Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար


Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան

Blog
 
Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ զուգահեռ իրականությունում՝ Հայաստանում ամենաանպաշտպանը հենց այդ բարձրագույն արժեքն է։

Օրինակ, բարձրագույն արժեք հանդիսացող մարդը հինգ օր է ասում է՝ իրեն հայհոյել են, խոշտանգել են, ծեծել են և ես հինգ օր է փնտրում եմ պատկան կառույցների արած աշխատանքի մասին տվյալները։

Քրեական վարույթը հարուցվել է, շատ լավ, միաժամանակ ծառայողական քննություն այլևս չի կարող լինել, շատ լավ, և ՆԳՆ-ն էլ անելիք չունի՞։ Բարքե՞ր, կանխե՞լ այդ բարքերը։ Իսկ ինչպե՞ս իմանանք՝ աշխատանք տարվում է, որպեսզի հասկանանք՝ սա միա՞կ դեպքն է այդ բաժնում, թե՞ նորմալ է։ Իրականում, եթե նախկինում կանխված լինեին նմանատիպ դեպքերը, այսօր Ուլուբաբյանի դեպքը չէր լինի, օրինախախտ քաղաքացուն էլ կպատժեն օրենքով, ոչ թե «մշակելով», հետևաբար, պետությանը հետաքրքիր չէ Սահմանադրությունում նշված բարձրագույն արժեքը։

Իհարկե, այստեղ ամենաշատ գործ ունի անելու Մարդու իրավունքների պաշտպանը։ Տեղյակ ենք, որ ՄԻՊ-ը մտահոգվել է, բայց մենք բազմիցս լսել ենք, որ նրան բռնությունը մտահոգում է։ Պետք է սա՛ անել, սա՛ անել, սա՛ անել, այո՛, պե՛տք է։

Այսօր՝ ճեպազրույցում, ՄԻՊ-ն իրազեկեց, որ Ուլուբաբյանի դեպքով պատկան մարմիններից բացատրություններ է խնդրել, ըստ ընթացակարգի, որպեսզի հասկանա, և գնահատական տա Ուլուբաբյանի դեպքին։

Շատ լավ, պատկան մարմիններն ընթացակարգեր ունեն, ժամանակատար է և այլն, բայց ՄԻՊ-ը չի հանդիպել Տիգրան Ուլուբաբյանի հետ։ Այսինքն, այս պատմության առաջին դեմքի հետ, որին երեկ անգամ Մամիկոնյանց փողոցով քայլող բազմաթիվ քաղաքացիներ են հանդիպել, ՄԻՊ-ը չի հանդիպել։

Պատճառաբանությունը՝ ծանրաբեռնված է, իրեն շատերն են դիմում։ Նախ այստեղ էլ հարցեր կան՝ ովքե՞ր, թոշակն ուշացած քաղաքացին, թե՞ ծեծի ենթարկված քաղաքացին։
Իսկ ի՞նչ է արել այս ընթացքում ՄԻՊ-ը, ում մանդատի առաջնահերթ գործը մարդու իրավունքը պաշտպանելն է։

Վերջին երեք օրում՝ հյուրընկավել է Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրին, Արմենիա ՀԸ «Բարի լույս» ծրագրին, 1in.am-ին է հարցազրույց տվել, Աննա Վարդապետյանի ու Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։

Դե, հասկանալի է, էլ որտեղի՞ց ժամանակ մնա։

Տիգրան Ուլուբաբյանը մարդ է, մեզնից մեկը, Տիգրանը հայ մարդ է, կռված մարդ, իմ, քո, մյուսի համար կռված, ոչ թե արցախցի երեխա է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ։

Այսօր, ըստ իր պաշտպանի հայտնած տվյալների՝ իր հետ է նման դեպք պատահել, վաղը դա կարող պատահել Հայաստանում ապրող յուրաքնաչյուր մարդու հետ, երեկ պատահել է այլ մարդու հետ։ Խնդիրը համակարգային է, խնդիրը Հայաստանում մարդուն չպաշտպանելն է, ավելին՝ անպաշտպան դարձնելն ու ճնշելն է։

Առանց բնութագրելու՝ ով է, որտեղից է, երբ է, նախկին է, ներկա է, ապագա է, ընկալման չափանիշը պետք է լինի մարդը, այն բարձրագույն արժեքը, որին մեր երկիրը չի արժևորում։

Ե՛վ մեղավորը, և՛ անմեղն իրավունքներ ունեն, Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել։ Ե՛վ դրա համար, և՛ ճշմարտության բացահայտման համար, և՛ այդ խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների իրավունքների համար պետք է չլռել, պետք է արդարություն պահանջել, այդտեղ են բոլորիս իրավունքները, Հայաստանում պետք է պաշտպանված լինի ՄԱՐԴՈՒ իրավունքը։
 
Բեթղեհեմ Արաբյան

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Մինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինՈչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըԿորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիԿարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»
Ամենադիտված