Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն Մանվելյան Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Սպասվում է նաև կարճատև անձրև․ եղանակն այս օրերին «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Արարատ Միրզոյան Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել


Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալիևյան ռեժիմի կողմից ապօրինի պատանդառված և նույնքան ապօրինի գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ու մի խումբ այլ հայ գերիների դեմ խայտառակ մեղադրանքներով Բաքվում մեկնարկած «դատավարական» ֆարսը լայն արձագանք ստացավ Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Բայց հատկանշական է, որ առավել ակտիվ արձագանքեցին հասարակական լայն շրջանակներ, քաղաքական ուժեր՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, անհատ գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի բարեկամ օտարազգի գործիչներ: Այդ արձագանքներն առավել ևս ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի բացարձակ անտարբերությունը, եթե չասվի՝ անհաղորդ մնալն ու քար լռությունը Բաքվում բեմադրվող «դատական» խայտառակության վերաբերյալ:

Հասկանալի է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև այդ խմբակցության առանձին ներկայացուցիչներ, նրանց առանցքը կազմող ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դատապարտեցին ալիևյան ոճրագործ կլանի կողմից իրականացվող այդ դատական ֆարսն ու զորակցություն հայտնեցին թշնամական գերության ճիրաններում հայտնված մեր հայրենակիցներին:

Արտախորհրդարանական ուժերից տպավորվեց ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ՀՀ իշխանությունների անհաղորդ վարքագծի վերաբերյալ քննադատական (մեղմ ասած) գնահատականներով:

Առանձին հայտարարությամբ ու մեր պատանդառված հայրենակիցներին աջակցելու խոսքով հանդես եկավ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև տեղեկացրեց իր կառույցների միջոցով իրականացրած աշխատանքների ու դրանց արդյունքների մասին: Մասնավորապես տեղեկացանք, որ խնդրին անդրադարձել են աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն էլ, ի լրումն ամենի, ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ չնայած վաղօրոք արված բազմաթիվ զգուշացումներին, որոշակի աշխատանքներ իրականացնելու կոչերին, Բաքվի «դատավարությանը» Հայաստանի հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքների մեջ մի տեսակ անակնկալի զգացողություն կար:

Հետաքրքրական է «Հայաքվեի» նախաձեռնողներից Ավետիք Չալաբյանի արձագանքը: Նա բավականին դիպուկ նկարագրեց վերը նշված «անակնկալի» պահը՝ նշելով, որ շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:

Մյուս կողմից՝ Ավետիք Չալաբյանը միանգամայն իրատեսական ու գործնական առաջարկություններ ընդգծեց: Նշենք մի քանիսը.

«Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի:

Մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից:

Հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձնման»:

Առաջարկվում է նաև սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ներուժը կենտրոնացնել մեր պատանդների ազատման խնդրի վրա: Մեծ հաշվով այն, ինչը մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, ի լրումն, շեշտելով «դատել դատողներին» մոտեցումը կիրառելու հնարավորությունները: Դժվար չէ նկատել, որ ՀՀ իշխանություններն արել են առաջարկվածի տրամագծորեն հակառակը:

Կարելի է էլի շատ արձագանքներ նշել, և հուսով ենք՝ գործիչները, ուժերը, որոնց անվանապես չհիշատակեցինք, ըմբռնումով կվերաբերվեն այդ հանգամանքին: Լավ, իսկ ի՞նչ ասացին իշխանավորները: Ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանի իշխանությունը: Գործնականում կարելի է հիշատակել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, քպական Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը: Հա, մեկ էլ ՄԻՊ-ը որոշեց հիշեցնել իր գոյության մասին: Վե՛րջ: Երկու դեպքում էլ հայտարարություններն այնպիսին էին, որ նման տեքստ կարող էր գրել, օրինակ՝ Մոնղոլիայի կամ, ասենք, լավ, Գերմանիայի որևէ պաշտոնական ներկայացուցիչ:

Էլ ավելի խայտառակ ստացվեցին անմիջականորեն 1-2 կարկառուն քպականների արձագանքները, որոնք հանգեցին... ընդդիմությանն ու գերության մեջ հայտնվածների հասցեին գրեթե բացահայտ մեղադրանքների: Մեկ էլ փուչ մեղադրանքների, թե՝ այ, որ Արցախի ղեկավարները մեզ չլսեցին, Սոֆիա չգնացին բանակցելո՜ւ... և այլն, և այդպես շարունակ:

