Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասին Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Մասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ Կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Վատիկան Բախվել են «Hyundai» և «Nissan», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan


Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց

Blog
Սուրեն Սուրենյանցը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Երբ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագիծը, թվում էր՝ արկածախնդիր այս որոշմանը հետևելու են ոչ թե քաղաքական հայտնի սեգմենտի էյֆորիկ քաջալերանքը, այլ սթափեցնող կարծիքներ, որոնց հիմքում ռեալ հաշվարկներն են՝ տնտեսական, անվտանգային իրողություններից ելնելով:

Մանավանդ, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:

Սակայն ռացիոնալ կարծիքները հատուկենտ էին, որոնք, որպես կանոն, խեղդվում են պսևդոարևմտամետ պսիխոզի հորձանուտում:

Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ աշխարհաքաղաքական գլոբալ հակադրության պայմաններում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի ու այդ համատեքստում խիստ վտանգավոր է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Հայաստանի իշխանության սևեռուն քաղաքականությունը:

Երեկ թեմային ծավալուն կոնցեպտուալ անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանը, ով հատկապես խոսել է քաղաքական արկածախնդրության տնտեսական կանխատեսելի հետևանքների մասին:

«...Կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը»,- գրել է Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում, սթափության ուղերձ է հասցեագրում արժեք ստեղծող ու իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը:

Հոդվածի վերջաբանում Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպում է այսօրվա գլխավոր իմպերատիվը, այն է՝ հասարակության և ներհայկական կոնսոլիդացիայի ճանապարհով հիմքեր ստեղծել բալանսավորված արտաքին քաղաքականության իրականացման համար:

«Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»,- գրել է Ծառուկյանը:

Կարծում եմ՝ այս հոդվածը լավ պլատֆորմ է՝ մասնագիտական, հանրային շահագրգիռ քննարկումներ ծավալելու համար:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ֆաշիզմը մերժող նոր նախագիծՄետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՆոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՈչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին «Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԻ՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանՄեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՄասիսի կամրջի վրա պարեկը փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Անդրանիկ Քոչարյանի լկտի պահվածքը հովանավորվեց իշխող ՔՊ-ի կողմից` մերժելով ընդդիմադիրների նախագիծը. Թագուհի Թովմասյան Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Երևանի քանի՞ մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև տարեվերջ Կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Վատիկան Բախվել են «Hyundai» և «Nissan», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Ղարիբաշվիլին հեռանում է Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքները Ես ու ամուսինս բաժանման եզրին էինք. Իռա Հարությունյանը բացառիկ խոստովանություն է արել Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Ո՞վ է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Տիգրան Ասատրյանի որդիների շքեղ անակնկալը`հայրիկի ծննդյան 50-ամյակի առթիվ «Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում»․ ինչ են քննարկել Բաքվում Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ․ ինչ եղանակ կլինի Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Յուրի Սաքունցը հաղթանակ է տարել ադրբեջանցի Զաբեհ Շամիևի նկատմամբ Արագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին Ավստրալիան ընդլայնում արևային վահանակների արտադրությունը Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը Երևանում հերթական «Chevrolet»-ն է թալանվել Ջուր չի լինելու Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՖասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը Հայաստանն իր մեծ նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին․ Ավստրիայում ՀՀ դեսպանԹուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Սևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը` նշանածի հետ
Ամենադիտված