Ի՞նչ կանի Իրանը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի համար ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում․ Իրանի դեսպանի արձագանքը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք կօգտագործենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները` կանխելու ցանկացած էսկալացիա։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանի Իրանը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի համար Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում։
ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքով՝ անընդունելի է ճանապարհ ստեղծել ուժի կիրառման միջոցով, մանավանդ որ այդ ճանապարհը հիմա կա, գոյություն ունի։
«Բնականաբար, ՀՀ դիրքորոշումը, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի իր իրավազորության ներքո, միջազգայնորեն ճանաչված երևույթ է։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք, նոր հակամարտություն չի լինի»։