիկ պետք է հրաժարական տան, հաջորդիվ եկողները պետք է փորձեն լուծումներ գտնել: Ցանկության դեպքում այդ հարցն առնվազն կարելի է բարձրացնել և քայլ առ քայլ փորձել հասնել ինչ-որ արդյունքի՝ սկսած արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդրից: Նույնիսկ Բաքուն չի կարող ժխտել այդ իրավունքը: Նա հիմա էլ չի ժխտում, բայց ասում է՝ թող վերադառնան իմ պայմաններով: Ռուսաստանը նշում է, որ տեղյակ են Բաքվի դիրքորոշումից, բայց չգիտեն, թե որն է Երևանի դիրքորոշումը:

Որքան Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով: Բայց պետք է հասկանալ՝ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունքում էր, դրանք լրիվ ուրիշ տեղ էին տանում, այլ՝ սուբյեկտիվ գործունեության հետևանք: Եկավ մի մարդ ու թիմ, որոնց խելքի բանը չէր այս թնջուկի լուծումը: Եթե այս մարդը հեռանա, ամեն ինչ միանգամից չի փոխվելու, բայց, կախված տարբեր զարգացումներից՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ աշխարհում, եթե հարցը «տաք» պահենք, կարող ենք իրավիճակ փոխել, սուբյեկտիվ գործոնը սկսի աշխատել հայկական հարցերի լուծման օգտին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԸնտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացելՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևԻմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
Ամենադիտված