ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ կանցկացվեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականին, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նման զորավարժություններ անցկացվում են 2016 թվականից 3 տարին մեկ անգամ։
Միջոցառումները տեղի կունենան ապրիլի վերջին Թբիլիսիի մոտակա Կրծանիսի բազայում։ Դրանց կմասնակցեն զինվորականներ Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Վրաստանի հետ ռազմական համագործակցության մի շարք ծրագրերի դադարեցման մասին։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել «Ազնվական գործընկեր» համատեղ զորավարժությունները 2024-ին։