Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ


Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն իրողության հետ, որ միաբևեռ աշխարհակարգը մնում է փլատակների տակ, արդեն հաշվի են նստում խոշոր պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որի ուսերին էր դրված միաբևեռ աշխարհակարգի ճարտարապետությունը։ Ջո Բայդենի վարչակազմը պայքարում էր միաբևեռության փլուզումը կանխելու ուղղությամբ, սակայն դեմոկրատների այս քաղաքականությունը երկարաժամկետ իմաստով արդյունք չունեցավ։ Դեմոկրատների վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունների խորացման պայմաններում Դոնալդ Թրամփը առավել ուժեղացած դիրքերում վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ու հիմա արդեն Թրամփի վարչակազմը առերեսվում է միջազգային հարաբերություններում առկա նոր իրողությունների հետ։ ԱՄՆ նոր իշխանությունների համար առաջնային է դարձել առաջին հերթին իրենց երկրի շահերի վրա կենտրոնանալը, փոխել գլոբալիստների վարած քաղաքականության ուղեգիծը՝ խուսափելով աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներին միջամտելուց կամ, այսպես ասած, «ոստիկանի» դեր կատարելուց։

Բայց այնպես չէ, որ ԱՄՆ-ը հրաժարվում է միջազգային հարաբերություններում գերտերության իր կարգավիճակից, ընդհակառակը՝ Վաշինգտոնը ձգտում է մնալ առաջատար, բայց հաշվի նստել այլ խաղացողների հետ, որոնք կարող են լինել համաշխարհային կամ տարածաշրջանային ազդեցություն ունեցող ուժեր։ Փաստացի ստացվում է այնպես, որ միակ գերտերության կարգավիճակում մնալու համար ԱՄՆ-ը տարիներ շարունակ ահռելի ծախսեր է կատարել իր հարկատուների հաշվին, իսկ փոխարենն աշխարհն ավելի կայուն ու անվտանգ չի դարձել։ Օրինակ՝ 20 տարի շարունակ՝ 2001 թվականից մինչև 2021 թվականը, ամերիկյան ռազմական ուժերը գտնվում էին Աֆղանստանում։ Ու միայն Աֆղանստանի պատերազմի համար մոտավոր հաշվարկներով ԱՄՆ-ը 2 տրիլիոն դոլար գումար է ծախսել, չնայած նույնիսկ ահռելի ռեսուրսների օգտագործման արդյունքում այդպես էլ Աֆղանստանում ժողովրդավարություն չի հաստատվել։ Ընդհակառակը, ամերիկյան զինված ուժերն, ի վերջո, ստիպված եղան հեռանալ Աֆղանստանից՝ իշխանությունը փաստացի թողնելով թալիբներին, որոնց դեմ մինչ այդ պայքարում էին։

Նույնը վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ 2022 թվականի փետրվարից ամերիկյան հարկատուների հաշվին ֆինանսավորվել է Ուկրաինական պատերազմը, սակայն այդ միլիարդավոր դոլարների օգնության արդյունքում ոչ միայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել, այլև իրավիճակն ավելի է սրվել, քանի որ հրահրել է Ռուսաստանին իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի արևելյան հատվածի տարածքները։ Չհաշված, որ պատերազմի անկանխատեսելիության աղեղի ձգումը ավելի ու ավելի է մոտեցնում միջուկային պատերազմի հավանականությունը։

Արդեն ԱՄՆ նոր վարչակազմի համար պարզ է, որ Ուկրաինայի համար 2014 թվականի սահմաններին վերադառնալն անհնար է, սակայն պատերազմը կանգնեցնելու համար որոշակի լուծումներ կարելի է գտնել։ Հիմնականում դրան է միտված ԹրամփՊուտին հեռախոսազրույցը։ Իսկ պատերազմների համար ծախսվող ահռելի գումարները ԱՄՆ-ը կարող է ներդնել իր տնտեսության մեջ ու կրճատել շռայլ ծախսերը՝ հատկապես այն պայմաններում, որ ԱՄՆ պետական պարտքի ծավալն արդեն անցել է 36 տրիլիոնի սահմանագիծը, ինչն էլ մոտեցնում է դեֆոլտի հավանականությունը, ինչից ամերիկյան ֆինանսական համակարգին հաջողվել է մի քանի անգամ խուսափել։ Միայն ամերիկյան պարտքի տոկոսների համար վճարվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։ ԱՄՆ-ի կողմից կատարվող ծախսերի կրճատումը այնքան հրատապ է, որ այն չի շրջանցել նաև ՆԱՏՕ-ի շրջանակը։ Վաշինգտոնը պահանջում է, որ եվրոպական գործընկերները իրենց հաշվին վճարեն անվտանգության համար, այլ ոչ թե դա կատարի ԱՄՆ-ը։

Միջազգային հարաբերություններում նկատվող միտումներից է նաև այն, որ համաշխարհային ուժի ծանրության կենտրոնը Եվրոպայից տեղափոխվում է դեպի ասիական տարածաշրջան, որտեղ Չինաստանի մարշը անկասելի է թվում։ Եվ ԱՄՆ-ն իր ռեսուրսները կենտրոնացնում է Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Արդեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ը 10 տոկոսով բարձրացրեց Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, դրան ի պատասխան էլ Պեկինը հայտարարեց ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարությունը կենտրոնանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական գերակայությունը բացառելու ուղղությամբ:

Այս գործընթացների հետ մեկտեղ կանխատեսվում է, որ բազմաբևեռ աշխարհն աչքի է ընկնելու մրցակցայնությամբ և տարաձայնությունների առկայությամբ, երբ միջազգային արենայի յուրաքանչյուր խաղացող առավելապես կենտրոնանում է միայն սեփական շահերի վրա, ինչի արդյունքում երկրորդական պլան են մղվելու անվտանգության մարտահրավերներն ու առկա սպառնալիքները, որոնց հաղթահարումը պետությունների միջև սերտ փոխգործակցություն է պահանջում։ Օրինակ՝ այդ սպառնալիքներից մեկը գոլբալ տաքացումն ու կլիմայական փոփոխություններն են։ Եթե պետությունները չկարողացան համատեղել իրենց ուժերը և մեկ օրակարգով առաջ շարժվել, ապա կլիմայական փոփոխությունները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մարդկության համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր Կամենդատյան1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Գուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ ՍավգուլյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության nչնչացման հարցով «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի Սարգսյան
Ամենադիտված