Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Բացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերը


Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

Անդրադառնալով այս այցին, ինչպես նաև, ընդհանրապես, Հայաստան-Իրան կապերին, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ բարձրացնում է տնտեսական չօգտագործված ներուժի թեման: Նշվում է, որ 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2,4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ Հեղինակները հիշեցնում են նաև, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը։ Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։

«Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ իրանական շուկա՝ Պարսից ծոց և Հնդկաստան, իսկ Իրանը ՀՀ-ի տարածքով ելք կունենա դեպի ռուսական, վրացական շուկաներ, Բաթումի և Փոթի նավահանգիստներ ու Եվրոպա։

ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-գրում է ալիքը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ապա, ըստ հեղինակների, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական ծրագիր է, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, ինչպես նաև այդ տանդեմի կուրատոր անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի աշխարհաքաղաքական հաշվարկներից. «Իրանը չի ցանկանում, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծվի պանթուրքական միջանցք, և Իրանը կտրվի Հայաստանից, քանի որ դա խթանելու է Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականության աճը։

ՀՀ-ն չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի. դա է Թեհրանի մեսիջն Երևանին։ ՀՀ-Արևմուտք կապերի խորացումն անհանգստացնում է Իրանին, իսկ ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ սպառնալիք են նաև իրանական շահերին և Հյուսիս-Հարավ նախագծին։ Ադրբեջանը ցանկանում է խզել Սյունիքում հայկական լոգիստիկան, ինչը նաև Իրանին՝ Հարավային Կովկասից մեկուսացնելուն է միտված»։

Հիշեցնելով, որ Իրանն ու ՌԴ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը որակապես նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ կապերը, հեղինակները նշում են, որ ՀՀ-ն պետք է պահպանի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ, ինչպես նաև նոր լիցք հաղորդի հայ-իրանական կապերին։

«ՌԴ-ն և Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող գործոններ են, և ռուսիրանական ռազմա-քաղաքական դաշինքին անդամակցելով՝ ՀՀ-ն կարող է հզորացնել հայոց բանակի ներուժն ու տնտեսական զարգացման համար օգտագործել ռուսական և իրանական շուկաները։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում Հարավային Կովկասում թուրքական և արևմտյան դիրքերի ամրապնդումը։ ՀՀ-ն չպետք է մաս կազմի Արևմուտքի հակառուսական և հակաիրանական նախագծերի, քանի որ դա կործանարար է լինելու հայոց պետականության համար»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է զարգացնի կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ելնելով միայն հայկական ազգային ու պետական շահերից, սակայն չկորցնելով ու չհակադրվելով ավանդական դաշնակիցներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Վայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Հայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՀայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետ«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմիցԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԲացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Ինչի մասին է վկայում ձեռքի քորը Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերը 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել Զարեհ Սինանյանը Կալիֆոռնիայում քննարկել է Հայաստան-սփյուռք համագործակցության և համայնքային զարգացման հարցեր Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Ամենադիտված