Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ


Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆում տեղի ունեցած իշխանափոխությունը կտրուկ փոփոխություն է խոստանում նաև համաշխարհային սոցցանցային տիրույթում։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ վերջին օրերի հարցազրույցներում արած հայտարարությունները բացահայտում են Ջո Բայդենի վարչակազմի գործելաոճի կարևոր մութ կետեր, որոնք վատ իմաստով հեղափոխական ազդեցություն են ունեցել ողջ աշխարհի վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Հատկապես մեր երկրի վրա, մեր գնահատմամբ, ունեցել են ցավոտ ազդեցություն։

Եվ այսպես, Facebook-ի հիմնադիրը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը Meta-ից շատ կոպիտ բառապաշարով, անգամ հայհոյանքով ու սպառնալիքներով պահանջել է ընկերությանը պատկանող հարթակներում COVID-19 համավարակին վերաբերող նյութեր ջնջել։ Օրինակ՝ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Ցուկերբերգը այս ամենը հիմա է խոստովանում, ինչը կապված է Թրամփի հաղթանակի հետ, քանի որ նորընտիր նախագահը քարոզարշավի ընթացքում քանիցս սպառնացել է իրեն այս քաղաքականության պատճառով, որից Թրամփը քաջատեղյակ է եղել և որից անձամբ տուժել է։ Ցուկերբերգը նշում է, որ Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում, Instagramում և Meta-ի այլ հարթակներում՝ ազատ արտահայտվելու հնարավորությունը և հավասարակշռությունը վերականգնելու համար:

Հայաստանում էլ Facebook-ի այդ քաղաքականությունից դժգոհողների շրջանակը բավականին մեծ է։

Հատկապես ոչ իշխանական լրատվամիջոցների պաշտոնական էջերը ենթարկվում են սահմանափակումների, գրաքննության, անգամ փակման։ Օրինակ՝ տարիներ առաջ ջնջվեց 5-րդ ալիքի՝ 1 մլն բաժանորդագրություն ունեցող էջը ու չվերականգնվեց, մեր գործընկեր «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջը ևս բախվեց սահմանափակումներին։ Yerevan.Today-ի էջը բազմիցս «պատժվել է», և մեզ ասացին, որ մինչ հիմա սահմանափակումների մեջ է։ Օրինակները քիչ չեն: Գրեթե բոլոր ոչ իշխանական լրատվամիջոցներն ահազանգում են նյութերի համատարած հեռացման մասին։ Օրինակ՝ «Սրբազան պայքարի» ակտիվության ամբողջ ընթացքում հեռացվում էին Բագրատ սրբազանի և ակցիաների վերաբերյալ հազարավոր նյութեր։ Հերոս Մոնթե Մենլքոնյանի անուն ազգանունը գրելու համար սև ցուցակում են հայտնվում ոչ միայն սովորական օգտատերեր, այլև լրատվամիջոցները։ Ընդ որում, տրամաբանությունը բացարձակապես անհասկանալի է, թե ինչի համար են բլոկվում, ջնջվում նյութերը։ Ուշագրավ է, որ նույն բանը տեղադրելիս մի շարք լրատվամիջոցներ կանգնում են խնդրի առաջ, որոշները՝ ոչ, ու այդ «որոշները» հատկապես իշխանական տիրույթում գործողներն են և ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցողները։

Facebook-ի «Ֆակտ չեքինգ» կամ փաստերի ստուգման համակարգը Հայաստանում հրապարակային գործարկվեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո. այն դարձավ իշխանական, իշխանամետ ու իշխանամերձ՝ հատկապես արևմտյան դիրքորոշում ունեցողների ձեռքին մահակ՝ ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ոչ հրապարակայնորեն այդ գործիքը, ըստ երևույթին և ըստ Ցուկերբերգի, գործել է դեռ վաղուց, քան 2021 թիվն էր։ Դա թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հարուցել է լրատվադաշտում արդար դժգոհություն։ «Փաստերի ստուգումը» տեղի է ունենում խիստ ընտրողաբար, կոպիտ խտրականությամբ։ Օրինակ՝ լրատվամիջոցները կարող են հայտնվել սահմանափակումների մեջ, որովհետև Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվողները պարզել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքը ճիշտ չի թարգմանված, բայց նույն ստուգողների աչքից սովորաբար «վրիպում են» իշխանական գործիչների ակնհայտ ստերը։ Բազմիցս հարց էր բարձրացվում, թե ինչու են այդքան հանդուրժող իշխանականների նկատմամբ։ Ու հիմա Facebook-ի հիմնադիրը բացահայտում է, որ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքական նպատակներով։ Այսպիսով, փաստեր ստուգող մասնագետները հայտնվում են բավականին անհարմար վիճակի մեջ։ Մի կողմից՝ կարծես լավ գործ են անում, մյուս կողմից՝ այդ գործը, անկախ իրենցից, ծառայեցվել է այլ՝ քաղաքական նպատակների համար։

