Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Բացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերը


Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ Արաբյան

Blog
 
Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ զուգահեռ իրականությունում՝ Հայաստանում ամենաանպաշտպանը հենց այդ բարձրագույն արժեքն է։

Օրինակ, բարձրագույն արժեք հանդիսացող մարդը հինգ օր է ասում է՝ իրեն հայհոյել են, խոշտանգել են, ծեծել են և ես հինգ օր է փնտրում եմ պատկան կառույցների արած աշխատանքի մասին տվյալները։

Քրեական վարույթը հարուցվել է, շատ լավ, միաժամանակ ծառայողական քննություն այլևս չի կարող լինել, շատ լավ, և ՆԳՆ-ն էլ անելիք չունի՞։ Բարքե՞ր, կանխե՞լ այդ բարքերը։ Իսկ ինչպե՞ս իմանանք՝ աշխատանք տարվում է, որպեսզի հասկանանք՝ սա միա՞կ դեպքն է այդ բաժնում, թե՞ նորմալ է։ Իրականում, եթե նախկինում կանխված լինեին նմանատիպ դեպքերը, այսօր Ուլուբաբյանի դեպքը չէր լինի, օրինախախտ քաղաքացուն էլ կպատժեն օրենքով, ոչ թե «մշակելով», հետևաբար, պետությանը հետաքրքիր չէ Սահմանադրությունում նշված բարձրագույն արժեքը։

Իհարկե, այստեղ ամենաշատ գործ ունի անելու Մարդու իրավունքների պաշտպանը։ Տեղյակ ենք, որ ՄԻՊ-ը մտահոգվել է, բայց մենք բազմիցս լսել ենք, որ նրան բռնությունը մտահոգում է։ Պետք է սա՛ անել, սա՛ անել, սա՛ անել, այո՛, պե՛տք է։

Այսօր՝ ճեպազրույցում, ՄԻՊ-ն իրազեկեց, որ Ուլուբաբյանի դեպքով պատկան մարմիններից բացատրություններ է խնդրել, ըստ ընթացակարգի, որպեսզի հասկանա, և գնահատական տա Ուլուբաբյանի դեպքին։

Շատ լավ, պատկան մարմիններն ընթացակարգեր ունեն, ժամանակատար է և այլն, բայց ՄԻՊ-ը չի հանդիպել Տիգրան Ուլուբաբյանի հետ։ Այսինքն, այս պատմության առաջին դեմքի հետ, որին երեկ անգամ Մամիկոնյանց փողոցով քայլող բազմաթիվ քաղաքացիներ են հանդիպել, ՄԻՊ-ը չի հանդիպել։

Պատճառաբանությունը՝ ծանրաբեռնված է, իրեն շատերն են դիմում։ Նախ այստեղ էլ հարցեր կան՝ ովքե՞ր, թոշակն ուշացած քաղաքացին, թե՞ ծեծի ենթարկված քաղաքացին։
Իսկ ի՞նչ է արել այս ընթացքում ՄԻՊ-ը, ում մանդատի առաջնահերթ գործը մարդու իրավունքը պաշտպանելն է։

Վերջին երեք օրում՝ հյուրընկավել է Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրին, Արմենիա ՀԸ «Բարի լույս» ծրագրին, 1in.am-ին է հարցազրույց տվել, Աննա Վարդապետյանի ու Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։

Դե, հասկանալի է, էլ որտեղի՞ց ժամանակ մնա։

Տիգրան Ուլուբաբյանը մարդ է, մեզնից մեկը, Տիգրանը հայ մարդ է, կռված մարդ, իմ, քո, մյուսի համար կռված, ոչ թե արցախցի երեխա է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ։

Այսօր, ըստ իր պաշտպանի հայտնած տվյալների՝ իր հետ է նման դեպք պատահել, վաղը դա կարող պատահել Հայաստանում ապրող յուրաքնաչյուր մարդու հետ, երեկ պատահել է այլ մարդու հետ։ Խնդիրը համակարգային է, խնդիրը Հայաստանում մարդուն չպաշտպանելն է, ավելին՝ անպաշտպան դարձնելն ու ճնշելն է։

Առանց բնութագրելու՝ ով է, որտեղից է, երբ է, նախկին է, ներկա է, ապագա է, ընկալման չափանիշը պետք է լինի մարդը, այն բարձրագույն արժեքը, որին մեր երկիրը չի արժևորում։

Ե՛վ մեղավորը, և՛ անմեղն իրավունքներ ունեն, Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել։ Ե՛վ դրա համար, և՛ ճշմարտության բացահայտման համար, և՛ այդ խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների իրավունքների համար պետք է չլռել, պետք է արդարություն պահանջել, այդտեղ են բոլորիս իրավունքները, Հայաստանում պետք է պաշտպանված լինի ՄԱՐԴՈՒ իրավունքը։
 
Բեթղեհեմ Արաբյան

ԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Վայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Հայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՀայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետ«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմիցԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԲացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացումը Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Ինչի մասին է վկայում ձեռքի քորը Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերը 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել Զարեհ Սինանյանը Կալիֆոռնիայում քննարկել է Հայաստան-սփյուռք համագործակցության և համայնքային զարգացման հարցեր
Ամենադիտված