Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը 7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունում Վիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Իրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածին Գազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում


Արցախյան նոր օրակարգ․ Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։

Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։
 
Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որևէ փուլում հնարավոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամենը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանության (և/կամ սեփական անձի անվտանգության) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախյան նախորդ բանակցային օրակարգերի այս ցավոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Արցախի գերեզմանափորն է։
 
Պետական մտածողությունն այն է, որ պետք է վեր կանգնել «իմ նախագահի օրոք ավելի լավ վիճակ էր, քան՝ մյուսի» թիմային մրցակցությունից։ Չի կարելի շարժվել ապագա պատմության դասագրքերում գրվելիքի մոտիվացիայով։

Եվ այս իմպերատիվ լրջությունը պետք է գա նախկին նախագահներից, և թիմերը դա պետք է ընկալեն որպես առաջ շարժվելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրոք եղել է ավելի լավ վիճակ, քան հիմա է։

Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պետք է միավորվեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կկարողանան պոկվել անձնական ամբիցիաների ու թշնամության թունավոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միավորելու նաև երիտասարդ, որևէ նախկին կամ ներկա իշխանական շրջանակների հետ չկապված, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միավորել արցախյան բզկտված հանրությանը, որի ներսում նույնպես այս իշխանական քարոզչախումբը հաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։
 
Միևնույն է վերադառնալու ենք
 
Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա. Միևնույն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պետք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամյակ։ Ինչքան էլ պահանջվի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պետք է փոխանցվի։ Նաև այս ձևով են շարունակական ազգ լինում։
Սա ոչ թե երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։
 
Նոր արցախյան օրակարգը պարտավոր է իրատեսորեն գնահատել մեր հնարավոր բոլոր ռեսուրսները, պարտավոր է ընտրել ճիշտ հռետորաբանություն՝ փոփոխվող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախյան օրակարգը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ խորամանկ։ Ամենակարևորը՝ նոր արցախյան օրակարգը պետք է լինի խաղաղության օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հավասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկվատ կառավարման, հանրության հետ մշտական երկխոսության ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի և չշահարկի հանրության համար նուրբ և ցավոտ կետերը։

Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը։
 
Իսկ որպես սկիզբ՝ փակել է պետք նախորդ բանակցությունների քննարկումը և դա թողնել շատ ավելի հետո՝ որպես Անկախ Հայաստանի պատմության քննության մաս։ Տեսականորեն ենթադրենք՝ երեք նախագահներից մեկն այս մրցավազքում հաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժվար վիճակում։

Այսօր այս բանավեճը ոչ թե անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ)
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված