Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ


«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինքնագոհ հայտարարություններ են անում, թե հասանք նրան, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Մինչ վերջերս չհամաձայնեցված երկու կետերը՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը և միջազգային հարթակներում փոխադարձ հայցերից հրաժարումը, եթե այդքան կարևոր էին «Խաղաղության պայմանագրի» համար, Հայաստանի իշխանությունները կարող էին ամիսներ առաջ էլ դա ընդունել, և դա կդառնար հայաստանյան «դիվանագիտության հաղթանակը» շատ ավելի շուտ, քան հիմա են արձանագրում: Այդ երկու կետի շուրջ այսքան ուշ համաձայնության հասնելը ցույց է տալիս՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն իր «դիվանագիտությամբ» հասկանում էր, որ դրանք այնքան վտանգավոր են Հայաստանի Հանրապետության համար, որ դրանց գնալն ավելի մեծ վնաս է բերում Հայաստանին, քան նույնիսկ փիառ ակցիան, որին ականատես ենք «Խաղաղության պայմանագրի» կետերը համաձայնեցնելուց հետո»: Նման դիտարկում է անում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում:

Ընդգծում է՝ կա՛մ այդ կետերն այնքան վտանգավոր էին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման գործիչն իր «դիվանագիտությամբ», իր գլխավոր դիվանագետի գլխավորությամբ համարում էր դա անընդունելի Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում՝ նույնիսկ այսքան զիջումներից հետո, կամ համարում էին, որ սրանք լավ կետեր էին բանակցային գործընթացում սակարկությունների համար: «Եթե սակարկություն է եղել, ապա պետք է ասեն, թե ինչի՞ դիմաց են այս կետերը ստորագրել: Ինչպես միշտ, իրենց լեքսիկոնով ասած, զիջել են ոչնչի դիմաց, իսկ եթե այդպես չէ, ապա ի՞նչ ենք ստացել: Կարծես թե, Ադրբեջանը ոչինչ չի զիջել: Եթե ոչ մի բանի դիմաց ենք զիջել, նշանակում է, որ, ըստ էության, գործ ունենք վերջնական, համապարփակ ու լիակատար կապիտուլ յացիայի ակտի հետ: Գերմանիան և Խորհրդային Միությունը ևս ժամանակին նման փաստաթուղթ էին ստորագրել: Ակնհայտ տեսնում ենք, որ գործ ունենք ոչ թե փոխզիջման, այլ զիջման հետ, որը վերջնականապես ի հայտ է բերում այդ կապիտուլ յացիոն ակտը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հակոբյանը:

Հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը նույնիսկ հարկ չհամարեց Հայաստանի հետ միասին հայտարարել, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: «Հիմա՝ կետերի մասին: Երբ Ադրբեջանն ասում է երրորդ ուժերի բացակայություն սահմանին, դա վերաբերում է Հայաստանին: Ադրբեջանն իր սահմանին որևէ երրորդ ուժ չունի: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության գոտում, մինչ այժմ ՀԱՊԿ անդամ է, կարող է ցանկացած պահի ՀԱՊԿ-ի զորքեր բերել այստեղ, կարող է նաև ռուսներին ուղղակիորեն բերել մեր տարածք, քանի որ ռուսների հետ կան համապատասխան պայմանագրեր՝ որպես դեռևս ռազմավարական դաշնակից: Բացի դա, այսօրվա դրությամբ Հայաստանի սահմանին կան ԵՄ դիտորդներ: Հայաստանը ստորագրելու է մի փաստաթուղթ, որով պետք է բացառի իր անվտանգության որևէ երաշխավորի առկայությունը սահմանին: Ըստ էության, այս ամբողջ տարածքում Հայաստանը լրիվ «տկլոր», մեն-մենակ է մնում Ադրբեջանի դեմ:

Ադրբեջանը պահանջ է դնում, որ նաև հայկական բանակը չլինի կամ էլ լինի այնքան ֆիկտիվ բանակ, որը ժամանակակից որևէ ստանդարտների չի համապատասխանում: Ադրբեջանը խնդիր չունի իր անվտանգությունը պաշտպանել նաև իր դաշնակիցների կամ գործընկերների աջակցությամբ: Այս պարագայում Ադրբեջանը ոչինչ չի զիջել, ոչ մի ստրատեգիական, տակտիկական հետքայլ չի արել, իսկ Հայաստանին այդ փաստաթղթով դե յուրե անպաշտպան է դարձնում և թույլ չի տալիս, որ այս հարցում Հայաստանն ունենա ուժեղանալու հնարավորություններ: Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պարագայում Հայաստանը զրկվում է կարևորագույն հարցեր միջազգային դատական ատյաններում բարձրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պատանդների, ռազմագերիների, էթնիկ զտումների, արցախցիների վերադարձի, մշակութային արժեքների ոչնչացման և այլն: Սա հստակ Ադրբեջանի պահանջն է, քանի որ սա իրենց համար զգայուն հարց է: Քանի դեռ նման թեմաներ ես բարձրացնում, նշանակում է, որ Արցախի և արցախահայության հարցը փակված չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարց է առաջ քաշում՝ մինչ օրս «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը հրապարակված չէ: «Ինչի՞ դիմաց են այս զիջումները: Կհասկանայի, եթե ասեին՝ ինչ-որ կետից հետ ենք քաշվում, դրա դիմաց, օրինակ՝ Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի գրավյալ տարածքներից, գերիներին ուղարկում է Հայաստան և այսպես շարունակ: Չեք կասկածում, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի տիպի գործիչը, որի ամբողջ էությունը հիմնված է փիառի վրա, եթե գոնե նման մեկ թեմա ունենար, եթե ոչ իրենց ընտանեկան թերթով, ապա որևէ այլ ֆեյքային ռեսուրսով «սլիվ» արած կլիներ: Ունենք փաստ, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի զիջել է նաև երկու կետ, արդյունքում ստացել է համաձայնեցված 17 կետանոց ինչ-որ փաստաթուղթ, որը կենսունակ չէ, քանի որ Ադրբեջանը, ինչպես սպասվում էր, նախապայման է դրել, թե երբ կստորագրի այդ փաստաթուղթը: Այդ պայմաններն իրենց նշանակությամբ և զգայունությամբ ավելի ստրատեգիական նշանակություն ունեն գետնի վրա, քան նրանք, որոնք իբր համաձայնեցրել են: Ադրբեջանը դնում է Սահմանադրության փոփոխման, «միջանցքի», ադրբեջանցի «փախստականների վերադարձի» հարցերը և մեղադրում, որ Հայաստանում «թաքնվում» են պատերազմական հանցագործություններ կատարած անձինք: Այն պայմանները, որոնք դրվում են մեր առջև, որպեսզի ստորագրեն այդ թղթի կտորը, ավելի լուրջ մարտավարական, ռազմավարական և գոյաբանական նշանակություն ունեն, քան 17 կետերը: Նախապայմանների մասին բաց հայտարարում է Ադրբեջանը, եթե այդ մասին Ալիևը չի ասում, ապա Հաջիևն է ասում: Հայաստանի ղեկավարությունը մեկ-երկու օր «թեթևի մեջ» հոխորտում է, իսկ հետո ինքն է դառնում ադրբեջանական նարատիվների և պահանջների գլխավոր քարոզիչը Հայաստանում»:

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ այսօր աշխարհում երաշխավորների պայմաններում էլ որևէ պայմանագիր չի աշխատում: «Նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի աշխատել, որտեղ կար երաշխավոր Ռուսաստանը: Չեմ բացառում նաև, որ, բացի այս համաձայնագրի 17 կետերից, կա, այսպես ասենք, այլ փաստաթուղթ էլ՝ հայ-ադրբեջանական Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պրոտոկոլ, որի մեջ կան այլ կետեր, որոնք առնչվում են Ադրբեջանի դրած պահանջների հետ: Սա որպես վարկած եմ ասում: Այդ փաստաթղթով իրար մեջ բաժանում էին Եվրոպայի երկրները, իմ նշած հնարավոր փաստաթղթով Ադրբեջանին և Թուրքիային հանձնվում են ազդեցության գոտիներ»:

Հակոբյանն ակնհայտ փաստն է արձանագրում՝ Ադրբեջանը որևէ տեղ չի շտապում, պրագմատիկ քաղաքականություն է վարում: «Նա ասում է՝ զրո վստահություն ունեմ Հայաստանի իշխանության նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ այս իշխանությունը լեգիտիմության զգալի դեֆիցիտ ունի, հասկանում է նաև, որ ցանկացած իշխանափոխության պարագայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը լեգիտիմություն չի ունենալու: Քիչ թե շատ հայակենտրոն իշխանություն այս հարցը բարձրացնելու է, ասելու է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է իր ընտրողներին 2021 թվականին, գաղտնի է պահել իր ժողովրդից, թե ինչ է ստորագրելու և այլն, ու հրաժարվելու է այս պայմանագրի պարտականություններից: Դրա համար է Ադրբեջանն այդ փաստաթուղթն ուզում Հայաստանի և հայ ժողովրդի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել: Նույնիսկ Ալիևն է տարբերություն դնում Նիկոլ Փաշինյանի, այսօրվա իշխանության ու Հայաստանի Հանրապետության միջև»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի համար սա ներքին քաղաքական փաստաթուղթ է: «Նա պատրաստվում է ընտրությունների, թե որ մեկին, այս պահի դրությամբ դժվար է ասել, և խնդրում է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ճնշում գործադրել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի վրա, որպեսզի որևէ փաստաթուղթ ստորագրվի: Ուզում է ընտրությունների ժամանակ ժողովրդի մի մասին ցույց տալու բան ունենալ»:

Նրա խոսքով, Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը: «Ինչ կարող էին իրենից վերցնել, բոլորը վերցրել են, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից: Բայց նրանք էլ հասկանում են, որ զուտ իրենց ցանկությամբ և ճաշակով չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը փոխվել է, լուրջ Արևմուտքի առաջնահերթությունները փոխվել են: Միայն Ալիևի ու Էրդողանի ցանկությամբ չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Իրենց ցանկությամբ եթե լինի, Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ մնա, որովհետև նա իրենց շահած ջեք-փոթն է: Փաշինյանին պահում էր աշխարհաքաղաքական կոնսենսուսը, հիմա այն չկա: Նիկոլ Փաշինյանը յոթ տարի է՝ իշխանության է, ժամկետի տեսանկյունից շատ հին է, հոգնեցրել է ոչ միայն ներքին, այլև դրսի լսարանին: Նա տիրապետում է ինֆորմացիայի, հասկանում, թե ինչ է փոխվել աշխարհում: Հասկանում է, որ այսօր Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է, տեղ չունի մնալու, հիմա որևէ տեր չունի: Հայաստանի ներսում ներընդդիմադիր դիսկուրս կա, թե ով է սրան բերել, այլ կերպ՝ ով է նրա ներքին տերը: Ներքին տեր, կարծես, չկա, իր ասած ժողովուրդն էլ մաքսիմում 11-12 տոկոս է, դրսի տեր էլ չկա: Հիմա նա փորձում է կոնյուկտուրային հարմարվել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանԿարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. Վարդևանյան
Ամենադիտված