Արշակ Կարապետյան. «Միջանցքի անվան տակ մեզ պարտադրում են ազգային ինքնասպանություն» ​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում


Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկները

Blog
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ մարդկանցից շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:

Այստեղից սակայն չի հետևում, որ չենք կարող օգնել ընդհանրապես, և այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված: Մի քանի առաջարկ ներկայացնեմ ստորև, տեղի ունեցողի պատճառահետևանքային կապերի հստակ գիտակցությամբ՝

- պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի,

- ավելի մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից,

- հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձման,

- Սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ռեսուրսը կենտրոնացնել պատանդների ազատման խնդրի վրա, իրենց բնակության երկրներում լոբբիստական աշխատանքը դրա վրա սևեռելով: Հատուկ շեշտադրել աշխատանքը ՌԴ ղեկավարության հետ, քանի որ Բաքվում պատանդառված հայորդիները գտնվել են նրա խաղաղապահ ուժերի փաստացի պաշտպանության ներքո,

- Համաշխարհային հանրային կարծիքը սևեռել Բաքվում տեղի ունեցող դատաստանի վրա, ամեն կերպ հեղինակազրկելով այնտեղ իշխող ժառանգական բռնապետական համակարգը:

Եթե այսքանը բավարար չլինի, կարող ենք մտածել ավելի արմատական միջոցների մասին, մեր պատմության մեջ դրա մեծ փորձ կա: Իմ կողմից հանձնառություն եմ վերցնում սեփական առաջարկներին հետևողականորեն հետամուտ լինելու, մինչ այդ իմ զորակցություն եմ հայտնում մեր ազատագրական պայքարի ծանր բեռը աննահանջ տանող պատանդառված հայրենակիցներին՝ այս անգամ ի դեմս անվեհեր հրամանատար Լևոն Մնացականյանի, որի հետ պատիվ եմ ունեցել համագործակցել այն օրերին, երբ ինքը դեռ ղեկավարում էր Արցախի պաշտպանության բանակը: Աստված ձեզ պահապան, պինդ եղե՛ք:

Իշխանությունը չպե´տք է խառնվի եկեղեցու գործերին. քաղաքացի Մոտ երեք տարի շարունակ Հայաստանում պտտվում էր Սնուփ Դոգի համերգի թեման․ Հրայր Կամենդատյան«Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր` սյունեցիներիս համար․ Դավիթ ԴանիելյանԱմերիկաբնակ հայուհին Voice of the world-ում «Դասական երգ» կատեգորիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը Նիկոլապետության համակարգը գնալով ավելի բռնի է դառնում. Հովհաննես ԻշխանյանՉինաստանը կառուցում է ավելին, քան Եվրոպան կարող է միացնել. վայրկյանում 100 արևային վահանակը միայն սկիզբն է Բոլորին էլ պարզ է, որ այս ռեժիմի նպատակը Հայաստան պետության ոչնչացումն է. Արմեն ՄանվելյանՀայաստանի կառավարությունն ու Ջենիֆեր Լոպեսի «լոպեսը» Փաշինյանի արձակուրդից հետո նոր պաշտոնանկություններ են սպասվում ԱՄՆ-ը բացահայտում է իր նպատակները միջանցքի հարցում 1300 ուսուցիչ դուրս է թողնվել մեր դպրոցներից. Ատոմ ՄխիթարյանԱրշակ Կարապետյան. «Միջանցքի անվան տակ մեզ պարտադրում են ազգային ինքնասպանություն» Փրկվիր շոգից Դոմուսի հետ — և շահիր օդորակիչ Ազատ խոսքն ու ժողովրդավարությունը բռնապետական այս վարչախմբի թշնամիներն են. Մենուա Սողոմոնյան Ուսանողները կայցելեն ԶՊՄԿ. կոմբինատը կրկին կրթական ֆինանսավորում է անում (տեսանյութ) Եկեղեցական պառակտումը՝ որպես ազգային վտանգ Հայաստանն ամբողջ աշխարհին հետաքրքիր էր նախևառաջ Արցախով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր խորհրդարանում մենք տեսնում ենք որոշ «կանանց», որոնց հիմնական քաղաքական ֆունկցիան ոչ թե օրենսդիր աշխատանքն է, այլ աղմուկը, պղտոր դաշտի պահպանումը, ուշադրության շեղումը․ Հրայր ԿամենդատյանTOON EXPO YEREVAN 2025. հայկական անշարժ գույքի ամենասպասված ցուցահանդեսն այս տարի կկայանա սեպտեմբերի 5-ից 7-ը՝ Մերիդիանում Ադրբեջանի ռազմավարությունը՝ տարածքային զիջումներից դեպի ժողովրդագրական ճնշում. Past.am Ջազի ոգին՝ Կոմիտասի երաժշտության տանը.Արցախի «Ջազ» նվագախումբը նորովի ներկայացավ հանդիսատեսին Ազատամուտ գյուղի բնակչի տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվելՄայր Աթոռը հայտարարություն է տարածելԵղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերըԵթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. ՊուտինՈչ ոք չի կարողանա մեզ ծնկի բերել. Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպմանըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. ԶատուլինՂրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավարՊորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ«ՀայաՔվեն» Ստեփանավանի գրասենյակում ամփոփեց ամառային դպրոցըՊտտահողմ՝ Գեղամա լեռներում (տեսանյութ)Այս իշխանությունը հոգեվարքային վիճակում է. Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը հավերժ չէ, գալու են նոր մարդիկ և պահանջներ են ներկայացնելու. Արմեն Մանվելյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմին Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում Հոլանդիայում արևային վահանակների սեփականատերերի մեկ երրորդը փոխհատուցել է իրենց ծախսերը Անի Լորակը փոխել է քթի ձևն ու դեմքի ուրվագիծը. պլաստիկ վիրաբույժԶվարթնոց օդակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքըՊլեխանովի համալսարանի դիպլոմով՝ ճանապարհ դեպի ապագա Որտե՞ղ է իր հանգիստն անցկացնում Նիկոլ ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Լոռիում, մեծավանցիները դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելու տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները. ԿոստանյանՈղբերգական վթար՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավորIDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred Կիևում ՌԴ-ի հարվածի հետևանքով զnhերի թիվը հասել է 31-իՏարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն, դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են․ ՍուրենյանցՀայաստանը վերածում են ոստիկանական բռնապետության Ամերիկյան առաջարկի մութ կողմերը Ադրբեջանի հերթական լկտիացումը և ռուսական մեղմիկ արձագանքը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված