Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ Սարգսյան ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ Բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի և մի շարք այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցում է ԱՄՀ-ի կազմակերպած համաժողովին Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ 17-ամյա տղան Վանաձորում ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել բժշկական կենտրոն 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է


Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին նոր է սկսվել, և արդեն տարածաշրջանային զարգացումների որոշ ուղղություններ նախանշվում են: Ալիևն իր ասուլիսում սկսեց սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Իսկ ագրեսիվ հռետորաբանության բովանդակային հատվածը կարելի է բաժանել մի քանի մասի։

Առաջինը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է սպառազինություններ ձեռք բերի, քանի որ դա «սպառնալիք» է ստեղծում Ադրբեջանի համար։ Այս պահանջն իր մեջ ներառում է այն, որ Հայաստանը չպետք է նորմալ բանակ ունենա ու պիտի փաստացի զինաթափվի, ինչը նշանակում է Հայաստանի չեզոքացում՝ որպես տարածաշրջանային գործոն։ Իսկ Հայաստանից նշում են, թե պաշտպանողական սպառազինություն են ձեռք բերում, ինչը երկրի իրավունքն է իր պաշտպանողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկում են սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմ ստեղծել։ Բնականաբար, Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման մեխանիզմին չի համաձայնի, ինչպես չի համաձայնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Ուղղակի Ադրբեջանին պետք է ռազմական ագրեսիա սկսել՝ Հայաստանի զինաթափման գործընթաց սկսելու անվան տակ։ Մյուս պահանջը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ու Ալիևը հստակ հասկացնում է, որ Հայաստանը պատնեշ է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, և եթե Երևանը խաղաղ ճանապարհով այդ միջանցքը չտրամադրի, միևնույնն է, իրենք ռազմական ուժով են վերցնելու։ Միջանցքի գաղափարը բխում է պանթուրքական ծրագրերից, որը պետք է հնարավորություն տա Թուրքիային ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի, ապա՝ միջինասիական թյուրքախոս երկրների հետ։ Ճիշտ է՝ Թուրքիան Վրաստանով անցնող երկաթուղիների ու ճանապարհների, ինչպես նաև Իրանով անցնող ավտոճանապարհների միջոցով կապվում է Ադրբեջանի հետ, բայց հարցն այստեղ Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապ ապահովելն է։ Բայց թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ոչ միայն Հայաստանով ճանապարհն է մտնում ու դրա վերահսկողությունը, այլ նաև Հայաստանի բուն տարածքի բռնազավթումը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը»՝ բանակցություններ սկսելով նրանց համայնքի ներկայացուցիչների հետ։ Իսկ այս թեմայի ակտիվացումը, բնականաբար, ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները կոնկրետ ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակներ է հետապնդում, որպեսզի հետագայում էթնիկ թյուրք տարրով Թուրքիան և Ադրբեջանը կապվեն միմյանց ու հայերն աշխարհագրական պատնեշ չկազմեն։

Այլ հարց է, որ Հայաստանում ՀՀ իշխանությունները մոլորեցնում են մարդկանց, թե իրենք շարժվում են խաղաղության կառուցման ճանապարհով։ Ու դրա շրջանակներում ներկայացվում է այն որոշումը, թե սահմանազատումը շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Բայց Ադրբեջանը միանգամից չէ, որ ցանկանում է ամեն ինչ ստանալ, այլ աստիճանաբար։ Իսկ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը կարող է բարելավել իր դիրքերը, ստանալ անկլավները՝ դրանով իսկ հաղորդակցային ու ենթակառուցվածքային առումով խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Իսկ սահմանի հստակեցումն ու սահմանազատումը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, քանի որ նոր ագրեսիա ձեռնարկելու համար միշտ էլ պատրվակներ կարող են գտնել՝ հատկապես շահարկելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։ Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է բարձրացնել ոչ միայն արցախցիների, այլև Բաքվի, Սումգայիթի, Դաշտային Արցախի և այլ բնակավայրերի հայերի վերադարձի հարցը։ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում ոչ միայն այս ուղղությամբ, այլև գերիների թեման է գլխավորապես անարձագանք մնում։ Իսկ երբ հնարովի գործերով դատական վճիռներ լինեն, ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մնան բանտում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է հետապնդումներ իրականացնել նաև Արցախի հետ կապված այլ գործիչների նկատմամբ ու միջազգային հետախուզում հայտարարել։ Բացի դրանից, Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո կարող է պահանջել իրեն հանձնել Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից քայլեր չկան արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու մասով։ Ադրբեջանական ինքնաթիռի ընկնելուց հետո էականորեն սրվեցին Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները, ինչը կապված էր հատկապես Ալիևի մեղադրանքների հետ, որով պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ուկրաինայում սպասվող հրադադարից ու ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Հեռանկարային առումով, ինչպես որ Ադրբեջանն ու Թուրքիան վարվում են Հայաստանի հետ, նույն կերպ էլ վարվելու են Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ականատես եղանք, թե Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերն ինչպես դուրս հանեցին Ռուսաստանին ու Իրանին. նրանք նույնը փորձելու են կատարել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բուն Ռուսաստանի ու Իրանի տարածքում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատերազմից 5 տարի անց նույնականցմամբ գտնվել են եղբայրների մարմիններըՊարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ ՍարգսյանԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետԲախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԻ՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումԱրյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք Չալաբյան Հանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերով Հայաստանը ներկայացնող Փաշինյանը, որն ԱՄՆ էր գնացել հասկանալու՝ արդյոք Թրամփի վարչակազմն իրեն պատրա՞ստ է աջակցել, թե՞ ոչ, այնտեղից վերադարձել է ձեռնունայն. ՀայաՔվեՄյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ» «Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ» Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ» Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ» Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ» Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ» Միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան ԶՊՄԿ-ն աջակցում է համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը. «Արի Կապան, ինքնաթիռով» ֆոտո-ցուցահանդես` Զվարթնոց օդանավակայան 2-րդ հարկումԱդրբեջանի ճնշումները դիվերսիֆիկացվում են. Փաշինյանը ներկայացրեց Բաքվի նպատակները. Մենուա Սողոմոնյան Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի և մի շարք այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցում է ԱՄՀ-ի կազմակերպած համաժողովին Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսովՎարչախումբը փորձում է մոռացության մատնել ցեղասպանության հիշողությունը. Արմեն ՄանվելյանԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ 17-ամյա տղան Վանաձորում ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել բժշկական կենտրոն Օդի ու ջրի պես պետք ա, անտարբեր չանցնեք… Աննա Մանուչարյանը օգնության կարիք ունի 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է Մյունխենում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հանդիպումը ՌԴ-ն և Իրանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույն մոտեցումներն ունեն. Զախարովա Վիրուսներն ինձ էլ չխնայեցինԻշխանությունը պետական բուհերը կա՛մ կմիավորի, կա՛մ կփակի. Ատոմ Մխիթարյան Շվեդ գիտնականները մշակել են արևային մարտկոցների վերամշակման մեթոդ Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու․ ինչ է հայտնի Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Պետք է մեր հասարակությանը դուրս բերել թմբիրից. Դավիթ ՍարգսյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնի տիկտոկերի «Honda»-ն այրողին հայտնաբերել են. որոշում է կայացվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Պատասխանել եմ քաղաքացիներին հետաքրքրող շատ կարևոր հարցի․ Նաիրի Սարգսյան Բաքվի դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց «գործերով» շինծու դատավարությունըՈղբերգական վրաերթ Միկոյան փողոցում․ 67-ամյա տղամարդ է մաhացել «Դեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը
Ամենադիտված