Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Դանիայի ՊՆ-ն ը ռազմակшն տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա. DR ռադիո «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը. Անդրանիկ Թևանյան Բրյուսելը շահագրգռված է ՌԴ-ի դեմ պատերшզմի նախապատրաստմամբ. Լավրով Գերիներից 3-ը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, տեղափոխվում են Երևան. Փաշինյան Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Գազ չի լինի որոշ ժամանակ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը՝ Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ բան ներմուծել. Արթուր Խաչատրյան


Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, նախատեսվում էր, որ 2024 թվականի եկամուտների հայտարարգրման պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց հայտարարագրերը պետք է ներկայացնեին մինչև մայիսի 1–ը, բայց երբ հայտարարագրման այս համակարգի հետ կապված լուրջ հանրային դժգոհություն և աղմուկ առաջացավ, գործընթացը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։ Թերևս հետաձգումը պայմանավորված է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի բազմաթիվ խութերով, բայց իշխանությունները, չնայած ստիպված հետաձգման ճանապարհով են գնում, բայց չեն ցանկանում հրաժարվել հանրության համար պատուհաս դարձած իրենց ձախորդ ծրագրից։

Սրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ կառավարությունը մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ԱԺ «Հայաստան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը, ընդ որում՝ կառավարությունն այն «սկզբունքորեն անընդունելի» էր համարել, մեղմ ասած, զավեշտալի մեկնաբանություններով։ Ավելին, իրենց աշխատանքում այնքան անփույթ ու դիլետանտ են, որ նախագծից տպավորություն էր ստացվում, թե նման նախաձեռնությամբ ֆիննախն է հանդես եկել, և համակարգը չեղարկվելու է: Հետո ստիպված եղան պարզաբանումներ ներկայացնել:

Իսկ թե ինչո՞ւ է համընդհանուր հայտարարագրման համակարգը թերի ու անգործունակ, դրա մասին շատ մասնագետներ պարբերաբար բարձրաձայնում են՝ նշելով բազմաթիվ պատճառներ։ Առաջին հերթին քաղաքացիները բավարար չափով իրազեկված չեն, թե ինչպես են ներկայացնելու հայտարարագրերը, ինչ են լրացնելու, իսկ շատ դեպքերում էլ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ։ Հայտարարագիր տալու գործընթացն այնքան խճճված ու բարդ է, որ հարկավոր է մի որոշ առումով ֆինանսիստ լինել, որոշ չափով էլ հասկանալ հաշվապահությունից, գլուխ հանել օրենքներից և համակարգչային հմտություններ ունենալ։ Չհաշված նույնականացման գործընթացը, որն իսկական լաբիրինթոս է հիշեցնում: Իշխանությունները հայտարարում են, թե կազմակերպում են իրազեկման միջոցառումներ: Հետո պարզվեց, որ ՊԵԿ-ը 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը: Այսինքն, քիչ չէ գլոբալ առումով ամենօրյա ռեժիմով մտնում են քաղաքացիների գրպանը, դեռ մի բան էլ բիզնես են դրել մարդկանց հաշվին:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Մարդկանց մի որոշ մասին «սովորեցնելու» դեպքում էլ ոչինչ չի փոխվում։ Իրականում համակարգն ընդհանրապես պատրաստ չէ ոչ միայն տեխնիկական հագեցվածության կամ ծրագրակազմի առումով, այլև բազմաթիվ թերություններ, բացեր ու երկակի մեկնաբանման հարցեր այդպես էլ մնում են օդից կախված։

Այս ամենին գումարած՝ բարդ փաստաթղթավորումը, հաշվետվությունների լրացման անհրաժեշտությունը և հաշվետվողականության բարձր մակարդակը կարող են նաև պատճառ դառնալ, որ շատերը խուսափեն ճշգրիտ տվյալներ տրամադրելուց, ուղղակի հրաժարվեն հայտարարագիր լրացնելուց, երկրից իրենց ունեցած կապիտալը դուրս հանեն կամ էլ կրիպտոարժույթների միջոցով որոշակի գործառնություններ իրականացնեն։

Որոշ դեպքերում էլ համընդհանուր հայտարարագրումը կարող է հանգեցնել այնպիսի ազդեցության, որ մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտ թաքցնել՝ խուսափելով բարձր հարկերից, ավելի ստույգ՝ անհարկի հարկումից։ Սա կարող է նվազեցնել հարկային մուտքերը և խոչընդոտել պետության եկամուտների աճը։ Ստվերում գործողները միշտ էլ ելքեր կգտնեն՝ անկախ համընդհանուր հայտարարագրումից։ Առանց այն էլ շատ քչերն են, որ հակված են հայտարարագիր լրացնելուն։ Օրինակ՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար այս տարվա սկզբից հայտարարագիր է ներկայացրել թվով ընդամենը մոտ 8000 ֆիզիկական անձ։ Պարզ է, որ մինչև տարեվերջ այս թիվը հասնելու է հազիվ 100 հազարի՝ մոտ 750 հազարի փոխարեն: Այսինքն, եթե պետք է պետությունը մեծ ռեսուրսներ ծախսի, հայտարարագրման հատուկ համակարգ ստեղծի, ու քաղաքացիների միայն մի չնչին մասը տվյալներ լրացնի համակարգում, դրա իմաստը ո՞րն է։

Մյուս կողմից էլ՝ մարդիկ անհանգստանում են, որ իրենց կողմից ներկայացված տվյալները հետո կարող են օգտագործվել իրենց դեմ, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու շրջանակներում, երբ հարկերը թաքցնելու անվան տակ քրեական գործեր կարող են հարուցվել։ Դե, եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ, ըստ մասնագետների, կառավարությունը խաբում է նաև մինչև 300 հազարի դրամի շեմի պահով, և մարդիկ իրենց նվիրատվությունների, պարտքի վերադարձի կամ տրանսֆերտների համար կարող են հայտնվել չնախատեսված, անհարկի հարկման դաշտում, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Աղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանԴանիայի ՊՆ-ն ը ռազմակшն տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա. DR ռադիո «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը. Անդրանիկ Թևանյան Բրյուսելը շահագրգռված է ՌԴ-ի դեմ պատերшզմի նախապատրաստմամբ. Լավրով Գերիներից 3-ը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, տեղափոխվում են Երևան. Փաշինյան Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Գազ չի լինի որոշ ժամանակ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը՝ Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ բան ներմուծել. Արթուր Խաչատրյան Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան Երևանում՝ շենքի շքամուտքում, 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՀայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են. Anadolu Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԲուժքույրը հեռացվել է աշխատանքից՝ գիշերային հերթափոխը ընկերոջ հետ անցկացնելու համարՌուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ցուցահանդեսը Պապարացիները լուսանկարել են Իրինա Շեյքին դստեր՝ Լեայի հետ Իդրամն ամփոփում է 2025 թվականը«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին «Դեպի Դասական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հայտերն արդեն ընդունվում են 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան «Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը Հրդեհի ահազանգ Սիսիանում, հայտնաբերվել է մաhացած քաղաքացի Եթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակն այս օրերին Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը վիզայի մերժման պատճառով ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Հաստատվել է 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը Բժիշկը զգուշացրել է հիպոթերմիայի վտանգների մասին Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին. Միրզոյանը՝ Ռուբիոյի հետ Բաքվում պահվող հայերի հարցը քննարկելու մասին TRIPP զարգացման համար ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի 49 տարի, այնուհետև կերկարաձգվի ևս 50 տարով՝ եթե կողմերը առարկություններ չունենան. Միրզոյան Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպում է ունեցել Ռեզա Փեհլեվիի հետ. AxiosԱնսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում
Ամենադիտված