Շատ հնարավոր է, որ, օրինակ՝ տարբեր երկրներում ամերիկյան դեսպանատներին կից գործել են մասնագետներ, որոնք այդ երկրում աշխատել են Facebook-ն իրենց երկրի ղեկավարության ճաշակին համապատասխանեցնել, որոշել են՝ որ նյութերը բլոկվեն, որ նյութերը լայն տարածում ստանան, որ լրատվամիջոցների էջերը ընկնեն սև ցուցակ և երկար ժամանակ չունենան տեսանելիություն։

Եվ հիմա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում այդ գործիքը իրականում կիրառվել է ոչ թե 2021 թվականի ընտրություններից հետո, այլ դրանից առաջ, ավելին՝ 2020 թվականի պատերազմի ողջ ընթացքում և այդ համակարգով քաղաքական հարցեր են լուծվել՝ թմրեցնելով մարդկանց զգոնությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պատերազմի ընթացքում այս՝ ամենամեծ սոցցանցն այդպես էլ չարգելափակվեց, և համացանցում լայնորեն տարածվում էին լուսանկարներ, թե Ադրբեջանի այսինչ լճի ափին հայ զինվորն արդեն թեյ է խմում, հաղթում ենք, հեսա Բաքու կարող ենք մտնել և այլն։ Կեղծիք տարածող էջերը տասնյակ և հարյուր հազարավոր հավանում էին ստանում, ինչը խոսում էր այդ էջերի լայն հասանելիության մասին, իսկ իրականությունը տեղեկացնող լրատվականների էջերը չէին հասնում ընթերցողին։ Մինչ հիմա ֆեյսբուքյան հարթակում լայնորեն տարածվում են ֆեյք էջերը, որոնք ամեն օր հրապարակումներ են անում, թե՝ «Էրդողանն ապտակել է Ալիևին», «Ցնցող լուր, Ալիևը ծնկի է եկել Նիկոլի առաջ և խնդրում է իրեն չվնասել» և այլն, իսկ հանրահայտ լրատվամիջոցների էջերը ենթարկվում են խիստ գրաքննության։ Եվ այս ամենը «ֆակտ չեքինգ» անողները, բնականաբար, վարձատրվում են, սակայն, ինչպես ներկայացրեց Ցուկերբերգը, դառնում են, փաստորեն, գործիք՝ դրսի ուժերի ձեռքին, և մահակ՝ ներսի լրատվամիջոցների համար։

Ըստ այդմ, չի բացառվում, որ նույն մեթոդը կիրառվել է նաև հետպատերազմյան ակցիաների, նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում. քաղաքական գործիչների, քաղաքական պայքարի մասնակիցների, ընտրական գործընթացի մեջ գտնվողների էջերը բլոկվում էին, հասանելիությունը՝ սահմանափակվում, լայն տարածում էին ստանում իշխանական քարոզչական նարատիվները։ Ստացվում է, որ ընտրական պայքարի մեջ գտնվողներն էլ եղել են խիստ անհավասար դիրքերում։ Պարզ լեզվով ասած, Հայաստանում 2,5 մլն բնակչությանը պետական եթերից ամեն օր հրամցվել է «Նիկոլ Փաշինյան» ու նրա տեքստերը, արդարացումները, իսկ Facebook-ում էլ սահմանափակվել են հակադարձողները, ընդդիմախոսները։

Ու հիմա կարելի է միայն ենթադրել, որ եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, գուցե ներկայիս քաղաքական դասավորվածությունը Հայաստանում այլ լիներ՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը հասարակությունների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչու ՀՀ քաղաքացին արժանապատիվ չի կարողանում օգտվել առողջապահության համակարգից. Թագուհի ԹովմասյանՋրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինըՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված