ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ջերմուկ» հանքային ջուր արտադրող հայկական «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ 1,5 միլիարդ ռուբլու հայց է ներկայացվել Ռուսաստանում նրա ներկայացուցիչների ու ներկրողների դեմ։ Ինչպես գրում է «Կոմերսանտը», հայցվորները վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի այրին և երկու դուստրերն են։ Գուսովը խմել է «Ջերմուկը» և մահացել այրվածքներից, քանի որ շշի մեջ ջրի փոխարեն քացախաթթու է եղել։
Ընտանիքը վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել Վլադիկավկազի խորհրդային շրջանային դատարան։ Գուսովի հարազատների պահանջած գումարը ներառում է շտապօգնության ծառայության վճարը՝ 5 միլիոն ռուբլի։ Բացի այդ, տուժող կողմը պահանջում է դադարեցնել «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը՝ մինչև բոլոր հանգամանքների պարզումը։