Երևանում 22-ամյա վարորդը «BYD»-ով Սարալանջի ճանապարհին մասամբ հայտնվել է փոսում. Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Ավագյանը իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի 59 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել փոսում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս են բերել և տեղափոխել անվատանգ վայր: