Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


«Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացին այսօր ապրում է մի իրականության մեջ, երբ նրան ամեն օր հրամցվում է տարատեսակ ինֆորմացիա: Չի հասցնում մեկը վերլուծել, քննարկել, տեղ է հասնում մյուսը: Վերջին օրերին Հայաստանի իշխանություններն ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, սկսվեց ԵՄ անդամակցության օրինագծի շուրջ դիսկուրսը, ակտիվացան ՀԱԿՊ ու ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելու մասին քննարկումները: Մեկ այլ իրականության մեջ Ադրբեջանում ընթանում են շինծու դատավարություններ, որտեղ մեղադրյալի աթոռին մեր հայրենակիցներն են:

Արդյո՞ք ստորագրվող կամ քննարկվող փաստաթղթերը նման չեն փայլուն թղթով, գրավիչ փաթեթավորմամբ կոնֆետների, ընդ որում՝ փայլող թղթի ներսում ոչինչ չկա: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ ցանկացած պետության հետ համագործակցության խորացումը և զարգացումը դրական գործընթաց է: «Բայց ունենք բազմաթիվ նրբերանգներ: Սա քարոզչական դաշտում ներկայացվում է որպես փրկության փաստաթուղթ, ինչն աղերս չունի իրականության և ճշմարտության հետ: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանն ընդամենը ստացել է ավելի խոր համագործակցելու հնարավորություն, շեշտում եմ՝ հնարավորություն, այստեղ չկա որևէ իմպերատիվ նորմ, որով Միացյալ Նահանգները կստանձնի պարտավորություն Հայաստանի նկատմամբ՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, անվտանգային և այլն: Պարտավորության մասին այստեղ խոսք չկա: Ինչո՞ւ, որովհետև սա ռազմավարական համագործակցության կանոնադրություն է: Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնադրությունը նշանակում է, որ այդ հանձնաժողովի աշխատանքները պետք է կանոնակարգվեն տվյալ կանոնադրությամբ սահմանված նպատակների շուրջ:

Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ այսպիսի կանոնադրություններ է ստորագրել: Սա որևէ կերպ չպետք է շփոթենք ռազմավարական գործընկերության հետ: Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրերը միջպետական պայմանագրեր են, որոնք պարտադիր վավերացում են պահանջում, իսկ այս կանոնադրությունը վավերացրում չի պահանջում: Սա կողմերի մտադրությունների մասին ստորագրված փաստաթուղթ է: Թե ինչպես այն կռեալիզացվի, կկապիտալիզացվի գործնական և կիրառական քաղաքականության մեջ, արդեն կախված կլինի մի շարք գործոններից: Օրինակ՝ թե՛ աշխարհաքաղաքական պայմաններից, թե՛ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից հետապնդվող շահերից, կամ, առհասարակ, ինչպիսի՞ն կլինեն տվյալ պահին ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում, դրանք կլինեն առաջնահերթությա՞ն, թե՞ ոչ առաջնահերթության շարքում, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները, կկարողանա՞նք սա ռեալիզացնել, բերել ու հասցնել ռազմավարական համագործակցության կամ գործընկերության մակարդակի: Այս պահին պետք է ֆիքսենք՝ ունենք փաստաթուղթ, որը որոշակի շրջանակի համագործակցության հնարավորություն է տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ստացվում է, որ փաստաթղթի շուրջ առաջացած «աղմուկն» ավելի շատ է, քան օգո՞ւտը: «Սրա շուրջ ստեղծված թե՛ աղմուկը, թե՛ ընթացող քարոզչական հնարքները պետք է դիտարկենք տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական կոնյուկտուրայի մեջ: Ինչպիսի՞ն է այն: Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև հայկական քաղաքական դաշտը բաժանված են տարբեր հոսանքների, ընդ որում՝ ոչ թե գաղափարական, այլ արտաքին քաղաքական հոսանքների՝ արևմտամետ, ռուսամետ և այլն: Դեպի Արևմուտք անցման քարոզիչները պետք է ժողովրդին ցույց տան ինչ-որ ձեռքբերում, որով կհամոզեն նրան, թե՝ տեսեք, մեր ճանապարհը ճշմարիտ է, մեր ճանապարհը հնարավորություններ ստեղծող է: Դրա համար անհրաժեշտ է գոնե ցանկացած ձևի փաստաթուղթ, որտեղ շողշողուն բառեր կլինեն՝ ռազմավարական համագործակցություն, ռազմավարական նպատակ, ռազմավարական շահ: Սրանք բանալի բառեր են, որոնցով փորձ է արվում հասարակությանը համոզել, որ երբ Միացյալ Նահանգների հետ գնանք ռազմավարական գործընկերության, Հայաստանի բոլոր խնդիրները կլուծվեն, Ադրբեջանը կվախենա և այլևս չի հարձակվի: Քարոզչական դաշտում արդեն որոշ քարոզիչների կողմից կան թեզեր, թե Բաքուն անհանգստացած է այս փաստաթղթով, Բաքուն ուզում էր հարձակվել, բայց այլևս չի հարձակվի և այլն: Սրանք կոնկրետ խմբերին անհրաժեշտ թեզեր են, խմբեր, որոնք իրենց գոյությունը սրանով կարդարացնեն, որովհետև առանց արդյունքի նրանց գոյությունն անիմաստ է քաղաքական հարթության մեջ: Գանք իշխանություններին: Առջևում ընտրություններ են, արտաքին ճակատում Հայաստանի Հանրապետությունը չունի ձեռքբերումներ, ընդհակառակը՝ նոր մարտահրավերներ են: Ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ շատ ավելի խառն է, շատ ավելի քաոտիկ, չկա միասնություն, չկան այնպիսի գաղափարներ, որոնց շուրջ ժողովուրդը կհամախմբվի: Ունենք ներքին տարրալուծված, կամազրկված հասարակական պատկեր: Հասարակությունն այդ ամենի հետևանքով մարգինալացվում է: Հիմա իշխանությունը քվե խնդրելու կամ մուրալու համար պետք է ինչ-որ շողշողուն բառերով ձեռքբերումներ ցույց տա՝ անկախ նրանից՝ դրանք պրակտիկ քաղաքականության մեջ իրակա՞ն են, թե՞ ոչ, կգործարկվե՞ն, թե՞ ոչ: Նախընտրական քարոզչության համար սրանք անհրաժեշտություն են: Կարծում եմ, որ սա օգտագործվելու է հատկապես նախընտրական քարոզչության մեջ: Կասեն, որ Հայաստանի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացել է, որովհետև Միացյալ Նահանգների հետ ստորագրել ենք նման փաստաթուղթ: Բնականաբար, հասարակությունն էլ խորամուխ չի լինելու, թե դա ինչ փաստաթուղթ է: Այն ինչ-որ հանձնաժողովի կանոնադրությո՞ւն է, թե՞ այնպիսի փաստաթուղթ է, ինչպիսին, օրինակ՝ վերջերս ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, կամ այնպիսի գործընկերություն, ինչպիսին կա Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև: Հայաստանի իշխանությունները ստորագրված փաստաթուղթը ներկայացնելու են որպես երկնային մանանա, և շատերը, ցավոք, խորամուխ չլինելով խնդրի մեջ, հավատալու են, և մի մասն էլ քվե է տալու նրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս կերպ արդյոք էլ ավելի չի նվազո՞ւմ նաև մեր հանրույթի դիմադրողականությունը: Հույս ենք ունենում, որ ինչ-որ մեկը գալու է՝ մեզ պաշտպանելու և փրկելու: «Երբ խոսվում է ազգային դիմադրողականության մասին, այդտեղ կան բազմաթիվ նուրբ լարեր, որոնք միմյանց հետ փոխշաղկապված են: Ինչպես չափազանց նեգատիվն է ազդում հասարակական և ազգային դիմադրողականության վրա բացասական իմաստով, այնպես էլ երանության տանող քարոզչությունը, որ մեր փոխարեն մեր խնդիրները լուծելու են Միացյալ Նահանգները, իսկ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն էր: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մարդիկ, որոնք այսպիսի քարոզչություն են տանում, ոչ միայն Ռուսաստանի դեմ են գործում, այլ խորքում հենց Միացյալ Նահանգների և, ընդհանրապես, Արևմուտքի դեմ: Հասարակության մոտ ձևավորելով չափազանցված սպասելիքներ՝ նույն հասարակությանը պատրաստում են, որ վաղն էլ այն նույն կերպ հայհոյի Միացյալ Նահանգներին, Եվրոպական Միությանը, որ իրենց խնդիրներն իրենց փոխարեն չեն լուծել: Այս մարդիկ հայ ժողովրդին համոզում են, որ մեր փոխարեն ԱՄՆ-ն մեր խնդիրները կլուծի, դեպի ԵՄ քարոզչության շրջանակում մարդկանց համոզում են, որ լավ ենք ապրելու, մեր կենսամակարդակը լինելու է այնպիսին, ինչպիսին ԵՄ երկրներում է, մեր տեխնոլոգիական զարգացվածությունն է այդպիսին լինելու: Դա իրականում կեղծիք և խաբեություն է, որովհետև դրանց պետք է ինքնուրույն հասնես: Քեզ կաջակցեն, քեզ հնարավորություն կտան՝ մուտք ունենալ դեպի այդ շուկաներ կամ այդ տեխնոլոգիաներ, բայց դա պետք է անես ինքդ և քո ջանասիրաբար գործադրված աշխատանքի արդյունքում: Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու: Ցավոք, սա հասարակությանը չեն ասում, այլ ասում են միայն այն շողշողուն մասը, որը ոսկու նման փայլում է, բայց խորքում հիասթափություն է»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված