Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկտներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները՝ Այգեստան վարչական շրջանի ղեկավար Մանուկ Հարությունյանի գլխավորությամբ: Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը: Պարզվում են նաև հրդեհի պատճառները:
Տեսանյութն՝ այստեղ