Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասին Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Մասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից


Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցումը հռչակվեց որպես շատ մեծ հաջողություն, իշխանություններն էլ հերթական անգամ սկսեցին դրոշակ ծածանել, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, «խաղաղության դարաշրջանը» շատ մոտ է։

Այնինչ փաստաթղթի առնվազն վերջին երկու կետի համաձայնեցումը ենթադրում է, որ Հայաստանը գնում է հերթական զիջումների։ Պատահական չէ, որ նույնիսկ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էր հայտարարել, թե ողջունում է Երևանի «համարձակ զիջումները»։ Ու, ինչպես ՀՀ իշխանություններն են խոստովանում, այդ զիջումները վերաբերում են նվազագույնը երկու կետերին՝ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարմանը։ Թեպետ, այստեղ իմիջիայլոց նշենք, որ մյուս 15 կետերն այդպես էլ չեն հրապարակվել, և դրանց առումով պատկերացում կազմել կարելի է միայն անցած մի քանի տարվա ընթացքում հպանցիկ քննարկումներից:

Իհարկե, իիշխանություններն էլ կարող են հայտարարել, թե՝ տեսեք, Ադրբեջանն էլ է համաձայնում իր հայցերից հրաժարվել, բայց Ադրբեջանի հայցերն իրականում մեզ համար այդքան վտանգավոր չեն, քանզի հնարածին հայցեր են ու անապացուցելի, որքան մեր հայցերն Ադրբեջանի համար։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կոնկրետ պատերազմական հանցագործություններ է գործել, ու եթե միջազգային ու դատական մակարդակով այդ հանցագործություններն արձանագրվեն, ապա հետագայում Բաքուն լուրջ խնդիրներ կարող է ունենալ, երբ տարբեր միջազգային կենտրոններ այդ որոշումներն օգտագործեն Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվում դատական գործընթացներից, դրա համար էլ այսօր իրենց մոտ պահվող ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դարձրել են դատական ֆարսի մաս, որի արդյունքում հետագայում կարող է հիմք ստեղծվել Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու կամ մեղադրանքներ հասցեագրելու նպատակով։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների ուժերի կամ ներկայացուցիչների սահմանին բացառելուն, ապա դա նույնպես շատ ձեռնտու է Ադրբեջանին, դրա համար էլ ադրբեջանական կողմն անընդհատ բողոքում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունից։ Պատճառը թերևս այն է, որ ադրբեջանական մեդիայում խմորվում է այն տեսակետը, թե Հայաստանը ռազմական հարձակման կամ ռևանշի է պատրաստվում։ Իսկ երբ ռազմական ուժերի տեղաշարժերն արձանագրողներ չլինեն, ապա Բաքվի ռեժիմը կարող է նախահարձակ լինել, ինչպես միշտ են արել, և խաղարկել այն սցենարը, թե Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, ու իրենք ստիպված են եղել պատասխան քայլեր ձեռնարկել։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է մաքսիմալ ճնշում գործադրել հայկական կողմի վրա ագրեսիայի սպառնալիքի միջոցով։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պարբերաբար հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական կողմը կուտակումներ է իրականացնում սահմանին, կրակում է և այլն։ Իսկ երբ հայկական կողմը պահանջում է կոնկրետ ապացույցներ ներկայացնել, բնականաբար, չեն ներկայացվում, որովհետև դրանք չկան։ Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը ցանկանում է շոշափել միջազգային դերակատարների տրամադրությունները, որպեսզի հարկ եղած դեպքում ագրեսիայի դիմելու արդյունքում համաձայնագրի կնքումը դարձնի ժամանակավրեպ։

