Տարեկան 2 անգամ քննություն հանձնելը դյուրին է դարձնում բուհ ընդունվելու գործընթացը. աշակերտները՝ ԿԳՄՍ փոխնախարա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերություններում ներկայացնի հայկական շահը. Էդուարդ Շարմազանով Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը դրսից է պարտադրվում ու կառավարվում. Տիգրան Աբրահամյան Բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն, որն էլ վթարի հետևանքով հայտնվել է մայթին, վիրավnր կա․ Shamshyan Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan Ֆրանսահայերի հետ հանդիպումը հարթ չի անցել ՔՊ-ում միանշանակ կողմ չեն «Եվրաքվե»-ին Մի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն. Դավիթ Սարգսյան


Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն, և այդպես շարունակ:

Այն, որ այդ ամենը, շատ մեղմ ասած, ծայրահեղականացված է, չի էլ քննարկվում: Բայց դա էլ մի կողմ: Նախ՝ մի շարք հարցեր է առաջացնում փաստաթղթի ստորագրման ժամանակը։ Ի մասնավորի, եթե Վաշինգտոնում իսկապես Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ այդքան շահագրգռված էին, ապա ինչո՞ւ, օրինակ, այդպիսի փաստաթուղթ չստորագրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ տարածք։ Դա իսկապես լուրջ ազդակ կլիներ նաև տարածաշրջանային խաղացող Թուրքիային, որն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հետո կարող էին պաշտպանական համագործակցության ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովել, ինչպես կատարում են Հունաստանի դեպքում, հզորացնում այդ երկրի պաշտպանողական կարողությունները, որպեսզի դիմակայի Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։

Բացի դրանից, պետք է հիշել, որ հենց Բայդենի վարչակազմն էր, որ հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրելու համար։ Հարցն այն է, որ «Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Սա նշանակում է Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու հարցում ԱՄՆի կողմից կանաչ լույս Ադրբեջանին։ Ոգևորվելով նման իրավիճակից՝ Բաքուն ձեռնամուխ եղավ Արցախի վրա հարձակմանը, Լաչինի միջանցքի փակմանը, արցախցիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուն ու ռազմական ագրեսիային ու Արցախի բռնի հայաթափմանը, սակայն Վաշինգտոնից անգամ ձայն չհանեցին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Եթե մեկ այլ պետություն նման պատերազմական հանցագործություններ իրականացներ, ապա Արևմուտքից պատժամիջոցներով էին ծածկել, բայց Ադրբեջանի դեպքում նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքը չգործեց, իսկ ԱՄՆ կառավարության կողմից անգամ պատժամիջոցների մասին զգուշացումը բավարար կլիներ, որ Ալիևը «խելքի գար»։ Ուղղակի որոշ կոնգրեսականներ պատժամիջոցների մասին օրինագծեր շրջանառելու հետ կապված աղմուկ էին ապահովում։ Փոխարենը Բայդենի վարչակազմը անընդհատ տարբեր պաշտոնյաների էր ուղարկում Հայաստան՝ հատկապես ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերին՝ մի քանի միլիոն դոլարի օգնության խոստումներով։ Իսկ Փաուերն էլ իր հերթին հայտարարում էր, թե Պետդեպարտամենտը դեռ ուսումնասիրում է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, այնինչ փաստերն այնքան պարզ են, որ նույնիսկ ուսումնասիրության կարիք չկա։

Այն, որ արցախահայության նկատմամբ կոնկրետ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել, վկայում է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու համար պահանջում է հրաժարվել միջազգային դատական ատյաններում փոխադարձ մեղադրանքներից։ Պարզ է, որ միջազգային դատական ատյաններում ընթացող քննությունն իրավական առումով կարող է ի ցույց դնել հանցագործությունների վերաբերյալ փաստերը, ինչի արդյունքում Ադրբեջանը խնդիրներ կունենա։

Չնայած, մյուս կողմից, Բայդենի վարչակազմի նկատմամբ մեղադրանքներ կան նաև այն առումով, որ աչք է փակում Գազայի հատվածում Իսրայելի հանցավոր գործողությունների ու տասնյակ հազարավոր զոհերի իրողության առաջ, ուստի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ Արցախի մասով։ Պարզ է, որ հավաքական Արևմուտքից մարդու իրավունքների թեման ընտրողաբար է կիրառվում։ Այսինքն՝ մի պետության դեպքում կարող է գործել, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։ Այդպես, օրինակ՝ Բաշար ալ Ասադը մարդու իրավունքները խախտող բռնապետ էր, որին պետք էր հեռացնել, բայց ոչ Ալիևին, որը մի ամբողջ պետություն դարձրել է իր «ընտանիքի բոստանը»։

Մյուս հարցն այն է, թե ինչու Բայդենի վարչակազմը նման փաստաթղթի ստորագրմանը ձեռնամուխ եղավ հատկապես այն ժամանակ, երբ նրանց պաշտոնավարմանն ընդամենն օրեր են մնացել։ Պարզ է, որ փաստաթուղթը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև է, բայց դրա իրականացումը դրվելու է արդեն Թրամփի վարչակազմի վրա։ Փաստացի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն արդյոք կկարողանա՞ն հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից անընդհատ դրական ազդակներ են ուղարկվում Թրամփի նախագահության հետ կապված, ու Ալիևն էլ առիթը բաց չի թողնում Բայդենի վարչակազմին քննադատելու համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ, ճիշտ է, Հայաստանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկի մասին է հայտարարվում, բայց հարց է, թե այն ինչքանով կարտացոլի իրական գործընկերության խորությունը, քանի որ ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են։ Ուստի, այս համատեքստում է, որ մտահոգություններ են հնչում, որ հակառուսական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ պահանջներ կարող են դրվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների մակարդակը վերջին շրջանում բավական իջել է։

Անգամ մի շարք արևմտյան վերլուծաբաններ առաջարկում են Հարավային Կովկասում ավելի շատ հենվել Հայաստանի վրա, բայց եթե մեր երկիրը չկարողացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համադրել ու տեղափոխվեց հակառուսական տիրույթ, ապա շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է, իսկ ԱՄՆ-ը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, և պետք եղած ժամանակ կարող է թողնել Հարավային Կովկասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին Տարեկան 2 անգամ քննություն հանձնելը դյուրին է դարձնում բուհ ընդունվելու գործընթացը. աշակերտները՝ ԿԳՄՍ փոխնախարաՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումըԱլիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերություններում ներկայացնի հայկական շահը. Էդուարդ ՇարմազանովԱրտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը դրսից է պարտադրվում ու կառավարվում. Տիգրան ԱբրահամյանԲախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն, որն էլ վթարի հետևանքով հայտնվել է մայթին, վիրավnր կա․ Shamshyan Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնինՀայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել ԷստոնիայումՀայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր․ Նաիրի Սարգսյան Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan Ֆրանսահայերի հետ հանդիպումը հարթ չի անցել Փաստաբանների բողոքի դեմ իշխանությունը նոր միջոցներ է ձեռնարկելու 2024-ին հայտարարատուների կեսը հայտարարագիր չի ներկայացրել. Հրայր ԿամենդատյանՔՊ-ում միանշանակ կողմ չեն «Եվրաքվե»-ին Մի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն. Դավիթ ՍարգսյանՄամիկոն Ասլանյան. Անառակ որդու վերադարձըՀամացանցում տեսանյութ է տարածվել Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ Նոր պատերազմի «նախերգանք»՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ Ջրանջատումներ՝ հազարավոր հասցեներում «ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել»․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծինՄեզ էլի ասում են՝ մոռացեք, որ էլի ցեղասպանվեք. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 22-ամյա վարորդը «BYD»-ով Սարալանջի ճանապարհին մասամբ հայտնվել է փոսում. Shamshyan Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանում տեղադրվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մոսկվան պատրաստ է աջակցել Երկար սպասված նորությունը… Գևորգ Մկրտչյանի կնոջ հրապարակումը Հայկ Հարությունյանը ճանաչվեց «Մասնագիտական բարձր հմտություններ ունեցող, միջազգային փորձի փոխանակում կիրառող և բարձր վարկանիշ ունեցող վստահելի վիրաբույժ»Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, օդանավում եղել են անձնակազմի 15 անդամ և 331 ուղևոր 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում. տեսանյութ ՀայաՔվեի» կրթական հարթակի սաները հյուրընկալեցին «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Արսեն Գրիգորյանին4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին «Թշնամու գնդակ քեզ չհասավ... Ավտովթար․․․ » «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել․ ԱՄՆ (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել «Նոր Գինդ» շինանյութի պահեստում, ժամանել է հրշեջների մի քանի հաշվարկ. Shamshyan Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը Կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ավելի ազատ կտնօրինեն ՀՀ քաղաքացիների փողերը Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ» Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ» ՀՀ ՊՆ-ից հայտնում են«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ» Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ» «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ» Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ»
Ամենադիտված