Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, օդանավում եղել են անձնակազմի 15 անդամ և 331 ուղևոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Աերոֆլոտ»-ի Փհուկետ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը փետրվարի 10-ին հարկադիր վայրէջք է կատարել Բանգկոկում՝ շասսի անսարքության պատճառով։
Ուղևորները Ռուսաստան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով։ Վայրէջքի սարքի հետ կապված խնդիր է հայտնաբերվել թռիչքից հետո, ինչից հետո ինքնաթիռը վառելիք է այրել Անդաման ծովի վրայով և վայրէջք կատարել Սուվարնաբհումի օդանավակայանում։ Վայրէջքն ընթացել է բնականոն հունով։
Ուղևորներին ժամանակավոր տեղավորել են հյուրանոցներում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 15 անդամ և 331 ուղևոր։
Ինքնաթիռը մնացել է Բանգկոկում և սպասում է վերանորոգման։
Հետևեք մեզ՝ այստեղ