Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ


Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին ճկուն արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ լինելով ԵԱՏՄ անդամ պետություն՝ Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ ոչ միայն իր հարաբերությունները կառուցել, այլև զարգացնել, որի արդյունքն էլ եղավ 2017 թվականին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը։ Բայց նախքան այդ երբեք չի եղել մի դեպք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության բացահայտ հայտ ներկայացնի։ Այս հարցում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհնար է եվրոպական ինտեգրացիոն ձևաչափի մաս կազմել՝ միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ։ Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը էական տնտեսական օգուտներ է ստանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո այն, ինչ նախկինում անհավանական էր թվում, Փաշինյանի կառավարման ժամանակ իրականություն է դառնում։ Ինչպես ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանի ղեկավարը ամեն կերպ կփորձի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, այպես էլ նախկինում դժվար էր երևակայել, որ ԵԱՏՄ-ից դուրս չգալով հանդերձ՝ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի։ Այլ կլիներ իրավիճակը, երբ անդամակցության փոխարեն ուղղակի ԵՄ-ի հետ հարաբերություններն իրապես խորացնելու դիրքորոշում որդեգրվեր։ Բայց Փաշինյանի կառավարումը կարելի է համեմատել ծուռ հայելիների թագավորության հետ։ Նա ու իր սատելիտներն այնպիսի հիմնավորում են ներկայացնում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության որոշման հետ կապված, որ ուղղակի ծիծաղելի է։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, որ այդ որոշման ընդունումը պայմանավորում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի առկայությամբ, քանի որ ցանկություն կա եվրոպական ժողովրդավարական համայնքին մոտ լինել։ Բայց հարցն այն է, որ նախ՝ Հայաստանն իր կառավարման ժամանակահատվածում շատ ավելի է հեռացել ժողովրդավարությունից, իսկ ընդդիմադիրների գլխավերևում կախված է քաղաքական հետապնդումների սուրը։ 2018 թվականից հետո տեսնում ենք, թե ինչպես է իրավապահ համակարգը որպես գործիք օգտագործվում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մարդկանց ճնշելու համար, ինչպես են ոտնձգություններ կատարվում դատական իշխանության նկատմամբ, ինչպես են քպացվում բոլոր անկախ ինստիտուտները և այլն։

Մյուս կողմից՝ Հայաստանում աստիճանաբար տեղի է ունենում իշխանական լծակների գերկենտրոնացում վարչապետի լիազորություններն իրականացնող անձի ձեռքում։ Փաշինյանը մի ժամանակ խոստանում էր, որ տեղի է ունենալու նախագահի ինստիտուտի լիազորությունների ավելացում, բայց դրա փոխարեն միայն իր լիազորություններն են ավելանում։ Իսկ այս իրողությունը լիովին հակասում է իշխանությունը ապակենտրոնացնելու և հակակշիռներ ստեղծելու ժողովրդավարական սկզբունքին։

Ի միջիայլոց, եթե ԵՄ-ն այդքան կարևորում է ժողովրդավարությունը՝ որպես առանձին քաղաքական իրողություն, ապա ինչո՞ւ է սիրաշահում բռնապետական Ադրբեջանին, աչք փակում Բաքվի ռեժիմի կողմից իրագործված հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերի առաջ և էներգակիրներ գնում այդ երկրից։

Բայց վերադառնանք մեր խնդիրներին: Ուշագրավ է, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը պայմանավորում է համապատասխան օրենքի ընդունմամբ ու այդ հարցում հանրաքվեի նախաձեռնությամբ: Իրականում արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններին վերաբերող վճռական որոշումները միայն հանրաքվեով կամ օրենքի ընդունմամբ հնարավոր չէ լուծել, քանի որ այն երկկողմանի գործընթաց է։ Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ԵՄ-ում պատրաստ են մեզ ընդունել, թե՞ ոչ։ Եթե ԵՄ-ն պատրաստ չէ մեզ ընդունել, և ընդամենը խնդիր ունի գլխներիս տակ փափուկ բարձ դնել, ապա կարող ենք մի քանի հանրաքվե անցկացնել, տասնյակ օրենքներ ընդունել, դրանից ոչինչ չի փոխվի։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման համատեքստում Փաշինյանը շեշտում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու գործոնը Եվրամիության, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ։ Այս հարցում ևս նա իրականությունը խեղաթյուրում է, քանի որ իր իշխանությունը լրիվ հակառակն է արել։ Ի մասնավորի, Փաշինյանի իշխանությունը արևմտյան պետությունների բարեհաճությանն արժանանալու համար փորձել է հակառուսական քաղաքականություն վարել, առճակատվել Ռուսաստանի հետ, երկրում հակառուսական տրամադրություններ հրահրելով՝ ցույց տալ, որ մեր դժբախտությունների պատճառը ոչ թե իր վարած անհեռատես քաղաքականությունն էր, այլ այն, որ դաշնակից Ռուսաստանը «դավաճանեց» մեզ։

Չնայած, նաև պետք է նշել, որ այս անգամ Դավոսում իր արած հայտարարություններում Ռուսաստանի հետ կապված իր դիրքորոշումներում որոշակի մեղմացում է նկատվում, քանի որ մի ժամանակ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում նա անընդհատ բողոքում էր, թե Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ դաշնակիցները մեզ միայնակ թողեցին։ Թերևս նրա հռետորաբանության մեղմացումը կամ որոշակիորեն «զադնի դնելը» պայմանավորված են արտգործնախարար Միրզոյանի ու Լավրովի հանդիպման և ՌԴ նախագահ Պուտինի հետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի արդյունքներով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԸնտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացելՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևԻմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան
Ամենադիտված