Մինչդեռ, առանց այդ էլ հայտնի էր, իսկ վերջին օրերին թե՛ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը, թե՛ Արցախի ԱԺ ներկայացուցիչը հրապարակավ բացահայտեցին, որ Փաշինյանը անմիջականորեն, «օնլայն» ռեժիմով ոչ միայն տեղյակ է եղել Արցախի «լուծարման» (2023 թ. սեպտեմբերի 19-23-ի) «բանակցություններից», այլև որոշակիորեն մասնակցել է այդ «թղթի» խմբագրմանը:

Վերջին հաշվով, ինչի մասին է խոսքը, եթե հենց Փաշինյանն է ուրացել Արցախը, ու հենց դրանից հետո է տեղի ունեցել Արցախի 9 ամիս տևած շրջափակումն ու հաջորդող զավթումն Ադրբեջանի կողմից: Ավելին, 2024 թվականի ընթացքում ադրբեջանական ղեկավարության հետ «բանակցային» շփումներում Փաշինյանի իշխանությունը չի բարձրացրել պատանդների վերադարձի հարցը: Ու այդ խորապատկերում հիմա կարկառուն քպականներից մեկը թոթովում է, թե... չենք հանրայնացնում հարցը, որ չվնասենք, դա խաղաղության պայմանագրի բանակցություններին կվնասի ու նման այլ, ընդամենը սեփական անգործությունն արդարացնելուն ուղղված մանիպուլյատիվ արտահայտություններ:

Փաստ է, որ Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն հանդես չեն եկել հայտարարություններով: ԱԺ-ն չի դիմել աշխարհի խորհրդարաններին, համագործակցային կազմակերպություններին՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարան և այլն: Ի՞նչ են արել: Ոչի՛նչ չեն արել:

Չնայած, չէ, Փաշինյանն անձամբ մի բան արել է. չարախոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հասցեին: Այս հարցում ՀՀ իշխանություն համարվողների անհաղորդությունը ձգտում է մեղսակցության, ու պատահական չէ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ ընդգծում են այն, որ նման իրավիճակի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած թիմն են՝ իրենց վարած «քաղաքականությամբ», որն, ըստ էության, ադրբեջանական ու թուրքական շահերի բացահայտ սպասարկման է վերածվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Ozon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Սպասվում է նաև կարճատև անձրև․ եղանակն այս օրերին «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին «Վայ, վայ վառվում եմ»… Անդրեի կնոջ նոր հուզառատ հրապարակումն ու գրառումը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Արարատ Միրզոյան Անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան․ Վարդապետյանը հետքայլ չի անում Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք ՉալաբյանՏաթևն ու Նժդեհը գնում են Ռուսաստան. որն է պատճառը. բացառիկ մանրամասներ Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Կենսաթոշակների մասինՔուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի «Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՊուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ» Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ» «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ» Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօր«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամասԱյսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպՓաշինյանը թող գործով ապացուցի իր խոսքերը. գյումրեցիՄարդիկ ատում են Փաշինյանին, նա չի կարող անվերջ ձգել իշխանությունը. Ավետիք ՉալաբյանՍուրեն Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի ու կրակոցների մասին YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել Արցախահայ ընտանիքը ապրիլից, որ ստանա 80.000 դրամ, վարձավճարը ինչպե՞ս է վճարելու, թե՞ մնալու է անտուն Վենետիկը կարող է ջրի տակ անցնել 2150 թվականի դրությամբ. հետազոտություն «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը Սորոսական ցանցին ամերիկյան ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր իրավիճակ է» ստեղծել Գյումրիում Ես կարծում եմ՝ մենք ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք․ Փաշինյան 3 տարեկան աղջիկը ատրճանակով կրակել է մեկ տարեկան քրոջ գլխին․ նա տեղում մահացել է Չափազանց կարևոր իրադարձություն է կատարվել. Նիկոլ Փաշինյան Կանխատեսե՞լ էր արդյոք Լյուսյա Հակոբյանը որդու մաhը. բացառիկ հոլովակ ՀԻՄԱ․ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին
Ամենադիտված