Մենք Իրանի հետ այլևս սահման չունենք, մեզ խաբեցին Թեհրանում բնակիչները դուրս են եկել հանրահավաքի՝ Խամենեիի դիմանկարներով Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան Կենտրոնական բանկը երկարաձգել է դոլարի և եվրոյի կանխիկացման սահմանափակումները. ՌԴ Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Իրանի ԱԹՍ-ից հարձակումից հետո ԱՄԷ-ի նավթային օբյեկտների վնասները | Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի բազային (լուսանկար, տեսանյութ) Ձնախառն անձրև, ձյուն. եղանակն այս օրերին Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր սերնդի hրթիռներ կիրառելու պլանների մասին


ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:

Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Շեշտում է, թե ինչ դեր և նշանակություն ունի այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Այն իր իրավակարգավորումներով պետք է բացառեր որևէ տեսակի նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ չի բացառել: Չեք գտնի որևէ քաղաքացու, որի ջրաչափը փոխելու ընթացքում նրան ասեն՝ գիտես, շատ ես վճարել, որովհետև վնասված է եղել, վերահաշվարկ անենք, որ քիչ վճարես կամ փոխհատուցում լինի: Ինչո՞ւ է նման դեպքերում միշտ տուժում քաղաքացին: Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կարգավորումներով չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում սպառողի շահերի պաշտպանությանը: Չունենք վնասի փոխհատուցման նորմալ ինստիտուտ որևէ ոլորտում, բացառություն է բարոյական վնասի փոխհատուցումը, մինչդեռ սա սպառողի հիմնարար իրավունք է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Շենգավիթում. ՆԳՆԱԱԾ շենքը հրկիզելու փորձի գործով մեկ անձ ձերբակալվել էՄերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՕրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն Սարգիսով8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Մենք Իրանի հետ այլևս սահման չունենք, մեզ խաբեցին Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաԹեհրանում բնակիչները դուրս են եկել հանրահավաքի՝ Խամենեիի դիմանկարներով Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները Նիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան Կենտրոնական բանկը երկարաձգել է դոլարի և եվրոյի կանխիկացման սահմանափակումները. ՌԴ «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԻրանի ԱԹՍ-ից հարձակումից հետո ԱՄԷ-ի նավթային օբյեկտների վնասները | Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի բազային (լուսանկար, տեսանյութ) Ձնախառն անձրև, ձյուն. եղանակն այս օրերին Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial TimesԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր սերնդի hրթիռներ կիրառելու պլանների մասին Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը տարhանում է Թեհրանում իր դեսպանությունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը. Ադրբեջանի ԱԳՆ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի hարձակումների հետևանքով 123 զnհի մասին Չգիտեմ, թե ՔՊ-ականներն ինչո՞ւ են այդքան ուրախացել, ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանը 50 տոկոսից պակաս է հավաքում. Հայկ Մամիջանյան Գազ չի լինելու մի քանի ժամ Զինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանԱՄՆ հետաքննությունը մատնանշում է ԱՄՆ հավանական պատասխանատվությունը Իրանի դպրոցին hարվածի համար. Ռոյթերս ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված