Թույլ ձյուն, քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07 -12.02.2025թ.)
Երևան քաղաքում՝
Փետրվարի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին, 9- գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.0°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -24.4°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -1.9°C