Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին Երեխան կտրել է այտը քաղաքի հայտնի խաղասենյակում․ (լուսանկարներ) Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ 47-ամյա տղամարդը փորձել է «ՀայՓոստի» բաժանմունքից գողություն կատարել, բայց փախուստի է դիմել Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա ՌԴ Գերագույն դատարանը մերժեց նվազեցված ՀԴՄ կիրառումը Հայաստանը խաղում էր մարտшկան ոգով և կրքով․ Մարկո Ռոսի Կեղծ թղթադրամներ իրացնելու համար տղամարդ ու կին են բերման ենթարկվել 2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Ժամանակն է վերջ դնել այս խելագարությանը. մենք պետք է դադարեցնենք եվրոպացիների փողերը Ուկրաինա ուղարկելը. Սիյարտո


Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն իրողության հետ, որ միաբևեռ աշխարհակարգը մնում է փլատակների տակ, արդեն հաշվի են նստում խոշոր պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որի ուսերին էր դրված միաբևեռ աշխարհակարգի ճարտարապետությունը։ Ջո Բայդենի վարչակազմը պայքարում էր միաբևեռության փլուզումը կանխելու ուղղությամբ, սակայն դեմոկրատների այս քաղաքականությունը երկարաժամկետ իմաստով արդյունք չունեցավ։ Դեմոկրատների վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունների խորացման պայմաններում Դոնալդ Թրամփը առավել ուժեղացած դիրքերում վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ու հիմա արդեն Թրամփի վարչակազմը առերեսվում է միջազգային հարաբերություններում առկա նոր իրողությունների հետ։ ԱՄՆ նոր իշխանությունների համար առաջնային է դարձել առաջին հերթին իրենց երկրի շահերի վրա կենտրոնանալը, փոխել գլոբալիստների վարած քաղաքականության ուղեգիծը՝ խուսափելով աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներին միջամտելուց կամ, այսպես ասած, «ոստիկանի» դեր կատարելուց։

Բայց այնպես չէ, որ ԱՄՆ-ը հրաժարվում է միջազգային հարաբերություններում գերտերության իր կարգավիճակից, ընդհակառակը՝ Վաշինգտոնը ձգտում է մնալ առաջատար, բայց հաշվի նստել այլ խաղացողների հետ, որոնք կարող են լինել համաշխարհային կամ տարածաշրջանային ազդեցություն ունեցող ուժեր։ Փաստացի ստացվում է այնպես, որ միակ գերտերության կարգավիճակում մնալու համար ԱՄՆ-ը տարիներ շարունակ ահռելի ծախսեր է կատարել իր հարկատուների հաշվին, իսկ փոխարենն աշխարհն ավելի կայուն ու անվտանգ չի դարձել։ Օրինակ՝ 20 տարի շարունակ՝ 2001 թվականից մինչև 2021 թվականը, ամերիկյան ռազմական ուժերը գտնվում էին Աֆղանստանում։ Ու միայն Աֆղանստանի պատերազմի համար մոտավոր հաշվարկներով ԱՄՆ-ը 2 տրիլիոն դոլար գումար է ծախսել, չնայած նույնիսկ ահռելի ռեսուրսների օգտագործման արդյունքում այդպես էլ Աֆղանստանում ժողովրդավարություն չի հաստատվել։ Ընդհակառակը, ամերիկյան զինված ուժերն, ի վերջո, ստիպված եղան հեռանալ Աֆղանստանից՝ իշխանությունը փաստացի թողնելով թալիբներին, որոնց դեմ մինչ այդ պայքարում էին։

Նույնը վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ 2022 թվականի փետրվարից ամերիկյան հարկատուների հաշվին ֆինանսավորվել է Ուկրաինական պատերազմը, սակայն այդ միլիարդավոր դոլարների օգնության արդյունքում ոչ միայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել, այլև իրավիճակն ավելի է սրվել, քանի որ հրահրել է Ռուսաստանին իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի արևելյան հատվածի տարածքները։ Չհաշված, որ պատերազմի անկանխատեսելիության աղեղի ձգումը ավելի ու ավելի է մոտեցնում միջուկային պատերազմի հավանականությունը։

Արդեն ԱՄՆ նոր վարչակազմի համար պարզ է, որ Ուկրաինայի համար 2014 թվականի սահմաններին վերադառնալն անհնար է, սակայն պատերազմը կանգնեցնելու համար որոշակի լուծումներ կարելի է գտնել։ Հիմնականում դրան է միտված ԹրամփՊուտին հեռախոսազրույցը։ Իսկ պատերազմների համար ծախսվող ահռելի գումարները ԱՄՆ-ը կարող է ներդնել իր տնտեսության մեջ ու կրճատել շռայլ ծախսերը՝ հատկապես այն պայմաններում, որ ԱՄՆ պետական պարտքի ծավալն արդեն անցել է 36 տրիլիոնի սահմանագիծը, ինչն էլ մոտեցնում է դեֆոլտի հավանականությունը, ինչից ամերիկյան ֆինանսական համակարգին հաջողվել է մի քանի անգամ խուսափել։ Միայն ամերիկյան պարտքի տոկոսների համար վճարվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։ ԱՄՆ-ի կողմից կատարվող ծախսերի կրճատումը այնքան հրատապ է, որ այն չի շրջանցել նաև ՆԱՏՕ-ի շրջանակը։ Վաշինգտոնը պահանջում է, որ եվրոպական գործընկերները իրենց հաշվին վճարեն անվտանգության համար, այլ ոչ թե դա կատարի ԱՄՆ-ը։

Միջազգային հարաբերություններում նկատվող միտումներից է նաև այն, որ համաշխարհային ուժի ծանրության կենտրոնը Եվրոպայից տեղափոխվում է դեպի ասիական տարածաշրջան, որտեղ Չինաստանի մարշը անկասելի է թվում։ Եվ ԱՄՆ-ն իր ռեսուրսները կենտրոնացնում է Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Արդեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ը 10 տոկոսով բարձրացրեց Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, դրան ի պատասխան էլ Պեկինը հայտարարեց ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարությունը կենտրոնանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական գերակայությունը բացառելու ուղղությամբ:

Այս գործընթացների հետ մեկտեղ կանխատեսվում է, որ բազմաբևեռ աշխարհն աչքի է ընկնելու մրցակցայնությամբ և տարաձայնությունների առկայությամբ, երբ միջազգային արենայի յուրաքանչյուր խաղացող առավելապես կենտրոնանում է միայն սեփական շահերի վրա, ինչի արդյունքում երկրորդական պլան են մղվելու անվտանգության մարտահրավերներն ու առկա սպառնալիքները, որոնց հաղթահարումը պետությունների միջև սերտ փոխգործակցություն է պահանջում։ Օրինակ՝ այդ սպառնալիքներից մեկը գոլբալ տաքացումն ու կլիմայական փոփոխություններն են։ Եթե պետությունները չկարողացան համատեղել իրենց ուժերը և մեկ օրակարգով առաջ շարժվել, ապա կլիմայական փոփոխությունները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մարդկության համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա ՄաթևոսյանԳագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը․ Իվետա ՏոնոյանՄիքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ․ Էդմոն Մարուքյան Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին․ Աշոտ ՄարկոսյանՄինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱմենասարսափելի առաքելությունը․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը ՎԶԵԲ-ը 150 մլն եվրո կհատկացնի Ամերիաբանկին՝ ձեռնարկատերերի ֆինանսավորման ընդլայնման համարԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը չկար, երբ Արցախը հայկական էր. Արմեն Մանվելյան Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին Հորեղբորս թոռն ա. Բարեկամներով եկել են՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Երեխան կտրել է այտը քաղաքի հայտնի խաղասենյակում․ (լուսանկարներ)Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ 47-ամյա տղամարդը փորձել է «ՀայՓոստի» բաժանմունքից գողություն կատարել, բայց փախուստի է դիմել Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն ՄարուքյանԿրթությունը պետք չէ կապել միայն փողի հեռանկարի հետ. Մենուա ՍողոմոնյանՔաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին Հինգ տարում վերականգնվող էներգիայի գլոբալ հզորությունները կեռապատկվեն ՌԴ Գերագույն դատարանը մերժեց նվազեցված ՀԴՄ կիրառումը Հայաստանը խաղում էր մարտшկան ոգով և կրքով․ Մարկո Ռոսի Մենք միասին ընտրելու ենք մեր քաղաքի ապագան․ Խաչիկ ՄանուկյանԿեղծ թղթադրամներ իրացնելու համար տղամարդ ու կին են բերման ենթարկվել «Мoody’s»-ը «Տաշիր»-ի կառավարման օրոք ՀԷՑ-ին ավելի բարձր վարկանիշ է տվել, քան ՀՀ-ին․ Գաբրիելյան 2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Ժամանակն է վերջ դնել այս խելագարությանը. մենք պետք է դադարեցնենք եվրոպացիների փողերը Ուկրաինա ուղարկելը. Սիյարտո Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 59-րդ լիագումար նիստը Այն մասին, թե ինչու Արցախի վերադարձի իրավունքից հրաժարվելը որևէ կերպ չի կարող նպաստել խաղաղությանը. Ա․ ՉալաբյանՎերջին «մեխը» ՀԷՑ-ի պետականացման գործընթացին Վաղարշապատի ընտրությունները՝ փորձության նոր փուլ Փաշինյանի համար Հայաստան ցորենի ներմուծման համար փորձում են «շնորհակալ» լինել Ալիևին. Հրայր ԿամենդատյանԻմ ուղերձն է Թրամփին՝ այո´ խաղաղությանը, այո´ խաղաղությանը. Մադուրո Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան ԶՊՄԿ-ն մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հարձակումների մասին Թալանել են Հայաստանում հայտնի ընկերություններից մեկի վաճառքի մասնագետի բնակարանը Վաղարշապատի վճռորոշ ընտրությունը. պայքար վստահության և վարչական ճնշումների միջավայրում Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է․ Գագիկ ԾառուկյանԱպարանում գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար Ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 1 անչափահաս, տեղափոխվել են բժշկական կենտրոն․ ի՞նչ է կատարվել Շողակաթում Հաղթանակ լինելու է. կայացավ «Հաղթանակ» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Ըստ համապարփակ պաշտպանության հայեցակարգի` բոլորը պիտի իմանան իրենց դերը. Ավետիք ՔերոբյանՄեքենաների կանգառ կարգելվի Թոշակառուն պետք է կիսով չափ վճարի ջեռուցման ծախսերի համար․ Հրայր ԿամենդատյանՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ․ Աբրահամյան
Ամենադիտված