Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան Ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ Օկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք Չալաբյան Արտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն Կովկասում


Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործիչների կառավարման ժամանակահատվածներին գնահատականներ տալու տեսանկյունից կարևոր է նաև դիտարկել, թե ինչպես են կյանքի կոչվել նրանց խոստումներն, ու ինչ դրական փոփոխություններ են կատարվել պետության համար։

Բնական է, որ իշխանության հասած մարդիկ փորձում են անդրադառնալ իրենց խոստումներին՝ ցույց տալով, թե իրենք հավատարիմ են իրենց հայտարարություններին՝ դրանով իսկ շահելով հանրային վստահությունը։ Խնդիրն այն է, թե որքանով է այդ ամենը կատարված լինում, կամ որքանով են գործիչները պարզապես ստում:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 7-րդ տարվա շեմին ու առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով։ Հասկանալի է, գլոբալ առումով ավիրումից, ձախողումից, փլուզումից զատ ոչինչ չի արվել, ուստի նա իր խոստացածների շրջանակներում, որպես կանոն, ներկայացնում է որևէ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորում։ Կամ էլ առավելագույնը նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում ինչ որ մեկերկու գույքի, գումարի, հողատարածքի հանձնումը պետությանը, որը ներկայացվում է այնպես, թե «թալանվածը ժողովրդին է վերադարձվում»։ Դեռ մի կողմ թողնենք, որ իրականում ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում, այլ ընդհակառակը, օրավուր աղքատացնում են «հպարտ քաղաքացիներին», մյուս կողմից՝ այնպիսի չնչին փաստեր է հրապարակում, որ ծիծաղից բացի այլ զգացողություն չի առաջացնում:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր խոստումներին, ապա այս հարցերում, հասկանալի է, նա լռում է. ասելիք չկա, քանզի ոչինչ չի արվել, նույնիսկ հակառակը՝ խոստացածի լրիվ հակառակն է արվել: Այդպիսի խոստումները հարյուրներով են չափվում: Փորձենք թարմացնել բոլորիս հիշողությունն ու հերթով ցույց տալ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում մոլորեցնել մարդկանց։ Այս անգամ կանդրադառնանք մեկ օրինակի, ցավոտ, ողբերգական օրինակի: Տեսեք՝ Փաշինյանը ժամանակին համոզիչ կերպով հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ընդ որում, նա ընդգծում էր, թե «բացառվում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի ու պետականությունների շահերին հակառակ կամ չհամապատասխանող ձևով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել»։ Արդյունքում այսօր Արցախում հայ չկա, որ արցախահայության շահերի հարց էլ բարձրացվի։ Ու չնայած այն հանգամանքին, որ նա անձամբ Ստեփանակերտում արցախցիների առաջ կանգնած նշում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այլ փորձում է «ապացուցել», որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ քննարկվել է միայն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը։

Ավելին, դեպքեր կան, երբ Փաշինյանը կատարել է Արցախի հետ կապված իր խոստումների լրիվ հակառակը։ Ժամանակին նա նշում էր, որ եթե հանկարծ Արցախի հարցում լուծում նախանշվի, ապա ինքը կգա ու այն ժողովրդի հետ կքննարկի։ «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ», - ընդգծում էր նա։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին հանրությունը հանկարծ մամուլից իմացավ, երբ Փաշինյանը մարդկանց կանգնեցրեց արդեն կատարված փաստի առաջ։ Իսկ դրանից հետո էլ մարդիկ անակնկալ տեղեկացան, որ Պրահայում քառակողմ հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ «հպարտ քաղաքացիների» կարծիքը ոչ ոք չէր հարցրել։

Փաշինյանի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության ճանաչումը հայկական կողմի համար միայն տնտեսական առումով, ըստ համեստ հաշվարկների, ենթադրում է մոտ 100 մլրդ դոլար գումարի կորուստ, ինչն ահռելի թիվ է։ Բայց դա միայն թիվ է, իսկ Փաշինյանի պատճառած ողբերգությունը սոսկ թվերով չի չափվում: Ընդհանրապես, քաղաքական գործիչների հիմնական գնահատականը պատմությունն է տալիս։ Ուզենք թե չուզենք՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը պատմության մեջ նշանավորվելու է նրանով, որ հենց ինքն է մեր հայրենիքի մի հատվածը, որի վրա հայերն ապրել են մշտապես, հազարամյակներ շարունակ, հանձնել թշնամուն։

Կհիշվեն նաև Արցախի հետ կապված նրա խոստումները, կհիշվեն նրա պատճառած ահռելի վնասները, իսկ ահա նրա կողմից ասֆալտապատված (ընդ որում՝ խայտառակ անորակ) ու լուսավորված մի քանի փողոցի մասին տարիներ հետո ոչինչ չի հիշվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին Փաշինյանը հենց այս հոդվածներով է պատժվելու․ Ավետիք Չալաբյան Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական ​​փառատոնՓաշինյանի պես սրբապիղծն ընդունակ է ամեն ինչի. քաղաքացիՍահմանադրությունն այսօր ոչ միայն իրավական, այլ նաև ազգային անվտանգության հարց է․ Նաիրի Սարգսյան Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան «ՀայաՔվեն» շնորհավորում է ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըԼուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը թիմակիցների հետ մասնակցում է Սամվել Կարապետյանի պաշտպանության երթինՆաիրի Սարգսյանը մասնակցում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքին Որքան կտևի Ռուսաստան-Ադրբեջան հակամարտությունը․ BBC Եկեղեցու դեմ ելնողները վաղը քրեորեն պատժվելու են. Ատոմ ՄխիթարյանՈստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Մենք պետք է ինտեգրվենք բոլոր այն կառույցներին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի անվտանգության, բարեկեցության խնդիրը լուծելուՆախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվՕկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել ենՓաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարքՊատշգամբը փլուզվել է մի կնոջ վրա, ծառեր են ընկել մեքենաների վրա. ՌԴ (տեսանյութ) Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք ՉալաբյանԱրտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն ԿովկասումԻնչպես Դիանա Հարությունյանը հուզվեց՝ անակնկալ ամուսնության առաջարկություն ստանալիս. Բացառիկ հոլովակ Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Արևմուտքը կատաղել է ՇՀԿ-ին անդամակցելու որոշման առիթով Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմումՕդի ջերմաստիճանը վաղը կնվազի Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբում և ռեստորանային համալիրում«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Աջափնյակի գրասենյակն սկսում է դասընթացների և միջոցառումների շարքՀայաՔվեն» կազմակերպել է «Արվեստի ձայնը» խորագրով համաժողով` մեկտեղելով առաջատար մտավորականներին Բրիտանացիները կկարողանան արևային վահանակներ տեղադրել իրենց պատշգամբներում Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի մի շարք հասցեներում, Տավուշի մարզի որոշ բնակավայրերում հուլիսի 7-ին Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանը26 աթս-ներ հարձակվել են Ռոստովի մարզի վրաՀանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվելՍամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե ՀովհաննիսյանԿրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ է
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված