Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ Մեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր Ավետիսյան IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասին Միջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր Կամենդատյան Նուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել է


Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է

Հասարակություն

2024 թվականը «Մի դրամի ուժի» համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Սկսենք նրանից, որ տարեվերջին նախագծի ընդհանուր բյուջեն հատեց 200 միլիոնի սահմանը, իսկ անցած տարվա մի դրամների հանրագումարը ռեկորդային թիվ գրանցեց՝ գրեթե 50 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է կրթությանը, առողջապահությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնապահպանությանն ուղղված մեր կարևոր գործերին միացած օգտատերերի քանակը։

2024-ին ֆինանսավորված ծրագրերի գերակշիռ մասը՝ 5 ծրագիր, ուղղված էր կրթությանը։ Մնացած ծրագրերը վերաբերում էին առողջապահական, սոցիալական և բնապահպանական ոլորտներին։ 

Շահառու 12 հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը զուգահեռ, «Մի դրամի ուժը» պարբերաբար անդրադարձել է նաև շահառու ՀԿ-ները ներկայացնող առանձին անհատների՝ արժանացնելով նրանց անհատական նվիրատվությունների:

Այժմ արված գործերի մասին․

«Մի դրամի ուժի»  2024-ին առաջին ծրագիրը՝ 3 665 972 դրամ բյուջեով, ուղղվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։  «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլ նաև անմիջապես շահառուներին․ հավաքված գումարից 1 միլիոնի չափով «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացավ 50.000-ական դրամ արժեքով idplus նվեր քարտ, որով հնարավոր է  գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն։

Փետրվարին կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերվել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մի դրամի ուժի» մարտ ամսվա ծրագրի շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4․017․648 դրամը ՀԿ-ն ուղղեց Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ապրիլ ամսվա ծրագրի շահառուն 4090 հիմնադրամն էր, որը կուտակված 3․913․063 դրամ գումարն ուղղեց քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հավաքված գումարից 1 միլիոնը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացվեց հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։

Մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման  հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։  Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն  ուղղեց իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։

Հունիս ամսվա ընթացքում հավաքված 4․046․161 դրամ գումարը IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ամառային կրթական ճամբարին։

Հուլիսին հավաքված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։ 

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն էր։ Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի՝ արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Սեպտեմբեր ամսվա շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր, որը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

Հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ,  փոխանցվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Նոյեմբեր ամսվա ընթացքում հավաքագրված 4․479․792 դրամն ուղղվեց Armenia Tree Project հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ «Մի դրամի ուժի» հավաքագրած ավելի քանի 4 միլիոն ՀՀ դրամի շնորհիվ տնամերձ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 5.119.225 դրամ գումարը փոխանցվեց «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

Ահա այսպես, փոքրիկ քայլերով ու մի դրամներով «Մի դրամի ուժն» ապացուցում է, որ հնարավո՛ր է անել մեծ ու կարևոր գործեր՝  առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Պետք է ընդամենն ունենալ բարի գործ անելու կամք և բոլոր վճարումներն անել Idram&IDBank հավելվածով կամ ընկերությունների տերմինալներով ու առցանց հարթակներով, և հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամ և IDBank ընկերությունները «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը կփոխանցեն ամենակարող մեկ դրամները:

Իսկ 2025-ը «Մի դրամի ուժի» համար լինելու է հոբելյանական։ Ուրեմն սպասեք նոր ու կարևոր ծրագրերի․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված