Շակիրան համերգային շրջագայությունից նոր լուսանկարներ է հրապարակել Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թրամփը արգելել է Պաղեստինի և 7 այլ երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ. Սպիտակ տուն «Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասին Ուիթքոֆն անշարժ գույքի գործակալ էր Նյու Յորքում և շատ բան չգիտեր ՌԴ-ի սահմանների կամ գետերի մասին, բայց ցույց տվեց, որ իդեալական բանակցող է. Թրամփ Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Ընտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում. ԵՄ հայաստանյան գրասենյակ 4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան


Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը (Զատիկը) այս տարի նշում է ապրիլի 20-ին: Տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով, ապրիլի 21-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային։

————————

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Շակիրան համերգային շրջագայությունից նոր լուսանկարներ է հրապարակել Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Թրամփը արգելել է Պաղեստինի և 7 այլ երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ. Սպիտակ տուն «Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասին Ուիթքոֆն անշարժ գույքի գործակալ էր Նյու Յորքում և շատ բան չգիտեր ՌԴ-ի սահմանների կամ գետերի մասին, բայց ցույց տվեց, որ իդեալական բանակցող է. Թրամփ Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԸնտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում. ԵՄ հայաստանյան գրասենյակ 4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան Թրամփը հաստատե՞լ է, որ հրեա է Իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանՍիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի տարեկան ընդլայնման մասին հայտարարությունը Ինչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանԹափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձեն՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման մասին Որոշ հասցեներում մինչև երեկո ջուր չի լինելու Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր Չինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասել Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները FIFA The Best. ինչպես են քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագը Ուկրաինան ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում է որպես եվրոպական երկրների կողմից անվտանգության երաշխիքների մաս. Զելենսկի Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԹուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Գևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄիրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր Մշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Ռուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին․ Աբրահամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ իրավիճակը՝ երկրում Ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ․ Անահիտ Ավանեսյան․ Ազատություն ACBJJ 20․ կայացել է Ծառուկյանի և Բուդուլաևի հայացնքերի մենամшրտը Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն
Ամենադիտված