Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել


Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է թվային ենթակառուցվածքներն ուժեղացնելու և թվային օրակարգի` ժամանակակից պահանջներին համապատասխան առաջ շարժվելու մասին։ Եվ իսկապես՝ թվային տեխնոլոգիան այն ուղղությունն է, որն առաջընթացի, գործողությունների և գործընթացների իրականացմանն արագություն է հաղորդում, դրանք ավելի արդյունավետ դաձնում, այդ թվում՝ պետական կառավարման ոլորտում։

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամբողջովին թվային տիրույթի վրա հիմնվելը կարող է լուրջ բացասական երևույթների պատճառ դառնալ, եթե չկան այլընտրանքներ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե քարտային համակարգերով վճարումների իրականացման և տվյալների մշակման խնդիրներ առաջ գան։ Ամբողջ տնտեսությունը կարող է կանգնել փաստի առաջ, ու դրա արդյունքում երկիրը էական տնտեսական վնասներ կկրի՝ հատկապես այն պայմաններում, երբ խրախուսվում է անկանխիկ գործարքների իրականացումը։ Օրինակ՝ այսպիսի երևույթի հանդիպեցինք վերջերս ArCa համակարգում տեղի ունեցած խափանումների դեպքում, երբ մարդիկ ո՛չ կարողանում էին քարտերով վճարումներ կատարել, ո՛չ էլ քարտից գումարներ կանխիկացնել։

Չնայած քաղաքացիներին ու բիզնեսներին պատճառած անհարմարություններին, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի արդյունքում է այդ խափանումն ի հայտ եկել։ Նման իրավիճակներից խուսափելու համար կա՛մ պետք է այլ թվային այլընտրանքային համակարգ ստեղծել, կա՛մ էլ պահպանել կանխիկի շրջանառությունը, որը թույլ կտա հարկ եղած դեպքում խուսափել պարալիզացումից։

Նույնը վերաբերում է նաև տրանսպորտային համակարգին, երբ հանրային տրանսպորտում վճարումը այլևս միայն անկանխիկ եղանակով է կատարվում կամ հատուկ հավելվածի միջոցով։ Սակայն քաղաքացիները շատ դեպքերում բողոքում են, որ վճարման համակարգը հաճախ նորմալ չի աշխատում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ վճարման համակարգը մի պահ հանկարծ դադարի գործել. հանրային տրանսպորտի ողջ համակարգը լիովին կպարալիզացվի։

Այս թեման վերաբերում է նաև այլ ոլորտների թվային ենթակառուցվածքներին։ Այնպես չէ, որ այս խնդիրը միայն Հայաստանում է, տարբեր երկրներ ու կազմակերպություններ սկսել են ուշադրություն դարձնել այլընտրանքներ ստեղծելու թեմային։ Դրան նպաստում են մի շարք խոշոր միջադեպեր։ Օրինակ՝ անցյալ տարի Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրին չվերթների չեղարկման և հեռուստաալիքների, բանկերի ու այլ կազմակերպությունների աշխատանքի խափանումների։ Այդ ժամանակ հազարավոր օգտատերերի մոտ արտացոլվում էր «մահվան կապույտ էկրան» (BSOD – Blue Screen of Death), որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ։ Նշվում էր, որ իրավիճակն առաջացել է կիբեռանվտան գու թյան ոլոր տում աշ խ ա տ ո ղ CrowdStrike ընկերության կատարած թարմացումից հետո: Դրանից հետո մասնագիտական շրջանակներում սկսեց քննարկվել, որ պետք է միայն Microsoft-ի ծառայություններից չօգտվել և հարկ եղած դեպքում խափանումներից խուսափելու նպատակով այլ ընկերությունների օպերացիոն համակարգերի ընձեռած հնարավորություններից ևս օգտվել։ Այսինքն՝ առաջ եկավ պահեստային տարբերակ ունենալու մոտեցումը։

Այս մոտեցումը կարևոր է հատկապես Հայաստանի նման երկրի համար, որը լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած, ու մեր թշնամիները ամեն կերպ փորձում են առաջին հերթին հարվածներ հասցնել մեր թվային ենթակառուցվածքներին ու տիրապետել համապատասխան ինֆորմացիայի, իսկ հարկ եղած դեպքում՝ նույնիսկ պարալիզացնել մեր երկիրը։

Այս տեսանկյունից կապի խնդիրը նույնպես հրատապ է։ Հայաստանում ինտերնետ կապը հիմնականում ապահովվում է Վրաստանից եկող մալուխների միջոցով, իսկ երբ այդ մալուխները վնասվում են, երկրում ինտերներտը խափանվում է։ Իսկ եթե, օրինակ՝ լարված հակամարտության ժամանակ մեր հակառակորդները կտրեն կամ լրջորեն վնասեն այդ մալուխները, ապա առանց ինտերնետի երկրի տնտեսությունը կարող է քաոսի վերածվել։

Դրա համար անհրաժեշտ է այլընտրանքային կապի ուղիներ ևս գործարկել՝ օգտվել նաև արբանյակային կապի ընձեռած հնարավորություններից։ Ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով տեսանք, որ եթե ուկրաինական բանակի համար չլիներ արբանյակային ինտերնետի կապը, ապա ուկրաինական բանակի կազմավորությունները, զրկվելով հաղորդակցության հնարավորություններից, վաղուց արդեն փլուզվել էին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր Կամենդատյան1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Գուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ ՍավգուլյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության nչնչացման հարցով «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանՌուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Գյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ
Ամենադիտված