Ու սա այն դեպքում, որ համաձայնագրի այս տեսքով կնքումն ինքնին հայկական կողմի համար նոր խնդիրներ կարող է ստեղծել, քանի որ դրանում արտացոլված կետերի հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան։ Առաջին հերթին դա վերաբերում է վերահսկողության մեխանիզմների բացակայությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը առցանց տարբերակով առաջարկներ են փոխանակել, որի արդյունքում էլ ինչ-որ փաստաթուղթ է ստացվել, բայց հարցական է, թե ո՞վ պետք է ապահովի այդ համաձայնագրի կիրարկումը և հետևի, որ այն չխախտվի։ Այսինքն, ո՞վ է երաշխավորը: Հասկանալի է, որ եթե համաձայնագիրը չներառի հստակ վերահսկողական մեխանիզմներ և միջազգային դերակատարների ներգրավվածություն (օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն և այլն), ապա Ադրբեջանը կարող է խախտել իր պարտավորությունները՝ առանց «աչքը թարթելու»։ Մյուս կողմից էլ՝ եթե Ադրբեջանը պահանջի, որ համաձայնագրում տեղ գտնեն տարակարծությունների տեղիք տվող դրույթներ, ապա Բաքուն հետագայում կարող է այդ անորոշությունների դաշտն օգտագործել նոր զիջումներ կորզելու նպատակով։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե համաձայնագիրը չի կարող բոլոր ոլորտները կարգավորել: Այդ դեպքում պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանը կարող է մյուս ոլորտների հետ կապված անընդհատ պահանջներ ներկայացնել, որոնք դուրս են համաձայնագրի դաշտից։ Ինչը և, ի դեպ, արդեն իսկ անում է: Օրինակ՝ եթե համաձայնագրում անդրադարձ չկա ռազմական ոլորտին, ապա Ադրբեջանի կողմից կարող է պահանջ դրվել Հայաստանի զինված ուժերի կրճատման մասին և այդպես շարունակ։

Մյուս կողմից՝ Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը՝ ասելով, թե Սյունիքով անցնող ճանապարհը լինելու է իր հոդվածում նկարագրվածի պես, այսինքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, բայց մոռանում է նշել, որ կողմերը մինչ այդ պայմանավորվել էին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դուրս թողնել համաձայնագրից։

Ալիևը հայտարարում է, թե իրենց ընդամենը թուղթ է պետք, իսկ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ընդամենը իրավական հիմք է անհրաժեշտ, որպեսզի Արցախի էջի վերաբացման հնարավորությունն ընդհանրապես փակի, իսկ նոր պահանջներից ադրբեջանական կողմը չի հրաժարվելու։

Ըստ այդմ, եթե համաձայնագիրը կնքվի կարճաժամկետ քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով՝ առանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների, ապա ապագայում Հայաստանը կարող է հայտնվել ավելի թույլ բանակցային դիրքերում և ստիպված լինել գնալ լրացուցիչ զիջումների։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցըՆոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում «Նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ Հայաստանում». Ավետիք ՉալաբյանԱյսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան Ներքին Խոտանան գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը Արդյունաբերության ծավալը 20 %-ով նվազել է. Հրայր Կամենդատյան«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է. Չալաբյան Մհեր Ավետիսյանը խնդրանքով դիմել է հասարակությանը «Հայաքվեն» ոգեկոչման արարողություն է իրականացնում Նեմեսիսի արձանի մոտ․ ՈւՂԻՂՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորին Անպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Աշխարհի ամենամեծ մարզադաշտի տանիքը 11000 արևային մարտկոցներով՝ 1000 խաղեր լուսավորելու համար Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի կողմից իրականացվում են անօրինական գործողություններ Ամոթ նրանց, ովքեր ծափ են տալիս Փաշինյանին. քաղաքացի Խորագիր․ Դրոշ վառե՞լ, թե՞ չվառել, հարցեր՝ Մանսուրյանին, պետության և չպետության միջև Մահաբեր վարչախմբի սանձարձակությունների զոհ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը. Աննա Կոստանյան Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ ԾառուկյանՆիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել. Արտակ Զաքարյան «Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ» Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ» Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ» Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ» Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ» Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ» Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ» «ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ֆաշիզմը մերժող նոր նախագիծՄետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՆոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՈչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԻ՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանՄեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՄասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Անդրանիկ Քոչարյանի լկտի պահվածքը հովանավորվեց իշխող ՔՊ-ի կողմից` մերժելով ընդդիմադիրների նախագիծը. Թագուհի Թովմասյան Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ
Ամենադիտված