Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ


Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նոր վարչակարգի պարագայում կարևոր միջոցառումներ են Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթաժողովը և «Ազգային աղոթքի նախաճաշը», որոնց մասնակցելու՝ Հայաստանի որոշումը, շատ փորձագետների համոզմամբ, միանշանակ տեղին էր։ Բայց այլ հարց է, որ նման մասնակցությունները չպետք է լինեն ընդամենը «գալոչկա» դնելու համար, այլ պետք է բովանդակություն ունենան երկրի շահերն առաջ մղելու տեսանկյունից։

Փետրվարի 3-ից Նիկոլ Փաշինյանն իր մի շարք պաշտոնյաների հետ միասին այցելեց Վաշինգտոն՝ այս երկու միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ու իշխանական խողովակներով նույնիսկ տեղեկություններ էին տարածում, թե իբր աշխատանք է տարվում ՓաշինյանԹրամփ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, թեպետ հետո էլ Փաշինյանն անձամբ ասուլիսի ժամանակ հերքեց այդ խոսակցությունները։ Չնայած Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումը նախատեսված չէր, բայց ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, դրական ժեստ արեց։ Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք հազիվ թե մեծ ազդեցություն ունեն Թրամփի վարչակազմի վրա։ Նույնիսկ հանդիպման հաղորդագրությունն է վկայում, որ հանդիպման ընթացքում ուղղակի որոշ հարցերի քննարկում է տեղի ունեցել, ոչ մի նոր առաջարկ չի դիտարկվել։ Իսկ վարչակազմից Փաշինյանին ընդունեց փոխնախագահ Ջեյմս Վենսը։ Ենթադրվում է, որ մեծ ջանքեր են գործադրվել գոնե այս հանդիպումը կազմակերպելու համար: Թվում էր՝ գոնե պետք է տեսանյութ տարածվի այդ քննարկումից, բայց վարչապետի աշխատակազմից ընդամենը մեկ լուսանկար տարածեցին՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը։ Արդեն կարելի է պատկերացնել, թե որքան կարճ է եղել հանդիպումը, որ իշխանություններն ընդամենը մեկ լուսանկարով ու երկու տող հաղորդագրությամբ սահմանափակվել են։ Թերևս Փաշինյանը հազիվ հասցրած լինի միայն ծանոթանալ ԱՄՆ փոխնախագահի հետ։ Ավելին, ակնհայտ է, որ հանդիպումը ուղղակի «ոտքի վրա» կիսապաշտոնական մի բան է եղել, որովհետև առնվազն ՀՀ դրոշ չի երևում նկարում: Այսինքն, փաստացի կարելի է համարել հանդիպում PRի համար, իր զանգվածին ինչ-որ բան ցույց տալու, իսկ թիմին ինչ-որ բան ապացուցելու, «դուխ տալու» համար:

Երբ համադրում ես, թե ինչ ընդունելության է արժանացել նախօրեին Իսրայելի վարչապետը ԱՄՆ-ում, պատկերն առավել ամբողջական է դառնում:

Ինչ վերաբերում է Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթաժողովին, «Ազգային աղոթքի նախաճաշին» (երբ նույնիսկ սեղաններին մոտ չէին թողել) ու դրանց հետևած իրադարձություններին, ապա Փաշինյանը փորձում էր անձամբ ներկայանալ որպես քրիստոնեական արժեքներ կրող ղեկավար, որն առաջնորդվում է Աստվածաշնչով։ Փաշինյանի այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ մինչ այդ նա իր քաղաքականությունը միջազգային ասպարեզում երբեք կրոնական մոտիվներով չի ներկայացրել, այլ հիմնական շեշտը դրել է ժողովրդավարության բրենդի վրա։ Մյուս կողմից էլ՝ շատ զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է քրիստոնեական արժեքներից ու Հայ առաքելական եկեղեցու գործունեության կարևորությունից, քանի որ հենց իր իշխանության ժամանակ է, որ հարվածներ են հասցվել մեր ավանդական ու կրոնական արժեհամակարգին։ Ու, ընդհանրապես, կրոնական ուղղվածություն ունեցող միջոցառումներին մասնակցող պահպանողական ներկայացուցիչները թերևս տեղյակ են, թե Փաշինյանն ինչպես էր ժամանակին թելում լիբերալ դեմոկրատների թելը։

Բացի դրանից, Փաշինյանը կարող էր օգտագործել առիթն ու եղած հարթակը և խոսել Ադրբեջանի կողմից քրիստոնյա արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործություններից ու Արցախում քրիստոնեական մշակութային արժեքների ոչնչացումից, բայց ինքը ոչինչ չխոսեց այս մասին, միայն ներկայացրեց խաղաղության հաստատման ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

Մյուս կողմից էլ՝ իր այցին օրակարգային հագեցվածություն հաղորդելու համար կազմակերպվեց Փաշինյանի հանդիպումը ամերիկահայության ներկայացուցիչների հետ, բայց նույնիսկ հայկական համայնքից են հայտնում, որ այդ մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ Փաշինյանը հանդիպել է, համայնքի հետ կապ չունեն, կա՛մ Փաշինյանի հետ եկած մարդիկ են, կա՛մ դեսպանատան աշխատողներն են, կա՛մ էլ առավելագույնը տեղի մի քանի գործարարներ։ Փաստացի եթե գնահատելու լինենք, Փաշինյանի այցը մեծ հաշվով անարդյունք էր, քան սպասվում էր դրանից առաջ, մանավանդ երբ հաշվի է առնվում, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև վերջերս համագործակցության ընդլայնում նախատեսող փաստաթղթի ստորագրումից հետո, թվում էր, բովանդակային հարցեր պետք է արծարծվեին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻնչու ՀՀ քաղաքացին արժանապատիվ չի կարողանում օգտվել առողջապահության համակարգից. Թագուհի ԹովմասյանՋրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինըՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված