Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ


Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման տարիներին միշտ էլ «ժողովրդից թալանվածը վերադարձնելու» թեման եղել է հանրային քննարկման օրակարգի թեժ կետերից մեկը։ ՔՊ-ի ղեկավարն անընդմեջ հայտարարում է, թե ժողովուրդն իրեն իշխանության է բերել, որպեսզի ժողովրդից վերցվածը վերադարձնի։ 2019 թվականին նա անգամ հայտարարում էր, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իսկ մարդիկ էլ մեծ ոգևորությամբ ծափահարում էին և սպասում, թե երբ է իրենց «փրկիչը» վերադարձնելու «իրենց պատկանող» գումարներն ու ունեցվածքը, երբ են դրանք մտնելու իրենց գրպանները: Ընթացքում նույնիսկ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, ճոխ թվեր հայտարարվեցին, և ոմանց թվում էր, թե իսկապես պետությանը խոշոր գույք ու միջոցներ են վերադարձվելու: Այնինչ, ժամանակի ընթացքում գործերից շատերը կարճվում էին, կամ չնչին միջոցներ էին վերադարձվում պետությանը՝ ի համեմատություն հայտարարվածի։

Այդպես հանրությունը որոշ ժամանակ կերակրվեց աղմուկով, բայց, ի վերջո, մարդիկ սկսեցին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ոչ բոլորը, իհարկե, բայց մեծամասնությունը հասկացավ: Ուստի, Փաշինյանը որոշեց խաղարկել թեման՝ մանիպուլ յացիան փորձելով ծածկել նոր մանիպուլ յացիայով և հայտարարելով, թե ապօրինի գույքի վերադարձի թեմայով իրենք իսկապես թերացել են, բայց հիմա արդեն օրենսդրական մեխանիզմներ են ստեղծել դրա համար ու սկսելու են անցնել գործի։ Ու նա սկսեց անգամ իր սոցցանցի էջում ժամանակ առ ժամանակ ներկայացնել, թե ինչ գույքեր կամ միջոցներ են վերադարձրել։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը. հնամաշ ինչ-որ մեքենայի, ծիծաղելի հողակտորի, փոքրիկ բնակարանի կամ տարածքի մասին, որն առաջացնում է հանրության մեծ մասի առնվազն քմծիծաղը կամ ծաղրը։

Ընդ որում, Փաշինյանն այս թեման առանձնահատուկ «թարմացնում» է ընտրական գործընթացներին զուգահեռ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ֆոնին նա դարձյալ սկսեց պտտել հնամաշ «սկավառակը»՝ «թալանի», «Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր»-ի, «Յաշիկ առ Յաշիկ»-ի, կամ, ինչպես սոցցանցային օգտատերերն են կատակում, «քաբաբ առ քաբաբի» մասին։ Պարզ է, որ հաջորդ տարի կայանալիք (եթե արտահերթ չլինի) խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը գույներն ավելի է խտացնելու, ասենք՝ «դղյակ առ դղյակ» վերադարձնելու ծիրում։

Իսկ իրականում, ընդհանուր առմամբ, ինչքա՞ն միջոցներ են, օրինակ՝ այս տարի վերադարձվել պետությանը։ Պաշտոնական տեղեկության համաձայն, դատախազությունը 2,5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին, մոտ 1 միլիարդ դրամի էլ բավարարված հայցեր կան։ Այսինքն, ընդհանուր կազմում է 1,5 մլրդ դրամ, որը շատ չնչին գումար է՝ ի համեմատություն Փաշինյանի ներկայացրած (ընդ որում, ոչ միայն 2018 թվականից հետո, այլև դրանից առաջ) կամ մարդկանց պատկերացրած «թալանի» չափերի։ Ավելին, դա չնչին գումար է՝ նույնիսկ համեմատած հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խայտառակ ծախսերի: Բայց ամեն ինչ հերթով:

Նախ՝ մեծ հարց է, թե պետությանը վերադարձված հողակտորներն ու գույքերը ինչպես ու ինչ գնով կվաճառվեն, քանի որ կարող է պարզվել, որ դրանք ավելի ցածր շուկայական գին ունեն, քան այն չափը, ինչ ներկայացվում է։ Մեկ այլ հարց է, որ եթե վաճառվելու է, ապա արդյո՞ք տվ յալ գնորդի կողմից վճարվող ֆինանսական միջոցներն ազնիվ ճանապարհով են ձեռք բերվել։ Թե՞ հաջորդ իշխանության օրոք կարող է պարզվել, դրանք նորից «ապօրինի գույք» են: Միևնույն ժամանակ կասկածներ կան հանրության մեջ, որ այդ գնորդները հիմնականում իշխանամերձ շրջանակներից են։ Այսինքն, կա մտահոգություն, որ գործ ունենք ոչ թե ապօրինի գույքի վերադարձի, այլ պարզապես ունեցվածքի վերաբաշխման հետ:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա վերջինս որևէ կապ չունի այդ գույքերի կամ գումարների վերադարձի հետ։ Եթե այդքան թափով հետ են բերում, ապա ինչո՞ւ դրա հաշվին գոնե մի քիչ չեն բարձրացնում թոշակները, ինչո՞ւ ՀՀ որևէ քաղաքացի, քպականներից բացի, իր կյանքի, կենսամակարդակի բարելավում չի զգում, այլ ընդհակառակը։

Փոխարենը լիարժեքորեն օգտվում են իշխանավորները։ Բարձր աշխատավարձեր, ահռելի պարգևավճարներ, անիմաստ, բայց ճոխ գործուղումներ, շռայլ ծախսեր. ահա թե ում կյանքն է բարելավվել: Ու ոչ միայն «վերադարձրածի» հաշվին, որովհետև վերադարձված խել քը գլխին ոչինչ չկա էլ: Այսինքն, նրանք չեն էլ կարող վերադարձնել, նրանք միայն հանձնում են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր Կամենդատյան1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Գուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ ՍավգուլյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության nչնչացման հարցով «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանՌուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Գյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա. ծնողը ծեծի է ենթարկել Անձրևը մինի-լիճ է առաջացրել Բաբաջանյան-Իսակով խաչմերուկի կամրջի տակ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Ճապոնիան հրաժարվել է ինքնապաշտպանական nւժերի նավեր ուղարկել Հորմուզի նեղուց Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահ
Ամենադիտված