Արարատի պատկերով դասագրքերը մրցույթներում չեն հաղթում. Ատոմ Մխիթարյան Սպասվում է ձյուն, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայում Ոնց ապրեմ այսպես, առանց քեզ․ Անդրեի հրապարակումը՝ Վալենտինի տոնին Տե´ր ենք Հայոց ցեղասպանության պատմական հիշողությանը. «ՀայաՔվե» Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ Սարգսյան ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ Բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի և մի շարք այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցում է ԱՄՀ-ի կազմակերպած համաժողովին Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով


Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում։ Եվ ընթացքի մեջ է աշխարհակարգի փոփոխության ու նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում միաբևեռ աշխարհակարգ էր հաստատվել ԱՄՆ-ի գերակայությամբ, ապա ներկայում իրավիճակը փոխվում է հօգուտ բազմաբևեռ աշխարհակարգի։

Այս իրողությանը նպաստում են նաև ԱՄՆում տիրող տրամադրությունները և Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ նա առաջարկում է առաջին հերթին կենտրոնանալ իրենց երկրի ներքին խնդիրների լուծման վրա և անիմաստ է համարում աշխարհի մակարդակով բոլոր գործընթացներին միջամտելը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ միջամտությունները և ճնշումները նաև հակազդեցություն են առաջ բերում։ Իսկ մյուս կողմից էլ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների սերտացում։ Արևմուտքի ճնշումների հետևանքով, օրինակ՝ ընդլայնվում է համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև, ինչը ամերիկյան որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես վտանգավոր գործընթաց, որը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնի շահերին։

Սկզբնապես կանխատեսվում էր, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների և բազմաթիվ պատժամիջոցների արդյունքում այդ երկիրն ուղղակի տնտեսապես ծնկի կգա ու ի վիճակի չի լինի ֆինանսավորել պատերազմը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի ակնկալիքները զուր էին։ Ճիշտ է՝ պատժամիջոցների ադյունքում Ռուսաստանը մեծ տնտեսական կորուստներ ունեցավ, սակայն կարողացավ իր տնտեսության հոսքերը վերակազմավորել, արտահանման ուղղությունները շատ արագ փոխել դեպի Արևելք՝ հիմնականում ահռելի սպառման շուկա ունեցող Չինաստան և Հնդկաստան։ Ռուսաստանին հաջողվեց նաև շատ արագ իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա, որի արդյունքում ռազմարդյունաբերությունը դարձել է տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը։ Ու հիմա ռուսական տնտեսության աճի դինամիկան ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրների տնտեսություններինը։

Մյուս կողմից էլ՝ Սպիտակ տանը հասկանում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը ինչ-որ պահի կարող է ծավալվել ու ընդլայնվել՝ իր մեջ ընդգրկելով բազմաթիվ երկրներ՝ այդ թվում վերածվելով ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի։ Բացի այդ, էսկալացիայի շարունակությունը կարող է նաև շատ վտանգավոր իրադարձությունների պատճառ դառնալ։ Մեկ անգամ չէ, որ փորձագետները զգուշացրել են, թե Կարիբյան ճգնաժամից հետո երբեք այսքան մոտ չենք եղել միջուկային պատերազմին, ինչպես հիմա։ Իսկ միջուկային պատերազմը երաշխավորում է փոխադարձ ոչնչացումը։ Մոսկվայից էլ հասկացնում են, որ եթե հարցը հասնի Ռուսաստանի գոյության հետ կապված վտանգին, ապա իրենք կաշկանդված չեն լինելու միջուկային զենք կիրառելու հարցում։

Ուկրաինան էլ մեծ հաշվով իրականություն չի դարձրել Արևմուտքում առկա սպասելիքները։ Կիևից միշտ համոզում էին, որ եթե արևմտյան երկրներն ավելացնեն իրենց օգնությունը, ապա Ուկրաինան կսկսի մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանել, բայց ուկրաինական հակահարձակման փորձերը հիմնականում ձախողվեցին։ Բազմաթիվ արևմտյան փորձագետների կողմից սխալ է համարվում նաև Կուրսկի ուղղությամբ ուկրաինական հարձակումը, քանի որ դրա արդյունքում ուկրաինական զինված ուժերի առանցքային ստորաբաժանումները ուկրաինական ճակատից տեղափոխվեցին դեպի Կուրսկի հատված, ինչի արդյունքում Ուկրաինայի արևել յան հատվածում ռուսներն առավելություն ստացան և շարունակում են առաջխաղացում գրանցել՝ նորանոր տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության տակ։

Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ խոշոր օգնություն է ուղարկում Ուկրաինային, սակայն դրանք վերջին ճիգերն են, քանի որ Թրամփի վարչակազմը փոխելու է Ուկրաինական պատերազմի հարցում տարվող քաղաքականությունը։ Թրամփի երդմնակալությունից դեռ օրեր առաջ նրա թիմն արդեն սկսել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու գործընթացը։ Ընդ որում, եթե նախկինում Կիևն առավելապաշտական ձգտումներ ուներ, ապա առկա իրավիճակում Վաշինգտոնից Ուկրաինային փորձում են մղել զիջումների։ Դրա համար էլ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարում էր, թե իրենք չեն պատկերացնում վտարումը «յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից», այդ թվում՝ Ղրիմից։ Մյուս կողմից էլ՝ Թրամփի թիմից Ուկրաինային հասկացնում են, որ իրենք չեն պատրաստվում շարունակել նախորդ վարչակազմի քաղաքականությունը և ֆինանսավորել մի պատերազմ, որը ոչ մի դրական արդյունք չի տալիս, ուստի այլ ճանապարհ չի մնում, քան ռուսական կողմի հետ երկխոսությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատի պատկերով դասագրքերը մրցույթներում չեն հաղթում. Ատոմ ՄխիթարյանՍպասվում է ձյուն, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայումՈնց ապրեմ այսպես, առանց քեզ․ Անդրեի հրապարակումը՝ Վալենտինի տոնին Տե´ր ենք Հայոց ցեղասպանության պատմական հիշողությանը. «ՀայաՔվե»Պատերազմից 5 տարի անց նույնականցմամբ գտնվել են եղբայրների մարմիններըՊարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ ՍարգսյանԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետԲախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԻ՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումԱրյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք Չալաբյան Հանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերով Հայաստանը ներկայացնող Փաշինյանը, որն ԱՄՆ էր գնացել հասկանալու՝ արդյոք Թրամփի վարչակազմն իրեն պատրա՞ստ է աջակցել, թե՞ ոչ, այնտեղից վերադարձել է ձեռնունայն. ՀայաՔվեՄյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ» «Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ» Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ» Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ» Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ» Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ» Միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան ԶՊՄԿ-ն աջակցում է համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը. «Արի Կապան, ինքնաթիռով» ֆոտո-ցուցահանդես` Զվարթնոց օդանավակայան 2-րդ հարկումԱդրբեջանի ճնշումները դիվերսիֆիկացվում են. Փաշինյանը ներկայացրեց Բաքվի նպատակները. Մենուա Սողոմոնյան Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի և մի շարք այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցում է ԱՄՀ-ի կազմակերպած համաժողովին Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսովՎարչախումբը փորձում է մոռացության մատնել ցեղասպանության հիշողությունը. Արմեն ՄանվելյանԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ 17-ամյա տղան Վանաձորում ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել բժշկական կենտրոն Օդի ու ջրի պես պետք ա, անտարբեր չանցնեք… Աննա Մանուչարյանը օգնության կարիք ունի 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է Մյունխենում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հանդիպումը ՌԴ-ն և Իրանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույն մոտեցումներն ունեն. Զախարովա Վիրուսներն ինձ էլ չխնայեցինԻշխանությունը պետական բուհերը կա՛մ կմիավորի, կա՛մ կփակի. Ատոմ Մխիթարյան Շվեդ գիտնականները մշակել են արևային մարտկոցների վերամշակման մեթոդ Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու․ ինչ է հայտնի Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Պետք է մեր հասարակությանը դուրս բերել թմբիրից. Դավիթ ՍարգսյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնի տիկտոկերի «Honda»-ն այրողին հայտնաբերել են. որոշում է կայացվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են
Ամենադիտված